Բյուջեի ծախսերը կատարելու համար կառավարությունը ռեկորդային տեմպերով ավելացնում է պետական պարտքը։ Վերջին 1 տարվա ընթացքում Հայաստանը 1 մլրդ 370 մլն դոլարի պարտք է կուտակել։
Թե մինչև ո՞ւր կհասնի արտագաղթի ալիքը, կերևա ընտրություններից հետո։ Շատերը սպասում են ընտրությունների արդյունքներին, որպեսզի որոշեն իրենց անելիքները՝ մնա՞ն, թե՞ գնան։
Աշխատավարձը նուրբ թեմա է: Խոսք ու զրույցի ժամանակ այս թեման սովորաբար գերադասում են շրջանցել: Բոլո՛րը: Բացի վիճակագրությունից: Պաշտոնական վիճակագրությունն աշխատավարձի չափի փոփոխությունը կարևոր թեմա է համարում: Համարում ու մտցնում է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը նկարագրող մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների մեջ:
Անցած տարվա դեպրեսիայից հետո՝ անշարժ գույքի շուկան դեռ շոկի մեջ է։ Ճիշտ է, գործարքները նախորդ տարվա խորը անկումից հետո ավելացել են, գներն էլ արտաքուստ սկսել են բարձրանալ, բայց անորոշությունները շատ են։
Նախորդ նախընտրական ծրագիրը տապալելուց հետո՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը հիմա էլ նոր ծրագիր է ներկայացրել ու ավելի շռայլ խոստումներ շաղ տվել։ Մոռացել են, որ նախկինում էլ էին այդպիսի խոստումներ տվել, բայց ոչինչ չեն արել։ Տնտեսությո՞ւնն է աճել, թե՞ մարդկանց սոցիալական վիճակն է լավացել։ Բոլոր առանցքային ուղղություններով իշխանությունը ձախողել է նախորդ նախընտրական ծրագիրը։ Այդքանից հետո կարծում են, թե ընտրողները պետք է հավատան ու վստահեն իրենց։
Նիկոլ Փաշինյանը, որը ժամանակին հայտարարում էր, թե քաղաքականությունն ու բիզնեսը պետք է տարանջատել, սկսել է բիզնեսն ակտիվորեն ներգրավել քաղաքականության մեջ։ Բիզնեսը քաղաքականության մեջ, հատկապես, երբ այն գործում է իշխանության թիմում, միանշանակ օլիգարխիայի ձևավորման հիմքն է։ Բիզնեսը իշխանության մեջ նշանակում է՝ վայելել իշխանության հովանավորությունը։
Նախորդ ընտրություններից 2,5 տարի հետո Հայաստանում կրկին արտահերթ ընտրություններ են։ 2018թ. ընտրությունների արդյունքներով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը կարճ ժամանակահատվածում հասցրեց ամբողջությամբ ձախողել այն նախընտրական խոստումները, որոնց կատարման համար ստացել էր վստահության քվե։
Երեք տարում ամեն համայնքներում մի քանի հարյուր մետր ասֆալտ ենք փռել, կարծում եք՝ մեծ բան ենք արել։ Քանի՞ նոր հանրապետական նշանակության ճանապարհ ենք կառուցել այս ընթացքում, կամ հիմնովին վերանորոգել։ Միայն ասֆալտ փռելով՝ երկիր չեն կառուցի, տնտեսություն չեն զարգացնի, մարդկանց սոցիալական վիճակը չեն բարելավի։
Անցած տարի մարտի վերջից երկրի տնտեսությունը հայտնվեց լոքդաունի վիճակում: Բոլոր քաղաքներում նույնիսկ ներքաղաքային տրանսպորտը չէր աշխատում: Երկրում աշխատում էին միայն հացի գործարաններն ու արտադրամասերը: Նույնիսկ մթերային խանութներն աշխատանքի հատուկ ռեժիմ ունեին՝ հաճախորդներին բաժանել էին տարիքային խմբերի ու սպասարկման հատուկ ժամեր մտցրել: Նույնիսկ բաց շինարարական աշխատանքներն էին արգելվել:
«Եթե խոսում են տնտեսական աճի, ներդրումների մասին, ապա անհասկանալի է՝ այդ դեպքում ԿԲ-ն, որը վերջին 6-7 ամիսներին անընդհատ դոլար էր ներարկում տնտեսության մեջ, ի՞նչ նպատակ էր հետապնդում․ եթե ՀՀ տնտեսության մեջ կային դոլարներ, դոլար էր գալիս ՀՀ տնտեսություն, բարձր է տնտեսական ակտիվության ցուցանիշը, այդ դեպքում ինչո՞ւ էր ԿԲ-ն դոլար ներարկում դրամի կուրսը կայունացնելու համար»,- եզրափակեց տնտեսագետը։
Հինգ ամսում բյուջեի հարկային եկամուտներն ավելացել են 5,9 տոկոսով։ Ընտրություններից առաջ սա իշխանությունների համար լավ առիթ է հերթական «մեծագույն» ձեռքբերումը ներկայացնելու համար։ Այլ բան՝ դա ձեռքբերո՞ւմ է, թե՞ ոչ։
Հայաստանի բանկային համակարգում, այսպես կոչված, ոչ ռեզիդենտները կամ օտարերկրացիները բավական մեծ ծավալի ավանդներ ունեն։ Բանկային ավանդների գրեթե 25 տոկոսը նրանց է պատկանում։ Խոսքն ընդհուպ 1 տրիլիոն դրամի կամ շուրջ 2 մլրդ դոլարի մասին է։
Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը նման հայտարարություններին հակադարձեց՝ մեր երկրից կապիտալը փախչում է․ «Դա միայն համավարակով և պատերազմով չի պայմանավորված։ Իրենք հենց զավթել են իշխանությունը, մենք արձանագրել ենք կապիտալի փախուստ, որովհետև բարձրացել են անորոշությունները, ապիկար կառավարումը դարձել է համատարած, ինչն արձանագրվել է նաև պաշտոնական վիճակագրությամբ։
«Այս իշխանությունն ավելի վատ է վերաբերվում հայ ժողովրդին, քան թուրքը․ այդ երեխաներին, որ տարան կոտորեցին, ու հիմա նրանց մասունքները նման ստորացուցիչ ձևով են պահվում, դա ի՞նչ է նշանակում․․․ կամ՝ այն տեղեկությունը, որ փաստորեն բռնել են տեռորիստների, իսկ Նիկոլի զինակիցները պահանջում են, որ ազատ արձակեն․․․»։
Անցած տարվա մարտ-ապրիլի համատարած լոքդաունի ու տնտեսության գահավիժման ֆոնին, այս տարվա նույն ամիսներին պաշտոնական վիճակագրությունը տնտեսական ակտիվության աճ է արձանագրել։ Բայց դա ուրախանալու և տնտեսության վերականգնման մասին խոսելու առիթ չի տալիս։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, եթե հաշվի առնենք, որ 2020թ. մարտին ունեինք՝ 4,9, իսկ ապրիլին՝ 17,2 տոկոսանոց անկում։ Նման անկումից հետո, եթե նույնիսկ ոչինչ չարվեր, միայն տնտեսության սահմանափակումների վերացումը բավական էր, որպեսզի աճ արձանագրվեր։
Տնտեսական ճգնաժամի ու սոցիալական դժվարությունների հետևանքով՝ ֆինանսական համակարգում չաշխատող կամ խնդրահարույց վարկերի պորտֆելը կտրուկ ավելացել է։ Դա նկատելի է հատկապես երկարաձգված վարկերի պարագայում։ Խոսքն այն վարկերի մասին է, որոնց սպասարկման ժամկետները, մարման դժվարությունների պատճառով, վերանայվել և երկարացվել են։
Երեք տարի շարունակ գյուղատնտեսությունն անկում է արձանագրում անկման վրա, կառավարությունն ինչ-որ ծրագրեր է իրականացնում, վարկերի սուբսիդավորումից ու այլ աջակցություններից է խոսում, բայց ոչ մի կերպ չենք կարողանում դուրս գալ այդ վիճակից։ Գյուղատնտեսության ոլորտում նույնիսկ հետ ենք մնում 2018թ. մակարդակից։
Պետական եկամուտների կոմիտեն Կառավարության համաձայնությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով 2021 թվականի պետական բյուջեում կկատարվի վերաբաշխում ու ՊԵԿ-ին կհատկացվի շուրջ 71 միլիոն դրամ՝ մի շարք ծրագրեր իրականացնելու համար, միևնույն ժամանակ 135.8 մլն դրամի լրացուցիչ բեռ կառաջանա բյուջեի համար։
«Միասին հաշվարկեցինք նոր բազա, որը թույլ կտար ապագա 10 տարվա ընթացքում գոնե մնալ հարկման այն դաշտում, որը մենք ունենք հիմա՝ 2019-ից, այն է՝ շրջանառության հարկ` 6 % հարկով, և չենք խոսում ընդհանուր հարկման դաշտ անցնելու մասին, որովհետև ընդհանուր հարկման դաշտ անցնելուն պես մեր ծախսերն առնվազն կկրկնապատկվեն, որը կբերի սպառողական գների աճի, որը կբերի բիզնեսի տեմպերի նվազմանը, աճի մասին այլևս խոսք լինել չի կարող, սա մեծ շոկի կենթարկի ամբողջ ինդուստրիան, որն իր մեջ ներառում է 50.000 աշխատատեղ, եթե սրան գումարենք նաև միջոցառումների անցկացման ոլորտը, ապա խոսում ենք 80.000 հոգու մասին: Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը սաստեց Էկոնոմիկայի նախարարության այս անհիմն առաջարկությունը:
«Ատոմակայանը կանգնեցվում է 141 օրով, այսինքն՝ մինուս 560 մլն կվտժ էլեկտրաէներգիա, որը պետք է փոխանցվեր էլեկտրական ցանցերին, երկրորդը՝ շուրջ 30 հէկ-եր Արցախի պատերազմի հետևանքով անցան ադրբեջանական կողմին, ինչի հետևանքով Արցախից այս տարի չենք ներկրելու շուրջ 330 միլիոն Կվտժ էլեկտրաէներգիա՝ ինչպես նախատեսված էր 2020 թվականին կազմված 2021 թ․ էներգետիկ բալանսով, շահագործման տեսանկյունից այլևս ոչ նպատակահարմար լինելու պատճառով կանգնեցված է երկրի խոշորագույն էներգետիկ օբյեկտներից մեկը՝ Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը։
Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ սերտ կապեր ունեցող գործարար Խաչատուր Սուքիասյանը, բաց քաղաքականություն վերադառնալուց առաջ, ընդլայնում է սեփական բիզնեսը։
Շատ կարևոր է մտածել նաև վարկառուների վարկային գրագիտության բարձրացման մասին։ Երբեմն մարդիկ վարկեր են վերցնում՝ առանց բավարար հիմքերի։ Երբեմն էլ, իհարկե, պարտադրված են դա անում՝ սոցիալական դժվարություններից ելնելով։
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Կոնվերս Բանկը՝ գործընկերների հետ համատեղ, հանդես է գալիս ավանդական ակցիայով:
«2020 թվականից սկսած՝ ունենք Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) նվազում առավելապես աշխատատար ճյուղերում՝ ինչպիսիք են զբոսաշրջությունը, հանրային սննդի, հանգստի ապահովման ոլորտը, ծառայությունները, առևտուրը և այլն։ Նաև արձանագրենք՝ 2020 թ. ունեցանք 7,6 տոկոս տնտեսական անկում, որը 2009 թվականից հետո ամենաբարձր անկման ցուցանիշն է, երկրում կա ահագնացող գնաճ»,- 168.am-ի հետ զրույցում տնտեսական ընդհանուր միտումներին, պաշտոնական վիճակագրության վերջին արձանագրումներին անդրադառնալով՝ նշեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։
Անդրադառնալով հարկաբյուջետային գործընթացների մասին դիտարկումներին՝ էկոնոմիկայի նախկին փոխնարարը նկատեց՝ այս կառավարությունը իրականացվող ծախսերը հիմնականում մղել է դեպի ընթացիկ ֆինանսական ծախսերը՝ «ունենալով որոշակի քաղաքական նկատառումներ, միգուցե նաև հենվելով 2019 թվականի դրական ֆինասսական հոսքերի վրա», որոնք, նրա խորին համոզմամբ, տնտեսության իներցիոն բնույթի, իներցիոն գործընթացների հետևանքն էին․
Պարզապես պետք է սովորական մարդ լինել` մի քիչ բանական, որպեսզի ընկալել, որ եթե ցանկացած անվանական աճ 2-3%% -ի շրջակայքում է, իսկ գների աճը` 5-6%%-ի, ապա` տնտեսության մասին քիչ թե շատ խոսողների կողմից այդպիսի աճը գնահատել, որպես «հուսադրող», մեղմ ասած` սխալ է, եթե ոչ մասնագիտական անկարողություն:
Վերջին շրջանում դրսի գնորդները մեծապես պասիվացրել են մասնակցությունը Հայաստանի անշարժ գույքի շուկայում, ինչը նախորդ 2 տարիներին դարձել էր շուկայի ակտիվացման հիմնական գործոններից մեկը։ Այդ երևույթը նկատվեց համավարակի սկզբնական շրջանում, բայց խորացավ հատկապես ղարաբաղյան պատերազմից հետո։
Հայաստանում ու Հայաստանի շուրջ ստեղծված անկայուն իրավիճակը շարունակում է լուրջ ահազանգ ու սպառնալիք լինել՝ ինչպես երկրի, այնպես էլ՝ տնտեսության համար։ Իրենց աթոռներին ամեն գնով կառչած մնալու մոլուցքով տառապող իշխանությունները հասան նրան, որ նույնիսկ պատերազմի ավարտից 6 ամիս հետո եղած մարտահրավերն ու ռիսկերը չեն թուլանում։ Ոչ թե չեն վերանում, այլ չեն թուլանում։
Օտարերկրացիների գործարքները մեր երկրի անշարժ գույքի շուկայում արդեն այլ իմաստ ու ընկալում ունեն: 2019-ից պաշտոնական վիճակագրությունն առանձնացնում և հրապարակում է օտարերկրյա քաղաքացիների վաճառած ու գնած անշարժ գույքը:
Ատոմակայանը մայիսի 15-ից դադարել է էլեկտրաէներգիա արտադրել։ Արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման շրջանակներում էներգաբոլկը հարկադիր կանգառի վիճակում է։ Կանգառն այս անգամ անհամեմատ ավելի երկար կտևի, քան սովորաբար լինում է ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման և վերալիցքավորման ժամանակ։