Բաժիններ՝

Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավման համար միջոցառումների ծրագիր է մշակվել

Վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը շարունակում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի քաղաքականությունը։ Վաղը կառավարության նիստում նախատեսվում է հավանություն տալ Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավման 2017-2018 թվականների միջոցառումների ծրագրին։

Կառավարության ծրագրի «Ներդրումների պաշտպանություն և խրախուսում» բաժնում ամրագրված է՝ «Գործարար միջավայրի և տնտեսական զար­գաց­ման այնպիսի քայլերի իրականացում, որոնք 2017թ. արդյունքներով կապա­հովեն Համաշխար­հային տնտե­սական ֆորումի գլոբալ մրցունա­կության ինդեքսում (Global Competitiveness Index) և Համաշ­խար­հային բանկի գործարա­րութ­յամբ զբաղ­վելու (Doing Business) վարկա­նիշում կհան­գեց­նեն ՀՀ դիրքի բարելավ­ման՝ առնվազն 4 կետով:

Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավման կողմնորոշիչ շրջանակը ձևավորվել է երկրի համար համեմատաբար առավել խնդրահարույց և/կամ խոցելի ցուցանիշների հիման վրա, որի շուրջ հանրապետական գործադիր մարմիններից ստացված առաջարկություններով մշակվել է միջոցառումների ծրագրի նախագիծը:

Այն ներառում է մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ եղանակների սահմանում, պետական գույքի օգտագործման բարելավում, պետություն-մասնավոր գործընկե­րության համար իրավական հիմքերի ապահովում, դատական համակարգի ներքին և արտաքին անկախության երաշխիքների սահմանում, ճանապարհների որակի բարելավում, ՀՀ ավիացիոն շուկայի ազատականացում, հավասար մրցակցային դաշտի ապահովում, բանկային համակարգի կայունության ամրապնդում, երեխաներին կրծքով սնուցման կազմակերպման պատշաճ գործելակերպի ներդրում` ուղղված նրանց առողջ աճի և զարգացման ապահով­մանը, և այլն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս