«Yes We Code»-ը 100.000 աղքատ երեխաների համակարգչային ծրագրավորում կսովորեցնի

2012 թվականին ԱՄՆ-ում սևամորթ երիտասասարդի՝ Թրեյվըն Մարտինի աղմկահարույց սպանությունից հետո սոցիալական ազատության և կանաչ էներգիայի ջատագով, ամերիկյան քաղաքական ակտիվիստ, Dream Corp-ի հիմնադիր Վան Ջոնսն իր ընկերոջ հետ որոշեց հիմնել «Yes We Code» նախաձեռնությունը, որի նպատակն է՝ քիչ եկամուտ ունեցող, աղքատ ընտանիքների 100.000 երեխաների ուսուցանել համակարգչային ծրագրեր: Այդպիսով նրանք կկրթվեն, կզարգանան, հեռու կմնան արատավոր երևույթներից (թմրանյութեր, հանցավորություն և այլն), ինչը հազարավոր երեխաների խնդիրն է աշխարհում:

ԱՄՆ-ում համակարգչային գիտությունը բարձրագույն կրթություն չունեցող մարդկանց համար շատ լավ հնարավորություն է՝ միջին մակարդակի եկամուտ ապահովելու համար:

Կարծիքներ կան, որ Ամերիկայում համակարգչային գիտությունն ամենաարագ աճող և բարձր վճարվող ոլորտներից է: Ըստ Համակարգչային միության ասոցիացիայի՝ մինչև 2020 թվականը գիտության, տեխնոլոգիայի, Ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներում առկա բոլոր աշխատանքների կեսը կարվեն հաշվողական տեխնոլոգիաներով: Քոլեջների և գործատուների ազգային ասոցիացիայի աշխատավարձի վերաբերյալ կատարված վերջին հետազոտությունները վկայում են, որ համակարգչային գիտության ոլորտի մասնագիտությունների աշխատավարձը 2014 թվականին ավելին է եղել, քան $61,000-ը, իսկ լավ պոտենցիալ ցուցաբերած շրջանավարտներինը՝ $1,000:

Ի տարբերություն գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտների՝ համակարգչային գիտության ոլորտում կրթությունը նվազող ցուցանիշ է ունեցել վերջին 20 տարիների ընթացքում:

Կարդացեք նաև

«Այն արտոնյալ գիտություն է դառնում»,- ասել է Համակարգչային գիտության ուսուցիչների ասոցիացիայի գործադիր տնօրեն Քրիս Ստեպենսոնը:

«Yes We Code» նախաձեռնությունը նպատակ ունի համախմբել այս գործում մեծ հնարավորություն և ռեսուրս ունեցող բոլոր խմբերին:

Նոր Օռլեանում հուլիսի 20-ին «Essence Festival»-ի 20-ամյակի առթիվ կազմակերպված ճաշկերությի ընթացքում ծրագրավորման ոլորտում կրթություն ստացող անվճարունակ երեխաներին կրթաթոշակ սահմանելու համար նախաձեռնված դրամահավաքի արդյունքում հավաքվեց $10 միլիոն:

Ջոնսը հույս ունի, որ այդպիսով Աղքատ երեխաներին ծրագրավորման ուսուցման ծրագրի շնորհիվ օգնում է հաղթահարել աղքատությունը: Նրանք միշտ չէ, որ աղքատ են լինելու: Այդպիսով ստեղծվում է ղեկավար երիտասարդների մի նոր սերունդ, որի պակասը մերօրյա հասարակությունում արդեն նկատվում է:

«Ապագան ծրագրավորման ոլորտում է»,- TIME-ի հետ զրույցում ասել է Ջոնսը:

Հրապարակումն ըստ Time-ի՝ պատրաստեց Սուսան Մանուկյանը

 

 

Տեսանյութեր

Լրահոս