Բաժիններ՝

Ավտոմեքենաներ և բենզին՝ համաշխարհային առևտրի չեմպիոնները

Համաշխարհային տնտեսական ֆորումը ներկայացրել է համաշխարհային մասշտաբով ամենից շատ արտահանվող ապրանքների ցանկը։

Նշենք, որ տվյալ դեպքում կապ չունի՝ արտահանո՞ւմ, թե՞ ներմուծում, քանի որ նույն ապրանքի արտահանումը մի երկրի կողմից ներմուծում է մյուսի (մյուսների կողմից)։

Ցանկի առաջին տեղում ավտոմեքենաներն են. 2016 թվականին միջազգային առևտրում վաճառված մեքենաների ընդհանուր արժեքը կազմել է 1 տրլն 350 մլրդ դոլար, որը համաշխարհային առևտրի 4.9%-ն է։

Երկրորդ տեղում բենզինն է՝ 825 մլրդ դոլար կամ 3%։ Երրորդ տեղում ինտեգրալ սխեմաներն են՝ 804 մլրդ դոլար (ընդհանուրի 2.9%-ը)։

Ցանկի առաջին տասնյակում են նաև ավտոպահեստամասերը, համակարգիչները, դեղորայքը, ոսկին, հում նավթը, հեռախոսները և հեռարձակման համար նախատեսված սարքավորումները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս