
«Բացառիկ ֆիզիկական վիճակ». Թրամփի բժիշկը գնահատել է նախագահի առողջական վիճակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գտնվում է «բացառիկ ֆիզիկական վիճակում»: Ուրբաթ օրը Ուոլթեր Ռիդի անվան ազգային ռազմական բժշկական կենտրոնում նախագահի համապարփակ զննումից հետո այս մասին հայտարարել է նրա բժիշկ Շոն Բարբարելան, հաղորդում է ABC-ն։
«Այս գնահատումները կատարվել են առաջատար գիտական և բժշկական խորհրդատուների հետ համատեղ՝ սրտանոթային համակարգի օպտիմալ առողջությունն ու լավ զգացողությունն ապահովելու համար»,- գրել է բժիշկը։
Ինչպես հիշեցնում է հեռուստաալիքը, այս ամռանը Սպիտակ տունը հայտարարեց, որ Թրամփի մոտ ախտորոշվել է քրոնիկ երակային անբավարարություն։