40 միլիոնի մեկ անձից գնում են արել մի ընկերությունից, որը 2021-ին պետությանը պատճառել է միլիոնների վնաս

Կառավարությունը շարունակում է ճանապարհաշինությունը դիտարկել որպես մեկ անձից գնում իրականացնելու շատ հարմարավետ ոլորտ և մեկ անձից միլիոնավոր դրամների գնումներ է իրականացնում անգամ այն ընկերություններից, որոնք, ըստ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարածած պաշտոնական հաղորդագրությունների, պետությանը պատճառել են միլիոնների վնաս։

Խոսքն աս անգամ «ճանապարհ» ՍՊԸ-ի մասին է, որից Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն իրականացրել է 40 միլիոն դրամի մեկ անձից գնում։

Այդ գումարով այս ընկերությունը 8 ամիս իրականացնելու է Դիլիջանի թունելի պահպանման աշխատանքները։

Հիշեցնենք, որ այս ընկերության վերաբերյալ մեկ տարի առաջ՝ 2021 թվականին, հաղորդագրություն տարածեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, ըստ որի, իրականացված ստուգումների արդյունքում բացահայտվել է

-Ընկերությունն ընդերքօգտագործման բոլոր ձևերի աշխատանքների ընթացքում չի պահպանել և չի վարել երկրաբանական ու մարկշեյդերական փաստագրություն։

-Գերազանցել է սահմանային թույլատրելի արտանետումների չափաքանակները։

-Արտանետել է 12.579 տոննա անօրգանական փոշի։

-«Ճանապարհ» ՍՊԸ-ի տնօրենին ներկայացվել էր 3.336.720 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ, նաև նշանակվել էր, ընդհանուր առմամբ, 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Տեսանյութեր

Լրահոս