Էմմա Սթոունը գլխավորել է Forbes-ի՝ ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների վարկանիշը
Forbes հանդեսը կազմել է 2017 թվականի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցուցակը, որը հրապարակված է հրատարակության կայքում։
Վարկանիշը գլխավորել է Էմմա Սթոունը, որը վերջին 12 ամսվա ընթացքում վաստակել է 26 միլիոն դոլար: Հունվարին վարձույթում ստացվել է «Լա Լա Լենդ» ֆիլմը, որում նա խաղացել է գլխավոր դերը: Այդ աշխատանքը նրան «Օսկար» մրցանակ է բերել:
Երկրորդ տեղում է Ջենիֆեր Էնիսթոնը՝ 25,5 մլն դոլար եկամուտով: Ինչպես նշում է հրատարակությունը, նրա վաստակի մեծ մասը կազմում են Emirates, Smartwater և Aveeno ընկերությունների գովազդի համար ստացած հոնորարները: Եռյակը եզրափակում է Ջենիֆեր Լոուրենսը 24 մլն դոլարով, որն զբաղվում է Dior մակնիշի առաջմղմամբ: Վերջին տարում նա նկարահանվել է նաև «Մայրիկ» և «Կարմիր ճնճղուկ» կինոնկարներում:
Առաջին տասնյակում տեղ են գտել Մելիսա Մակքարտին, Միլա Կունիսը, Էմմա Ուոթսոնը, Շառլիզ Թերոնը, Էմի Ադամսը, Քեյթ Բլանշեթը և Ջուլյա Ռոբերթսը: Տասը ամենաբարձր վարձատրվող դերասանուհիները միասին վաստակել են 172,5 մլն դոլար: