Յունիբանկը մասնակցեց Rest-Hotel Expo 2018 ցուցահանդեսին, որում ներկայացրեց ՓՄՁ վարկատեսակներ` հատուկ նախատեսված հյուրանոցային և ռեստորանային ոլորտում աշխատող փոքր և միջին ձեռնարկությունների համար:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը «Թվային մարքեթինգ» թեմայով բիզնես դասընթաց իրականացրեց ՓՄՁ ղեկավարների համար։
Սույն թվականի հունիսի 4-ից Արդշինբանկը ֆիզիկական անձանց առաջարկում է անշարժ գույքի գրավով ապահովված վարկեր առավել շահավետ պայմաններով: Նվազեցվել են ԱՄՆ դոլարով վարկավորման տոկոսադրույքները:
Պետական եկամուտների կոմիտեն օրերս մաքսային կանոնների խախտման հերթական խոշոր փորձն է կանխել: Հունիսի 3-ին Արևելյան մաքսատուն-վարչության «Գոգավան-Պրիվոլնոյե» մաքսակետի աշխատակիցները զննման են ենթարկել մաքսային հսկողության գոտուց դուրս կայանված բեռնատար ավտոմեքենան, ինչի արդյունքում հայտնաբերվել է մաքսային հսոկողությունից թաքցված 1050 հատ, ընդհանուր քաշով 525 կգ պլաստմասե տարա:
Հայաստանում աշխատավարձի չափը ուղիղ համեմատական է կազմակերպության մեծությանը. որքան շատ աշխատող ունի ընկերությունը, այնքան բարձր է վարձատրությունը։
2018 թվականի առաջին եռամսյակում ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կազմել են 33.26 մլրդ դրամ, ուղղակի ներդրումների զուտ հոսքերը՝ 40.3 մլրդ դրամ
55 դժբախտ պատահարների հետևանքով տուժել է 57 հոգի, որոնցից 7-ի դեպքում՝ մահվան ելքով։
Մայիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 68 մլրդ դրամ
2018 թվականի հունվար-մարտին Հայաստանի ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է 111 888 մարդ։
ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է ՀՀ միջազգային պահուստների վիճակի և կազմի մասին ամփոփ տեղեկատվությունը
2018 թվականի հունվար-ապրիլին մարդասիրական օգնության կարգով Հայաստան է ներմուծվել 921.4 տոննա ապրանք
Մայիսի 28-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
Ինչպես հայտնի է, «Երեւան սիթին» այսօր հայտարարություն է տարածել, որ «վերջին օրերին մեր կողմից բարձրացված գները վերադարձնում ենք նախկին մակարդակի»:
Ինչպե՞ս է կառավարությունը հասնելու աղքատության հաղթահարմանն ու զբաղվածության աճին։ Ծրագրից երևում է, որ կառավարությունն այդ առումով բավականին լավատես է՝ ակնկալվող ներդրումային բումի հնարավորությամբ։
Հայաստանում չորրորդ անգամ անցկացվող «Եվրասիական տնտեսական միություն՝ Հայաստան-համագործակցություն» ամենամյա գործարար համաժողովը մեր երկրում էր համախմբել ԵԱՏՄ անդամ և գործընկեր երկրների ներկայացուցիչներին:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հերքում է սոցիալական ցանցերում տարածված լուրերն այն մասին, թե կառավարությունը հանձնարարել է տեղական գյուղմթերքը հարկել ոչ թե ԱԱՀ դաշտում, այլ նախկինի նման` ԱՁ-ներով:
Հայաստանի կառավարության համար գերակա է լինելու բնակչության կենսամակարդակի էական բարելավումը, զբաղվածության շարունակական աճը, կենսաթոշակների և աշխատավարձերի իրական աճը, բևեռացման մեղմումը, աղքատություն ծնող ռիսկերի դեմ կանխարգելիչ գործունեությունը:
Երևանում կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային կից ռիսկերի կառավարման համակարգի զարգացման աշխատանքային խմբի հերթական նիստը:
ՀՀ կառավարությունը սպասում է թանկացումների հետ կապված Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքներին իր հետագա քայլերն իրականացնելու համար։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) ներկայացուցիչներին:
Ս.թ. հունիսի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (ՀԱԱՊ) և ԱՄՆ-ի Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների պետական կորպորացիայի (ՕՊԻՔ) հետ համատեղ կազմակերպել էր քննարկում դեպի Հայաստան ամերիկյան ներդրումներ ներգրավելու վերաբերյալ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով օրակարգից հանվել է «Մեղրի-1» բարեգործական հասարակական կազմակերպությանը Մեղրիում «Մշակութային, ազգագրական, ագրո և էկո հյուրընկալության պայմանների ստեղծում Մեղրի քաղաքի «Փոքր» թաղում» ծրագրի իրականացման նպատակով հողամասերն ուղղակի վաճառքի ձեւով օտարելուն համաձայնություն տալու հարցը:
Հայաստանում American Express Քարտերի բացառիկ թողարկող ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ American Express Gold Քարտատերի համար մեկնարկել է «Բացահայտե՛ք ողջ ներուժը» արշավը։
Հանքերը շահագործողները պարտավոր են բաց հանքերը փակել և վերադարձնել սովորական օգտագործման հուն: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» նախագծի քննարկման ժամանակ:
Կառավարությունը «Ալեքս տեքստիլ» ընկերությանը տրամադրեց ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն: Գործադիրը փոփոխություն կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ի կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ:
«Նախկինում պայմանավորվածությունները եղել են Պետական եկամուտների կոմիտեի և գործարարության որոշ ներկայացուցիչների միջև, և այդ համաձայնություններն ավելի բարձր մակարդակում հավանության են արժանացել»:
ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին Մեծարգո պարոն վարչապետ, Ողջունում ենք ՀՀ կառավարության կողմից որդեգրած առևտրային գործունեություն իրականացնող տնտեսվարողներին օրինական դաշտ բերելու քաղաքականությունը: Միաժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ խոշոր առևտրային ցանցերի գործունեությունը, այդ թվում գյուղմթերքի գների կայունությունը, հայտնվել է ռիսկի տակ` հաշվի առնելով մի շարք սկզբունքային հանգամանքներ: Մթերային ցանցային խանութները ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի թույլատվությամբ բացել են […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորած պատվիրակությանը:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը տեղյակ չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հանդիպումից, որի ժամանակ վերջինս, ըստ լուրերի, ասել է, թե եթե հարկային դաշտ գա, շատ աշխատողներ գործազուրկ կդառնան։
«Եթե մենք ասում ենք, որ տնտեսվարողները պետք է գործեն բացառապես օրենքի շրջանակներում, դա նշանակում է, որ, եթե սուպերմարկետն ԱԱՀ դաշտում է աշխատում, պետք է իր հարկերը վճարի ամբողջ ծավալով»: