
Վարկերի սուբսիդավորման փողը կրճատել են, դրանով տեսահոլովակ են նկարահանել․ ինչպես է տեսնում Վահան Քերոբյանը գյուղատնտեսության զարգացումը

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում որոշել են զարկ տալ գյուղատնտեսության զարգացմանը և այդ նպատակով կրճատել են, օրինակ, գյուղացիներին տրվող վարկերի սուբսիդավորման, անասնաբուծության, ոչխարաբուծության զարգացման և այլ նպատակների համար պետական բյուջեով հատկացված գումարներն ու մոտ 80 միլիոն դրամ տրամադրել հանրային իրազեկվածության բարձրացման գործին։
Էկոնոմիկայի նախարարությունում եկել են այն եզրահանգման, որ գյուղատնտեսությունը կարելի է զարգացնել՝ նյութեր հրապարակելով, տեսահոլովակներ նկարահանելով և հեռարձակելով, սեմինարներ անելով, ուղեցույցներ հրապարակելով, ուստի շուրջ 80 միլիոն դրամը որոշել են ուղղել մի շարք ծրագրերի իրականացմանը՝
- Լուսաբանման աշխատանքներ, պաշտոնական հաղորդագրություններ, հոդվածների պատվիրում,
- գյուղատնտեսական աջակցության ծրագրերի վերաբերյալ ուղեցույցների, տեղեկատվական թերթիկների դիզայն, տպագրում, տեսահոլովակների և դրանց բովանդակության ստեղծում/պատվիրում,
- հոլովակների հեռարձակում
- Հնարավոր շահառուների համար հանդիպումների, սեմինարների, դասընթացների կազմակերպում՝ գյուղատնտեսության աջակցության պետական գործիքներին ծանոթացնելու նպատակով։