Արսեն Թորոսյանն այցելել է Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր Գեղարքունիքի մարզային իշխանությունների հետ այցելել է «Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» ՊՈԱԿ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Նախարարը շրջել է կենտրոնում, ծանոթացել հաստատության շենքային պայմաններին և շահառուներին մատուցվող ծառայությունների կազմակերպման գործընթացին։ Արսեն Թորոսյանը նաև ուսումնասիրել է կենտրոնի հիմնանորոգման նախագիծը, տվել համապատասխան հանձնարարականներ՝ նախատեսված աշխատանքները պատշաճ իրականացնելու առնչությամբ։

Այցի ընթացքում հաստատության աշխատակազմը նախարարին ներկայացրել է շահառուներին մատուցվող հիմնական ծառայությունները, նրանց զբաղվածությունն ու սոցիալական ներառումը խթանող ծրագրերը։

Իր խոսքում անդրադառնալով նաև հոգեկան առողջության համաշխարհային օրվան՝ Արսեն

Թորոսյանն ընդգծել է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքը պետք է լինի ոչ միայն պատշաճ կազմակերպված, այլև ուղղված նրանց արժանապատիվ կյանքի և սոցիալական լիարժեք ներառման ապահովմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031