ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին» և ևս 12 ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնց ընդունումը պայմանավորված է գրավով ապահովված գործարքների դերի բարձրացմամբ` վարկային և ֆինանսական գործարքներ իրականացնելիս:
Նիստից հետո ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ պարտքը կուտակվել է «Արմավիայի» գործունեության ընթացքում, ընդ որում՝ օդի հարկը շատ ավելին է:
«Բացարձակապես նման բաներ չկան, դրանք հերյուրանքներ են»,- այսօր հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը՝ պատասխանելով լրագրողների դիտարկմանը, որ Արարատի բնակչության մոտ մտահոգություն կա, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մերձավորները շարունակում են արտեզյան հորեր փորել:
Վայոց Ձորի Գնդեվազ համայնքում տեղի ունեցան Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրի հանրային լսումները, որի ընթացքում համապատասխան մասնագետները ներկայացրեցին իրենց ոլորտներում կատարվելիք աշխատանքները, ապա պատասխանեցին ներկա բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների հարցերին:
Առաջին հայացքից` զարմանալի է։ Ստացվում է, որ ռեսուրսներով աղքատ, հանքարդյունաբերությունից մեծապես կախված Հայաստանում ավելի շատ են անհանգստանում շրջակա միջավայրի համար, քան Շվեդիայում, որը համարվում է ամենաբարձր կենսամակարդակ ունեցող երկրներից մեկը։
Ըստ հավաստի տեղեկությունների՝ նրան պատկանող ջայլամաբուծարանը գտնվում է Սյունիքի մարզի Ագարակ գյուղում: Համայնքի նախկին անասնագոմերում այժմ մեծանում են շուրջ 400-500 ջայլամներ:
Այսօր՝ օգոստոսի 27-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 411.5 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 411 դրամը։
«ԼՂՀ-ում գրանցված և Հայաստանում տնտեսական գործունեություն իրականացնող ընկերություններում ստուգումների ակտիվացման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը
Սյունիքի մարզի գյուղերում 168.am-ի այցելության ընթացքում պարզվեց, որ պետության կողմից սուբսիդավորվող վարկերի մասին տեղաբնակները միայն լսել են: Իսկ դրանցից օգտվել անգամ չեն էլ երազում:
Այսօր՝ օգոստոսի 23-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 410.5 դրամ։
Աճուրդը մեկնարկել է երեկ՝ օգոստոսի 25-ին, և շարունակվելու է մինչև սեպտեմբերի 4-ը։ Համալիրի մեկնարկային գինը 9 միլիարդ 45 միլիոն դրամ է։ Այս պահի դրությամբ գնման որևէ առաջարկ ներկայացված չէ։
Օգոստոսի 25-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT1324B142 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Կենտրոնական բանկի խորհուրդն օգոստոսի 26-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, գրանցել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոնները:
Պատվիրակության կազմում Մելքոնյանի վստահված անձինք փորձելու են վարչապետի հետ քննարկումը շեղել և տանել իրենց ձեռնտու ուղղությամբ` պնդելով, թե այսօր հնարավոր չէ գործարանն աշխատացնել ացետիլենային տեխնոլոգիայով, այլ հնարավոր է միայն բութադիենային տեխնոլոգիայով:
«Արմավիայի» դեպքում պետությունը երաշխիք չի տվել, իսկ մենաշնորհն ու արտոնությունները դեռ չեն նշանակում, որ պարտավորությունը կմնա բյուջեին:
«Իրենց բաց երկնքի քաղաքականությամբ, որը բլեֆ է, մի ոլորտ ոչնչացրին ու հանձնեցին ռուսներին: Ուղղակի չեն կարողանում այս երկիրը ղեկավարել, տալիս են ուրիշներին՝ անվտանգությունից սկսած, մինչև ամենակենցաղային հարցերը, մնում է «ժեկ»-երն էլ տան ռուսներին, պրծնենք»,- ասաց նա:
Կենտրոնական բանկի նախագահի օգոստոսի 20-ի որոշումով գրանցվել է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Արթիկ» մասնաճյուղը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Հարցին՝ ինչպե՞ս է, որ մինչ հիմա ինքն իրեն սնանկ հայտարարած ավիաընկերության լուծարման գործընթաց չի սկսվել, Շ. Պետրոսյանը պատասխանեց. «Այստեղ տրամաբանություն չկա, որովհետև դա ծայրից ծայր կրիմինալ է՝ «Արմավիայի» ստեղծումից մինչև վերջին պահը:
Այսօր՝ օգոստոսի 23-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 409.6 դրամ։ Շաբաթ օրվա համեմատ դոլարը թանկացել է 0.21%-ով կամ 0.85 դրամով։
2014 թվականի առաջին կիսամյակում տնտեսությունում ներդրումային ակտիվությունը կանխատեսումներին համահունչ թույլ է եղել, ինչի մասին է վկայում հունվար-հունիս ժամանակահատվածում շինարարության ճյուղում թողարկման ծավալների ցածր մակարդակը:
Վնասով աշխատող ընկերությունների տեսակարար կշիռը ՌԴ-ում այս տարվա առաջին կիսամյակում աճել է 0.1 տոկոսային կետով և կազմել 32.4%։ Այս մասին նշվում է ՌԴ վիճակագրական ծառայության կողմից հրապարակված նյութերում։
2014 թվականին ակնկալվում է տնտեսության միջին անվանական աշխատավարձերի շուրջ 11.6% աճ` 2013 թվականին արձանագրված 6.0% աճի փոխարեն:
Օգոստոսի 19-23-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 94,247,135 դոլար 407.46 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 113,996,474 ԱՄՆ դոլար 408.55 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ձեռներեցության կարողունակության զարգացման վերաբերյալ խաղարկային տարրերով ուսուցողական ճամբարը հիմնված է երկու թեմատիկ մոտեցումների վրա` կարիերայի կառավարում եւ ձեռներեցության զարգացում:
2014 թվականին ակնկալվում է 3.6 – 4.2% տնտեսական աճ (կանխատեսման կենտրոնական արժեքը` 3.9%): Ընդ որում, տնտեսական աճի միտումները կշարունակվեն կանխատեսվող հորիզոնում, և տնտեսական աճը կկայունանա իր ներուժի շրջակայքում:
Օգոստոսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 32.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 52.1 մլն ԱՄՆ դոլար:
ՀՀ ԿԲ կանխատեսումների համաձայն՝ կարճաժամկետ հատվածում 12 ամսյա գնաճը ձևավորված համեմատաբար ցածր մակարդակից աստիճանաբար կաճի՝ տարեվերջին գտնվելով տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանի շրջակայքում
Պարզվում է՝ ղրիմյան Ղ-Տելեկոմի 100%-անոց սեփականատերը Հայաստանում գրանցված բաժնետիրական ընկերություն է։
Այսօր՝ օգոստոսի 22-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 408.75 դրամ։
Գրասենյակի բացմանը մասնակցելու նպատակով Երևան է ժամանել թայվանյան «Դ-Լինկ» ընկերության փոխնախագահ Վլադիմիր Լիպպինգը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը: