Կառավարությունը որոշել է վերանայել այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը և 3,2-ից դարձնել 6 տոկոս։ 6 տոկոսը, անշուշտ, ավելի բարձր է, քան նախորդ՝ 3,2 տոկոսը։ Բայց պետք է հաշվի առնել, որ դա լինելու է անցած տարվա 7,6 տոկոս անկումից հետո։ Եթե նույնիսկ հաջողվի տարին փակել 6 տոկոս տնտեսական աճով, միևնույն է, մենք ամբողջությամբ հետ չենք բերելու նախորդ տարվա կորուստները։ ՀՆԱ-ն կշարունակի մնալ ավելի ցածր, քան եղել է 2019թ.։
Սենսացիաների սիրահար Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ մեր ժամանակների ամենասենսացիոն նորությունն էր խոստանում։ Եվ ոչ միայն խոստանում էր, այլև դա ներկայացնում էր՝ որպես կատարված իրողություն, պատմական ձեռքբերում՝ վերջին 60 տարվա կտրվածքով, որին հասել է իր կառավարությունը։
Կառավարությունը թմբիրի մեջ է. քանի կար, ընտրություններ էին, չէին աշխատում, ընտրություններն ավարտվեցին, էլի չեն աշխատում։ Չես հասկանում, թե ում են սպասում։
Համաշխարհային բանկը հունիս ամսին հրապարակեց «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» հաշվետվությունը, ուր կանխատեսված են 2021թ․ տնտեսական գործընթացները:
Նախորդ տարվա համատարած անկումից հետո վերջին 2-3 ամիսներին Հայաստանի տնտեսությունն աճ է արձանագրում։ Բայց այդ աճը գերազանցապես անցած տարվա ցածր բազայի արդյունք է։ Տնտեսության լիարժեք վերականգնման մասին դեռ վաղ է խոսել։ Իսկ եթե հաշվի առնենք նաև այս տարվա բարձր գնաճը, ապա կստացվի, որ տնտեսությունը շարունակում է անկումային լինել՝ անգամ անցած տարվա անկման նկատմամբ։
«Ավելի երկարաժամկետ տնտեսական պոտենցիալը շատ ավելի կարևոր է, քան, եթե նայենք ընթացիկ փոփոխությունները. մանավանդ հետշոկային վերականգնումը՝ անունը չդնենք, որ տնտեսությունը վերականգնվեց, եթե դա չի զուգորդվել ՀՆԱ-ի պոտենցիալի ավելացմամբ»,- «Մակրոտնտեսական իրողություններ և դրամի փոխարժեք» թեմայով քննարկման ժամանակ նշեց տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը:
Պատկերացնելու համար ասենք, որ 2012թ. սպառողական վարկերի 3,5 տոկոսն է եղել խնդրահարույց։ Այսինքն՝ ընդամենը 3,5 տոկոսի հետ կապված են եղել վերադարձման դժվարություններ։ Հետագա 3 տարիներին այդ ցուցանիշն աստիճանաբար ավելացել է՝ հասնելով 9,5-10 տոկոսի։ Այնուհետև նորից նվազել է և 2017թ. եղել է 6 տոկոսի սահմաններում։
Ազգային ժողովը դեռ անցյալ տարի ապրիլի 16-ին ընդունեց «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծն ու կից ներկայացված նախագծերի փաթեթը։ Նկատենք՝ փաթեթի մի շարք դրույթների շուրջ վերապահումներ ունեին մասնագիտական հանրույթի տարբեր ներկայացուցիչներ։
Ավտոներկրողներն ու բեռնափոխադրողներն այսօր կրկին ՊԵԿ շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդիրներին։ Ինչպես հավաքվածներն էին պնդում՝ իրենք, մի քանի ամիս է՝ տասնյակ նամակներ են ուղղել ՊԵԿ-ին, սակայն որևէ պատասխան չեն ստացել, ուստի հավաքվել են ՊԵԿ-ի դիմաց՝ փորձելով ստանալ պատասխանները:
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը տնտեսության վերականգնման վերաբերյալ Տիգրան Ավինյանի հայտարարությունն այսպես մեկնաբանեց՝ հավանաբար տնտեսության աշխուժացման վերաբերյալ պնդումներն առավելապես հիմնված են Ազգային վիճակագրական կոմիտեի մայիս ամսվա հրապարակած ցուցանիշների վրա, համաձայն որոնց՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը մոտ 11 տոկոսով աճ է արձանագրել։
Ընտրությունների հաջորդ օրը հրավիրված հանրահավաքում՝ համարելով, որ այլևս ունի պողպատե մանդատ, Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ապօրինի ծագում ունեցող գույքի սեփականատերերին անհապաղ սկսել բանակցություններ՝ «գողացածը» վերադարձնելու համար, այլապես կգործի պետության թափանիվը։
Վերջին օրերին արժութային շուկայում նոր միտումներ են նկատվում։ Տևական ժամանակ արժեզրկվելուց հետո՝ դրամը սկսել է արժևորվել։ Նվազել է ինչպես դոլարի, այնպես էլ՝ եվրոյի ու ռուբլու փոխարժեքը։
Ո՞նց կարելի է հավատալ, որ երեք տարի երկիրը համառորեն քանդած ու հասարակությանն այսքան տառապանք պատճառած իշխանությունը կարող է ընտրություններով վերարտադրվել։ Նման բան անհնար էր պատկերացնել նույնիսկ ամենավատ երազում։ Ո՞ր արժանիքի համար։ Քանդեցին երկիրը ու այդքանից հետո դեռ պիտի շարունակեն քանդել։
Բարդ չէր կանխատեսելը, որ այս տարվա առաջին կիսամյակի տնտեսական հաշվետվություններն իշխանությունները ներկայացնելու են՝ որպես առաջընթաց: Բարդ չէր կանխատեսել, որովհետև հիմքում շատ պարզունակ պատճառ կա:
Թե սա ինչքանո՞վ էր կապված ընտրություններից առաջ իշխանություններին բարոյական աջակցություն ցույց տալու հետ, թողնենք մի կողմ։ Սակայն այն, որ նախորդ կանխատեսումից կարճ ժամանակ անց Կենտրոնական բանկը կտրուկ փոխեց իր գնահատականը, մտորելու տեղիք է տալիս։ Հատկապես այն բանից հետո, երբ նախորդ անգամ նվազեցրել էր տնտեսական աճի կանխատեսումը։
Արդյո՞ք դրամի արժևորումը պայմանավորված է Կենտրոնական բանկի կողմից հունիսի 15-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմամբ, և որքանո՞վ են իրատեսական իշխանամերձ շրջանակների այն պնդումները, թե դրամի արժևորումը քաղաքական կայունության, տնտեսական դրական սպասումների արդյունքն է․ 168.am-ը այս հարցերի պատասխանները փորձել է ստանալ տնտեսագետ, 1994-1998 թթ. ԿԲ նախագահ, ԵՊՀ դասախոս Բագրատ Ասատրյանից:
Աշխատատեղերի թեման առաջին անգամ չէ, որ շահարկում են գործող իշխանությունները։ Իշխանության գալուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց տասնյակ-հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծման մասին։ Հետո, իհարկե, հասկանալով ասվածի անհեթեթությունը՝ սրբագրեց այն։ Բայց դրանով աշխատատեղերի թեմայի շահարկումը չավարտվեց։ Այսօր էլ այն շարունակվում է։
Գնաճային այսպիսի բարձր ճնշումն էլ ստիպել է Կենտրոնական բանկին ակտիվացնել քայլերը։ Թեև ԿԲ-ն արդեն ուշացել է այս պայքարում։ Կարելի էր ավելի շուտ և ավելի ագրեսիվ քայլեր ձեռնարկել։ Կենտրոնական բանկը մի պահ հապաղեց, ու դրա հետևանքը եղավ այն, որ գնաճը վերջին ամիսներին դուրս եկավ թիրախի վերին սահմանից։ Մի բան, ինչը մեծացրել է երկրում սոցիալական լարվածությունը, հատկապես այն սպառողների շրջանում, որոնց եկամուտները չեն ավելացել։ Այդպիսիք՝ մեր իրականության մեջ բավական բարձր տոկոս են կազմում։ Որքան էլ ընդունենք, որ գնաճը նպաստավոր է տնտեսության համար, հասարակության սոցիալական վիճակը չի կարող ստորադասվել տնտեսությանը։
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, ով մեկ անգամ չէ, որ աչքի է ընկել իր անհավանական լավատեսությամբ, հետընտրական Հայաստանում իրենց թիմի նախընտրական քարոզարշավին սազական հերթական միտքն է դաշտ նետել այսօր. «2021 թվականի մայիսին աշխատանքի շուկան անկախ Հայաստանի պատմության ռեկորդ է խփել՝ 634,951 հարկման բազա ունեցող անձ։ Լավ նորությունը նաև այն է, որ աշխատատեղերի քանակն ավելացել է նույնիսկ 2019 թվականի սեզոնայնությամբ ճշգրտված։
Կառավարությունը պատրաստվում է ևս 6 ամսով երկարացնել թուրքական ապրանքների ներմուծման արգելանքը։ Առաջին վեցամսյա արգելանքի ժամկետն ավարտվում է այս ամսվա վերջին։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, Էկոնոմիկայի նախարարությունը շրջանառության մեջ է դրել նոր նախագիծ՝ արգելանքը կրկին 6 ամսով երկարացնելու վերաբերյալ։
Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի հարցը շարունակում է մնալ անորոշ։ Նախկինում գործող պայմանագրի ժամկետն ավարտվել է անցած տարվա վերջին, իսկ նոր պայմանագիր դեռևս չի կնքվել։
Նախընտրական այս խառնաշփոթի մեջ շատերը հավանաբար մոռացել են, թե ով էր Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց առաջ։ Իշխանության գալուց առաջ Նիկոլ Փաշինյանը մարդ էր, ով մեղադրում էր բոլորին՝ երկիրը թալանելու ու կործանելու, կոռուպցիայի ու կաշառակերության մեջ, խոստանում էր գալ իշխանության ու լուծել ժողովրդին հուզող բոլոր խնդիրները։ Եկավ և եղածն էլ քանդեց ու ոչնչացրեց։
ՀՀ պետական ընդհանուր պարտքը 2018թ․-ի հունվարի համեմատ 2021թ․-ի մարտին աճել է 40,4 տոկոսով։ Պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2017թ․-ին եղել է 58,9 տոկոս, իսկ 2020թ․-ին դարձել է 67,3 տոկոս։
Ներդրումների մասով նախընտրական ծրագրերում իրատեսական մոտեցում, ցավոք, ունեն միայն քաղաքական լուրջ անցյալ ունեցող ուժերը:
Պարզ է, որ առանց ներդրումների հնարավոր չէ նոր աշխատատեղեր բացել։ Բայց 3 տարի շարունակ միայն հավաստիացումներ են հնչել, որ ներդրողները չափազանց հետաքրքրված են Հայաստանի «հեղափոխական տնտեսությամբ», որ շուտով գալու են ու ֆինանսական լուրջ ներարկումներ իրականացնեն։ Նախորդ խորհրդարանական ընտրություններից առաջ և հետո էլ խոսվում էր սպասվող միլիարդավոր դոլարների հասնող ներդրումային ծրագրերի մասին։ Սակայն փորձը ցույց տվեց, որ դրանք զուր հույսեր են։
Երեկ երեկոյան Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակեց «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամում առկա մի տեղեկանք, ըստ որի՝ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորիերի թիվն ապրիլ ամսին 1064 է։
Նիկոլ Փաշինյանն այնքան է արժեզրկել Հայաստանում քաղաքական պայքարը, որ ընտրություններից առաջ իրենց նախընտրական ծրագրերը ներկայացնելու փոխարեն, քաղաքական ուժերը հայտնվել են էժանագին շոուների մեջ. բոլորը՝ բոլորին մեղադրում են։ Որ ընդդիմությունն է մեղադրում իշխանություններին, բնական է։ Բայց որ իշխանությունն է մեղադրում ընդդիմությանը՝ երկիրն այս օրի հասցնելու համար, ոչ մի կերպ չես կարողանում հասկանալ։
«Ես նայում եմ վիճակագրությունը, 2019 թվականին ունեցել ենք ընդամենը 140 միլիոն դոլարի ներդրում՝ կոպեկներ։ Ես չգիտեմ, թե Խաչատուր Սուքիասյանի ասած այդ 600 միլիարդ ներդրումը որտեղ է թաքնված, բայց այն որևէ վիճակագրությամբ չի երևում։ Մեզ մոտ այս պահին ընթացող ամենաթանկ ծրագրերից մեկը «Ամուլսարի» ծրագիրն էր, մյուսը՝ Հյուսիս-Հարավն էր՝ պետական գումարներով։ Հիմա մոտ 200 միլիոնի մի նոր ծրագիր են փորձում անել, բայց, իմ անձնական կարծիքով, խնդիրներ կունենան։ Այնպես որ՝ ինչպես հաշվում եմ, այդ 600 միլիարդը չեմ տեսնում»,- ասաց Խաչատուրյանը՝ հավելելով, որ ներդրումների բացակայության վերաբերյալ վստահ է, որ գործող իշխանությունն իր ծոցագրպանում 5-6 պատճառ ևս ունի, սակայն դրանք բոլորն էլ նոնսենսների շարքից են։
Ընտրություններից առաջ իշխանության քաղաքական թիմն այնպես է իրեն պահում՝ կարծես Հայաստանը վերածել է դրախտի։ Տնտեսական այնպիսի աճերից ու զարգացումներից են խոսում, թվում է, թե մի ուրիշ իրականության մեջ ենք։
«ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 6.5 տոկոս,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ապա ներկայացրեց տնտեսության վիճակը նկարագրող մի քանի թվեր,- 2021թ. մայիսին արձանագրվել է 0.4% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.1% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է և կազմել 5.9%: 12-ամսյա բնականոն գնաճը շարունակել է արագանալ՝ մայիսի վերջին կազմելով 7.4%»: