Բաժիններ՝

Որքան են խաղում հայերը

2017 թվականի հունվար-դեկտեմբերին շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեության ընդհանուր հասույթը կազմել է 275.9 մլրդ դրամ կամ 573 մլն դոլար։  Շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեությունը ապահովել է ծառայությունների ընդհանուր ծավալի 19%-ը։

2016 թվականի համեմատ՝ այս ոլորտի հասույթը աճել է 22.5%-ով։
Այդ թվում՝ խաղատների գործունեությունից ստացված հասույթը նվազել է 4.9%-ով և կազմել 66.3 մլրդ դրամ։

Իսկ վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեքերական գործունեության կազմակերպումից ստացված հասույթը աճել է 34.9%-ով և կազմել 208.9 մլրդ դրամ։

Դրամական շահումով խաղային ավտոմատների շրջանառությունը անհամեմատ ավելի քիչ է՝ 679.4 մլն դրամ և նախորդ տարվա համեմատ աճել է 1.7%-ով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս