Կանադայի դեսպանը՝ ՀՀ-ում հանքարդյունաբերության զարգացման մասին
«Կանադան շատ երկար ավանդույթ ունի հանքարդույաբերության մեջ: Խոսքը ոչ թե տասնամայակների, այլ հարյուրամյակների մասին է, որովհետև Աստված օրհնել է Կանադային, որ նա տարբեր տեսակի հումքեր ունենա»,- այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ-ում Կանադայի դեսպան ՀՀ-ում Կանադայի դեսպան Ջոն Քերը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ Հայաստանում Կանադայի դեսպանատան հետ համատեղ, Երևանում կազմակերպել է հայ-կանադական գործարար համաժողով, որը նվիրված է երկու երկրների գործակցության հետագա հնարավորությունների բացահայտմանը: Ջոն Քերի խոսքով՝ հանքարդյունաբերության և բնական պաշարների վեաբերյալ Կանադայի փորձը ձևավորվել են դարերի ընթացքում:
«Այն, ինչը կոչվում է կանադական մոդել, մենք կիրառում ենք ոչ միայն մեր երկում, այլև բոլոր այն երկրներում, որտեղ կան կանադական ընկերություններ: Կանադայում մի օրում չեղավ այդ ամեն ինչը: Բայց ես համոզված եմ, որ կանադական «Դանդի» թանկարժեք մետաղների ըներության՝ Հայաստանում գործելու միջոցով կիրականցավի փորձի փոխանակում»:
Հարցին՝ Հայաստանն այսօր ի՞նչ նախապայմաններ ունի՝ միջազգային ստանդարտներին համապատասխան հանքարդյունաբերություն իրականցնելու համար, դեսպանն այսպես պատասխանեց. «Այսօր էներգետիկայի և բնական պաշարների նախարարը արդեն նշեց՝ Հայաստանը համագործակցում է նաև միջազգային կառույցների հետ՝ այս ուղղությունը զարգացնելու համար, ինչպես օրինակ, միջազգային բանկն է: Դա շատ կարևոր է, քանի որ Կանադան նաև բազմակողմանի աշխատում է միջազգային կազմակերպությունների հետ այս ասպարեզում»: