Ներդրումներ, որ այդպես էլ չհորդեցին, տնտեսություն, որն այդպես էլ չաճեց
«Տնտեսական ակտիվության ցուցանիշն ապրիլին` +23.2 տոկոս, իսկ առաջին չորս ամսվանը` +2.6 տոկոս։ Երկնիշ տնտեսական աճը, իհարկե, լինելու է, Հայաստանն արդեն շինհրապարակ է, գյուղատնտեսությունը վայելում է մասշտաբային օժանդակություն, ներդրումները հորդում են, աշխատատեղերն ավելանում։ Ձեր խոնարհ ծառա»,- ուղիղ մեկ տարի առաջ ֆեյսբուքյան էջում գրել էր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Երկրի դե ֆակտո ղեկավարն էլ դեռևս 2019-ի սկզբին հայտարարեց տնտեսական հեղափոխության մասին, որի արդյունքներն այդպես էլ չտեսանք: Տնտեսական ազատության ցուցիչով՝ Հայաստանի դիրքերը վատացել են։ Ըստ ամերիկյան The Heritage Foundation հաստատության վերջերս հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքս-2022» զեկույցի, 2 տարվա ընթացքում Հայաստանը կտրուկ զիջել է դիրքերը. նախկին 58-ից հայտնվել է 34-րդ տեղում, բայց դա չի խանգարում, որ էկոնոմիկայի նախարարը ռեկորդային աճի ցուցանշներից խոսի:
Տնտեսական հեղափոխության, ներդրումների ռեկորդային հոսքի և իշխանության վարած տնտեսական քաղաքականության մասին զրուցել ենք Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ: