Բաժիններ՝

Ժամկետանց վարկերի ծավալը հունվարին աճել է 2.3 մլրդ դրամով

2018 թվականի հունվարի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը կազմել է 2 տրլն 687.4 մլրդ դրամ։ Այդ ծավալի 1.27%-ը ժամկետանց վարկերն են։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։

Բացարձակ մեծությամբ՝ ժամկետանց վարկերի ծավալը կազմել է 34.04 մլրդ դրամ, որից 11.65 մլրդ դրամը՝ կարճաժամկետ, 22.4 մլրդ դրամը՝ երկարաժամկետ վարկեր են։

Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ ժամկետանց վարկերի ծավալը 31.78 մլրդ դրամ էր, կշիռը ընդհանուրի մեջ՝ 1.19%։

Այսինքն՝ հունվարի ընթացքում ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի մեջ ժամկետանց վարկերն աճել են 2.26 մլրդ դրամով կամ 7.1%-ով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031