Թոշակառուներին 10 % հետվճարի տրամադրումը ձայներ ստանալու կամ հանրային աջակցությամբ է պայմանավորված. սա անամոթություն է. Նաիրի Սարգսյան

Կառավարությունը մայիսի 19-ի նիստում ընդունեց որոշում, որով հուլիսի 1-ից բանկային քարտով առևտուր անող թոշակառուները և նպաստառուները անկանխիկ վճարման դիմաց կստանան 10 տոկոսի չափով հետվճար։

Վերադարձվող գումարի չափը չի կարող գերազանցել 5 000 դրամը, այս ծրագիրը գործելու է 6 ամիս, իսկ ծրագրի ներդրման համար բյուջեից կհատկացվի ավելի քան 5 միլիարդ դրամ։

168.am-ի հետ զրույցում, խոսելով գործադիրի այս որոշման մասին, Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը որոշումը պայմանավորեց Երևանի քաղաքապետի ընտրություններով կամ ժողովրդից քվե ստանալու իշխանության ցանկությամբ։

«Կարծում եմ՝ նորից նախընտրական շրջանի առաջ են կանգնած, կամ ձայներ ստանալու կարիք ունեն, դրա համար էլ Փաշինյանը նման հայտարարություն է անում, բայց կրկնում եմ՝ այս հայտարարությունը քաղաքական է և անամոթություն»,- ասաց Նաիրի Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս