Բաժիններ՝

Նուբարաշենում այս պահին կրակ չկա, բայց հրդեհի օջախները շարունակում են ծխալ. քաղաքապետարան

Նուբարաշենի աղբավայրում այս պահին կրակ չկա, բայց հրդեհի օջախները շարունակում են ծխալ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են Երևանի քաղաքապետարանից` հավելելով, որ աղբավայրում այս պահի դրությամբ 20 միավոր տեխնիկա է աշխատում։

«Հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջ գիշեր շարունակվել են։ Քանի որ հրդեհը մեծ ծավալի էր, այժմ բեռնատարներով հողը տանում են աղբավայր, որ ծխացող օջախները ծածկեն, ծուխը վերացնեն»,- ասել են Երևանի քաղաքապետարանից։

Հիշեցնենք, որ Նուբարաշենի աղբավայրում հրդեհը բռնկվել էր հոկտեմբերի 10-ի գիշերը, Երևանի տարբեր հատվածներից երևում էր այնտեղից բարձրացող ծխի մեծ ամպը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031