ՀՀ տարածքում գործող 17 առևտրային բանկերի ընդհանուր ակտիվները կազմել են 4 տրլն 434.3 մլրդ դրամ
Գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքների համաներումն իրականացնելու նպատակով «Հարկային օրենսգրքում» փոփոխություններն ընթացքի մեջ են:
Չինաստանի իշխանությունները որոշել են հուլիսի 1-ից իջեցնել ժողովրդական սպառման 1,4 հազար ապրանքների ներմուծման մաքսերը, սակագների միջին մակարդակը 15,5 տոկոսից կկրճատվի մինչեւ 6,9 տոկոս:
Կոնվերս Բանկը ամփոփել է «Հանդիպենք չեմպիոններին» ակցիայի արդյունքները:
Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածի շինաշխատանքներում, որոնք իրականացնում է չինական ընկերությունը, ի հայտ են եկել կոռուպցիոն գործընթացներ: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Վերջին երեք տարում ծառայողական մեքենաների թիվը կրճատվել է 49-ով: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում 2017 թվականի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ տեղեկացրեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ի պատասխան ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին:
Հայաստանում հանքարդյունաբերությունը միշտ է եղել ուշադրության կենտրոնում և, ցավոք սրտի, այդ ուշադրությունը հիմնականում եղել է ոչ դրական կոնտեքստում։ Բնապահպանական խնդիրներ, կոռուպցիոն սկանդալներ, թափանցիկության բացակայություն, և այլն։
Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) նվազեցրել է ընթացիկ տարվա համար գլոբալ տնտեսության աճի կանխատեսումը եւ այն անփոփոխ թողել հաջորդ տարվա համար:
ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը նշանակվել է «Վալեքս գրուպ» ընկերությունների խմբի նախագահ Վալերի Մեժլումյանի տեղակալ:
Այս օրերին տնտեսական տեղեկատվությունը կարելի է շփոթել քրեականի հետ: Տնտեսվարող անհատների ու ընկերությունների մասին տեղեկատվությունն ավելի հաճախ համեմված է ստուգումների, խուզարկությունների և դրանց հնարավոր հետևանքների մասին ակնարկներով:
«Վտանգներ կան, որ 2019 թվականի բյուջեն այս տարի չի հաստատվի, բայց դա օրենսդրությունը կարգավորել է: Եթե ինչ-որ պատճառով բյուջեն չընդունվի, միևնույն է՝ կյանքը չի կանգնի, մենք մեր ստանձնած պարտավորությունները պետք է կատարենք»:
ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զբաղեցնել առաջատար դիրքեր ՀՀ բանկային շուկայում, ակտիվորեն զարգացնելով իր պրոդուկտային շարքը և դարձնելով վարկային պրոդուկտները հաճախորդների համար առավել մատչելի: Հատուկ ուշադրություն է Բանկը դարձնում ֆիզիկական անձանց վարկավորմանը, քանի որ հենց տվյալ ուղղությունը ունի հատուկ նշանակություն բնակչության սոցիալ-տնտեսական զարգացման համար:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների հարցերով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորած պատվիրակությանը:
Հանքարդյունաբերության ոլորտից ՀՀ բյուջե չվճարված գումարները կազմում են մոտ 500 մլն դրամ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը` հավելելով, որ մի քանի հարյուր միլիոնի մասին էլ դատախազությունն է հայտարարել:
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները ներգրավված չեն ԱԱԾ ստուգումներում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Մամուլում հրապարակվել է տեղեկատվություն այն մասին, որ Պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանը ներքին աուդիտ է իրականացնում համակարգում:
Հայաստանում մետաղական հանքերը երկարատև ժամանակ չեն ստուգվել: Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նորանշանակ նախարար Էրիկ Գրիգորյանը, շահագործման թույլտվություն ունեցող 28 հանքեր կան, որոնցից որոշներն իրականում չեն շահագործվում, ստուգումներն իրականացնելու է Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինը:
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է վրացի և հայ գործարարների հետ:
Եվս մեկ օր՝ եվ երեխաների համար կբացվի օրացույցի ամենասիրելի էջը: Հունիսի մեկն ամռան առաջին եվ երեխաների պաշտպանության օրն է: Տոն, որին անհամաբեր սպասում են բոլոր փոքրիկները, հատկապես մանկատների և հատուկ դպրոցների երեխաները: 365 օր, 24 ժամ ու ամեն վայրկյան՝ նրանք ունեն պատշպանության ու հոգատարության կարիք:
Գյուղատնտեսական վարկերի տույժ ու տուգանքների համաներման հարցով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել հանդիպում գյուղատնտեսության և ֆինանսների ու ԿԲ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Անվանի հայազգի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն կարծում է, որ Հայաստանի համար հիմնական պահանջներն են արմատախիլ անել կոռուպցիան, սկսել կառուցել ապագա տնտեսական աճի ինստիտուցիոնալ հիմնասյուները և այդ ամենն անել ներքին համերաշխության պայմաններում:
«Ես վստահ եմ, որ այդ ստուգումները բոլորին են վերաբերելու, ոչ մի տարբերակում չի լինելու, բոլոր խոշոր գործարարները պետք է անպայման անցնեն այդ ստուգումը: Եվ վստահ եմ, որ իհարկե, նաև Գագիկ Ծառուկյանի ձեռնարկությունները պետք է ստուգվեն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը` մեկնաբանելով ԱԱԾ-ի կողմից ձեռնարկված ստուգումները որոշ խոշոր ցանցերում:
Այսօր Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում են «ՀՀ 2017 թ. պետական բյուջեի կատարման մասին» նախնական քննարկումները։
Անվանի հայազգի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրուցել է Հայաստանի «Թավշյա հեղափոխության» ու զարգացման նոր հեռանկարների վերաբերյալ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունը մայիսի 30-ին հրապարակել է տեղեկություն այն մասին, թե ինչպես է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Հոլդինգ» ընկերությունն օրենքին հակասող զանազան հնարքների միջոցով թաքցրել 40 միլիարդ դրամի շրջանառությունից առաջացող 20 տոկոս ԱԱՀ և շահութահարկը՝ վճարելով ընդամենը 2 տոկոս շրջանառության հարկ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Նիկոլ Փաշինյան-գործարարներ ընդհանուր առմամբ բարիդրացիական հանդիպումից, ուր հիմնական նյուզմեյքերը եղել է շաքարի արքա Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկը, ով իրեն «հատուկ» անկեղծությամբ ասել է․
2017թ. ՀՀ կառավարության առաջարկով բանակցություններ էին սկսվել կառավարության ու «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ միջև՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» (այսուհետ՝ ԲԷՑ) ընկերության կառավարումը «Տաշիր Կապիտալ»-ին հանձնելու նպատակով:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը գտնում է՝ ավելի լավ է մեկ տարի ուշ, բայց լավ պատրաստված ներդնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Իսկ այն, որ պարտադիր բաղադրիչը Հայաստանում պետք է գործի, ըստ նրա, միանշանակ է։
Հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումների ժամանակ միայն ֆիզիկական անձանց փոքր ավանդների խզումներ են եղել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տնտեսության երեք ճյուղերի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտների զարգացումը համարում է առաջնահերություն: Այս մասին նա խոսել է Deutsche Welle-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում: