Բաժիններ՝

«Եթե անհաջողակ բիզնեսմեն լինեի, ոչինչ չէի ունենա». Վարդան Հարությունյան

«Ես մինչև 2016 թ. հոկտեմբեր ամիսն աշխատել եմ բիզնեսում: Եթե անհաջողակ բիզնեսմեն լինեի, ոչինչ չէի ունենա, եթե հաջողակ բիզնեսմնեը պետք է չունենա որոշակի կարողություն, իմ համար դա ընդունելի չէ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ միջոցներից է գոյացել իր ունեցվածքը:

Դիտարկմանը, թե 3 առանձնատուն ունի, Վ.Հարությունյանը հակադարձեց` «Կարող էի և 6 ունենալ»:

Նա հավաստիացրեց, որ հիմա բիզնեսներ չունի, իր ընտանիքի անդամներն են զբաղվում բիզնեսով, բայց հովանավորություն չկա:

Վ.Հարությունյանը վստահեցրեց, որ եթե բյուջեից թալանված գումարներ կան, պետք է հետ բերվեն բյուջե. «Ասում եք՝ ինչպե՞ս է, որ ՊԵԿ-ում աշխատակիցներ են կալանավորվում, ես միանշանակ կողմ եմ, որ եթե մարդիկ ինչ-որ հանցանք են գործում, դրա համար պետք է պատասխան տան»:

ՊԵԿ նախագահը հայտարարեց, որ այսօր սահմանը բաց է և ցանկացած անձ կարող է ներկրել ցանկացած ապրանք. «Բոլոր ապրանքատեսակների շուկան ազատականացվել է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս