
Չինաստանը կշարունակի նպաստել յուանի ինտերնացիոնալացմանը

Չինաստանի իշխանությունները կշարունակեն աստիճանաբար նպաստել յուանի ինտերնացիոնալացմանը, այդ թվում` իրենց ֆինանսական շուկայի հետագա բացման հաշվին: Այդ մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական բանկի ղեկավար Չժոու Սյաոչուանը:
«Յուանի ինտերնացիոնալացման գործընթացում ձեռնարկվել են բավարար միջոցներ, որոնք այժմ թույլ են տալիս յուանն օգտագործել առեւտրի եւ ներդրումների բնագավառում»,- ասել է Չժոու Սյաչուանը մամուլի ասուլիսում: Նա հավելել է, որ ֆինանսական շուկայի հետագա բացումը կօգնի յուանի ինտերնացիոնալացման գործընթացին: «Մենք կշարունակենք բացել շուկան, ինչը կօգնի յուանի ինտերնացիոնալացմանը»,- ասել է նա:
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը 2015 թվականին որոշում է ընդունել 2016 թվականի հոկտեմբերի 1-ից յուանը ներառնել SDR-ի զամբյուղի մեջ, որի մեջ արդեն մտնում են դոլարը, եվրոն, ֆունտ ստեռլինգը եւ իենը: SDR-ն (փոխառության հատուկ իրավունքներ) միջազգային պահուստային ակտիվ է, որը 1969 թվականին ԱՄՀ-ն ստեղծել է ի լրումն իր անդամ երկրների պաշտոնական պահուստների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: