Բաժիններ՝

«Մուտքի խոչընդոտներ չկան, ով ինչ ուզում է՝ կարող է ներկրել». Արտակ Շաբոյան

Ծխախոտի թանկացումը հիմնականում պայմանավորված է հարկային օրենսդրության փոփոխություններով: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Ըստ նրա` գերիշխող դիրք ունեցող ընկերությունների շուկաներում մուտքի խոչընդոտներ չկան: Շաբոյանի խոսքով` հանձնաժողովի հիմնական խնդիրն այն է, որ ազատ մուտք լինի շուկաներ. «Մուտքի խոչընդոտներ չկան, ով ինչ ուզում է, կարող է ներկրել»:

Թե քանի՞ մարդ է այսօր բանան ու շաքարավազ ներկրում, Ա.Շաբոյանը դժվարացավ պատասխանել, բայց հավաստիացրեց, որ ներկրողները բազմաթիվ են` թե՛ փոքր, թե՛ խոշոր: Իսկ թե այդ դեպքում ինչո՞ւ գնանկում չկա, ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ ցանկացած ապրանքի գնագոյացումը կատարվում է՝ ելնելով այդ ապրանքի ինքնարժեքից և շահութաբերության աստիճանից.

«Այսինքն՝ եթե մրցակիցները շատացան, դա չի նշանակում, որ անպայման դա ապահովելու է գների նվազում: Մեզ համար կարևոր է, որպեսզի մուտքի խոչընդոտներ չլինեն շուկաներ»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս