
Թուրքական ընկերությունները կբողոքարկեն գազի մատակարարումը կրճատելու «Գազպրոմի» որոշումը

Թուրքական գազային ընկերությունները մտադիր են դատական կարգով բողոքարկել դեպի Թուրքիա գազի մատակարարման ծավալների կրճատման վերաբերյալ «Գազպրոմ» ընկերության որոշումը: Այդ մասին հայտնել է թուրքական Hurriyet-ը՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրներին:
«Թուրքական պարբերականի զրուցակցի խոսքով՝ թուրքական ներմուծող ընկերությունները ձգտում են առավելագույնս դրական ելքով լուծում գտնել ստեղծված իրավիճակից, սակայն եթե դա հնարավոր չլինի, ապա գործը կուղղվի միջազգային արբիտրաժային դատարան», – ընգծել է վերջինս:
Փետրվարին Bloomberg գործակալությունը Թուրքիայի էներգետիկայի նախարարությանը հղումով հաղորդել էր, որ «Գազպրոմը» 10%-ով նվազեցրել է թուրքական մասնավոր ներմուծող ընկերություններին գազի մատակարարման ծավալները: Ըստ գործակալության հաղորդագրության՝ նման որոշում էր ընդունվել այն բանից հետո, երբ թուրքական ընկերությունները հրաժարվել էին գազի դիմաց ավելի բարձր սակագին վճարել: «Գազպրոմ»-ի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտնել էին բանակցությունների շարունակման և կայուն պայմանագրային հարաբերությունների պահպանման մտադրության մասին: