Մնում է այն տարբերակը, որ դրսից այդ ապրանքները ներկրել են Հայաստան, գուցե նաև՝ հումքի անվան տակ, իսկ հետո, որպես պատրաստի արտադրանք, որն արտադրվել է իբր թե հայկական ձեռնարկություններում, տեղափոխել են այլ երկրներ ու դրա հիման վրա արտադրության ծավալների հսկայական աճեր են գրանցել։
Մինչև իրենց բնակարանների հարցերը լուծելը՝ իշխանությունները չէին ասում, որ հիփոթեքով բնակարան ձեռք բերելու ժամանակ եկամտային հարկի վերադարձը, որից հասցրեցին լի ու բոլ օգտվել, անարդար վերաբերմունք է ցածր աշխատավարձ ստացողների նկատմամբ։ Իրենց բնակարանների հարցերը լուծեցին-վերջացրեցին, նոր հիշեցին, որ դրանով ոտնահարում են ցածր աշխատավարձ ստացողների իրավունքները։
Ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո Հայաստանի ֆինանսական շուկան հայտնվեց արտառոց իրավիճակում։ Դրսից ստացվող հսկայական տարադրամային հոսքերի արդյունքում՝ դրամը կտրուկ արժևորվեց շուկայի հիմնական արժույթների, մասնավորապես՝ դոլարի և եվրոյի նկատմամբ։ Արժևորումը հասավ ընդհուպ մինչև 20-25 տոկոսի՝ մեծապես հարվածելով տնտեսության արտահանելի հատվածին։
Թեև այս տարվա համար կառավարությունն արտաքուստ բավական ճոխ բյուջե է հաստատել, թվանկարչությամբ ու գումարների տեղերը փոխելով, մի տեղից հանելով, մեկ այլ տեղ դնելով՝ արհեստականորեն մի քանի հարյուր միլիարդ դրամով ավելացրել է բյուջետային ծախսերը, դրանից քաղաքացու կյանքում մեծ բան չի փոխվելու։ Սպասվում է, որ սոցիալական իրավիճակը երկրում նույնքան ծանր կլինի, ինչպես նախկինում։
Անցած տարվա վերջին, երբ էկոնոմիկայի նախարարը չհաստատեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի»՝ ԱՆԻՖ-ի տարեկան հաշվետվությունը, ակնհայտ էր, որ այս կառույցի շուրջ խմորումներ են տեղի ունենում։ Հաշվետվության չհաստատումը թեև պատճառաբանվեց նրանով, որ դրանում ճիշտ չի ներկայացվել ֆոնդի և վերջինիս դուստր ընկերությունների ֆինանսական վիճակը, այնուհանդերձ պարզ էր, որ դա ընդամենը առիթ էր ինչ-որ գործընթացներ սկսելու համար։
Սինչև վերջերս, երբ բենզինի գները Հայաստանում բարձրանում էին, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ասում էր՝ հիմնավոր են։ Անցած տարվա սկզբին մի պահ դրանք բավական ցածր էին և ձեռնտու սպառողների համար, շտապեցին հայտարարել, թե կասկածներ ունեն դրանց հիմնավորված լինելու հետ կապված։ Ասում էին՝ ավելի ցածր են, քան պետք է լինեն։
Իսկ թե ինչո՞ւ այդքան գովաբանված լաստանավային բեռնափոխադրումների կազմակերպման ծրագիրը ձախողվեց, չարդարացրեց իրեն և չհետաքրքրեց արտահանող-ներմուծողներին, նախարարը, բնականաբար, խուսափեց ասել։ Թեև պատճառները դժվար չէ հասկանալ. պարզապես ձեռնտու չէր։ Այն, ինչի մասին ժամանակին այդքան զգուշացնում էին, բայց կառավարությունը համառորեն իր էշն էր քշում։
Դրսից տարադրամային հոսքերի կրճատման հետևանքով, փոխարժեքի շուկայում ազգային արժույթի արժեզրկման ռիսկերն ավելացել են։ Դա կարող է խորանալ առաջիկայում։ Ու որքան էլ Կենտրոնական բանկը վերջին տարիներին էապես նվազեցրել է միջամտությունները փոխարժեքի շուկայում, այնուհանդերձ երբեմն-երբեմն հարկադրված է գնալ դրան՝ կտրուկ տատանումները հարթելու ու հավասարակշռությունը վերականգնելու համար։ Այլապես ցնցումներից անհնարին կլինի խուսափել։
Այդպես էլ բանկերի գերակշիռ մասը չմտավ ծրագրի մեջ։ Հրաժարվեցին ստանձնել կառավարության բաժին պատասխանատվությունը, որի խնդիրն է՝ արժանապատիվ կենսաթոշակ ու նպաստ վճարել, և ոչ թե՝ փորձել բանկերի հաշվին լավամարդ դուրս գալ, լավություն անել կենսաթոշակառուներին ու նպաստառուներին, ցույց տալ, թե իբր կենսաթոշակ ու նպաստ են բարձրացրել։
Պետեկամուտների կոմիտեն տարեսկզբին շտապեց աչքալուսանք տալ. ի լուր բոլորի հայտարարեց, թե իրենց հաջողվել է գերակատարել անցած տարվա պետական բյուջեի հարկային եկամուտների պլանը։ Ավելի շատ հարկեր ու տուրքեր են հավաքել, քան նախատեսված էր պետական բյուջեով։
Տնտեսական աճ
Ինչպես է լինում, որ մեր տնտեսությունը վերջին երկու տարիներին «աշխարհի ամենաարագ աճող տնտեսությունների շարքում է», էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ասելով՝ տասնյակում, հետո՝ հնգյակում, իսկ Հայաստանում նոր արտադրություններ գրեթե չկան։ Այդպես է արդեն վաղուց և ոչ միայն՝ վերջին երկու տարիներին, երբ Հայաստանի տնտեսությունն աճի համաշխարհային ռեկորդներ է գրանցում։ Սովորական է դարձել, որ այս կամ այն արտադրության բացվելու վերաբերյալ իշխանությունների շռնդալից հայտարարություններից հետո, այդ արտադրություններն այդպես էլ չեն բացվում, բացվելուց հետո էլ արագ փակվում են։
«Արդեն երկու տարի է՝ 2022 և 2023 թվականներին, Հայաստանի տնտեսությունն աշխարհի ամենաարագ աճող տնտեսությունների շարքում է՝ առաջին տասնյակում, կարծում եմ՝ այս տարի կլինի նաև առաջին հնգյակում։ Սա ցույց է տալիս, որ ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունն ընդհանուր առմամբ կարելի է համարել հաջողված»,- հպարտանում է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Այս ամենն արդեն հասցրել է մեծապես թուլացնել Հայաստանի տնտեսության աճի, նաև այդ գործոններով պայմանավորված՝ բյուջեի եկամուտների ստացման հիմքերը։ Այդ հիմքերը կթուլանան նաև հաջորդ տարվա ընթացքում՝ մեծացնելով այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ դրանց հետևանքով՝ լինի տնտեսության մեջ, ֆինանսական համակարգերում թե սոցիալական հատվածում։ Սրանք բոլորը փոխկապակցված են, ու մեկի պարագայում՝ ազդեցությունները կրելու են բոլորը։
Մինչ միջազգային որոշ մասնագիտացված կառույցներ կանխատեսում են, որ առաջիկայում տեղի կունենա դրամի չափավոր արժեզրկում, հայկական արտադրության ապրանքներն արտաքին շուկաներում շարունակում են մեծ կորուստներ կրել և կորցնել մրցունակությունը՝ ազգային արժույթի բավական լուրջ արժևորման հետևանքով։
Թե ինչո՞ւ են գնացել այս գումարներ, ովքե՞ր են դրանք հանել և ի՞նչ նպատակներով, այլ հարց է։ Բայց փաստ է, որ Հայաստանից տեղի է ունենում ֆինանսական միջոցների ակտիվ արտահոսք։ Եվ դա ամենևին էլ միայն առևտրային նպատակով կատարվող փոխանցումներին չի վերաբերում։ Ակտիվացել են նաև ոչ առևտրային արտահոսքերը, ինչը նշանակում է, որ մարդիկ իրենց գումարները Հայաստանից դուրս են բերում։
«Մենք ունենք հստակ տեղեկություններ, որ 2024 թվականին սահմանին գազի գինը չի փոխվելու: Եվ վստահ եմ, որ, ըստ այդմ, նաև սակագինը չի փոփոխվի»,- օրերս ինքնագոհ ազդարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Երևանում «կարմիր գծերի» կտրուկ թանկացումն այլևս իրողություն է։ Չնայած հասարակության շրջանում առկա համատարած դժգոհություններին՝ այդպես էլ քաղաքային իշխանությունը չհրաժարվեց իր մտադրությունից։ Ոչ միայն չհրաժարվեց, այլև նույնիսկ որևէ զիջման չգնաց՝ առաջարկված կտրուկ թանկացումն ինչ-որ չափով մեղմելու համար։
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2023թ. հունվար-նոյեմբեր ամիսներին։
Հայաստանում գրանցվող բարձր տնտեսական աճերի ֆոնին՝ արդյունաբերություն մեջ աճ չկա։ Վերջին ամիսներին անընդմեջ անկում է գրանցվում։ Ընդ որում, գրեթե բոլոր առանցքային ճյուղերում, այդ թվում՝ ինչպես հանքարդյունաբերության, այնպես էլ՝ մշակող արդյունաբերության մեջ։
Բացառապես սրա հաշվին է Հայաստանում «ծաղկում» շինարարությունը, և ոչ թե՝ նրա, որ մարդիկ հավատացել են իշխանության հռչակած ապագայի խոստումներին։ Երբ կդադարի եկամտային հարկի վերադարձը, որը շատերի համար դարձել է անաշխատ եկամտի աղբյուր և պետական բյուջե վճարած հարկերը հետ ստանալու միջոցով բնակարան ձեռք բերելու հնարավորություն, գուցե նաև հետագայում վերավաճառելու ակնկալիքով, այն ժամանակ կերևա, թե ուր կգլորվի շինարարությունը։
Վերջին երկուսուկես տարում Հայաստանն արձանագրել է աշխարհում ամենաբարձր տնտեսական աճերից մեկը, ինչի արդյունքում 2020թ. նկատմամբ ՀՆԱ-ն ավելացել է 100 տոկոսով, ասում է էկոնոմիկայի նախարարը։ Համախառն ներքին արդյունքի կրկնապատկման շնորհիվ, կրկնապատկվել է նաև բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն։ Իշխանություններն ակնկալում են, որ այս տարի այն կհասնի 8,2 հազար դոլարի։
Պաշտոնական տվյալներով՝ գնաճը Հայաստանում էապես թուլացել է, տասներկուամսյա հատվածում նույնիսկ գնանկում է արձանագրվել, բայց Կենտրոնական բանկը զգուշանում է ավելի մեծ քայլերով նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Վերջին անգամ ԿԲ-ն կրկին 0,25 տոկոսային կետով քայլ կատարեց և 9,5-ից՝ տոկոսադրույքը դարձրեց 9,25 տոկոս։
Այսպիսի խորհուրդներ Հիմնադրամի մասնագետները հաճախ չեն տալիս։ Իսկ եթե տալիս են, դա նշանակում է, որ իսկապես վտանգներ են տեսնում։
Չնայած թվում է, թե բոլորը լծված են բնակարան գնելու գործին, բնակարանային շուկան այս տարի Հայաստանում շատ պասիվ է։ Անհամեմատ ավելի քիչ բնակարան է վաճառվել, քան վաճառվել էր անցած տարի։
Որքան թուլանում է արտաքին գործոնների ազդեցությունը մեր տնտեսության վրա, այնքան աճի տեմպն ընկնում է։ Դա նոր երևույթ չէ, բայց միտումը գնալով խորանում է։ Երկրորդ եռամսյակում տնտեսական աճը Հայաստանում անհամեմատ ցածր էր, քան առաջինում։ Երրորդում ավելի ցածր է, քան երկրորդում էր։
Տպավորություն է, որ իշխանություններն օր ու գիշեր մտածում են, թե ինչ անեն մարդկանց կյանքը դժոխքի վերածելու համար։ Քնում-զարթնում են, հարկերն ու տուրքերն են ավելացնում, տույժերն ու տուգանքներն են կրկնապատկում-եռապատկում, երբեմն նույնիսկ դրանով էլ չեն բավարարվում, տասնապատիկներով են բարձրացնում, նոր հարկեր ու տուրքեր են մտցնում։ Ամեն անգամ մի պատճառաբանություն են բերում՝ մարդկանց ճնշելու, ֆինանսական կտտանքների ենթարկելու համար։ Ստիպում են ավելի շատ վճարել, քան վճարում էին։
Սա է մեր տնտեսության արտադրական հատվածի բնութագիրը, մնացածը դատարկ խոսակցություններ են, որոնց արդյունքը բազմիցս տեսել ենք, տեսնում ենք նաև հայկական ավտոմեքենաների արտադրության կազմակերպման վերաբերյալ հերթական հայտարարությունից հետո։
Ռուս-ուկրաինական հակամարտությունից և հատկապես Ռուսաստանի նկատմամբ կիրառվող համատարած պատժամիջոցներից հետո, անցած տարի մեծ թվով Ռուսաստանի քաղաքացիներ հարկադրված տեղափոխվեցին ու հաստատվեցին Հայաստանում։ Մի մասը տեղափոխեց նաև սեփական բիզնեսը և սկսեց աշխատել Հայաստանից, ինչը նպաստեց թե՛ սպառողական պահանջարկի ավելացմանը, և թե՛ որոշ ոլորտներում արձանագրվող բարձր տնտեսական աճերին։
Հայկական բիզնեսը և, հատկապես գյուղմթերքը, Լարսի անցակետով ռուսական շուկա մտնելու հարցում հերթական անգամ պիտի բախվեր խնդիրների, մեծ վնասներ կրեր, որպեսզի իշխանությունները հիշեին արտահանումը դիվերսիֆիկացնելու, նոր շուկաներ գտնելու անհրաժեշտության, «բոլոր ձվերը մեկ զամբյուղում չդնելու» կարևորության մասին։