Բաժիններ՝

Անհրաժեշտություն կա վերանայել դասագրքերի բաշխման և վարձավճարների հավաքման մեխանիզմը

«Դասագրքերի բաշխման ու  վարձավճարների հավաքագրման առնչությամբ մարզերից  ահազանգեր են գալիս, որ  մարզային կրթության վարչություններից դպրոցներին պարտադրում են իրացնել դպրոցների գրադարաններում եղած բոլոր դասագրքերն այն դեպքում, երբ աշակերտների թիվը պակասել է, կամ 5-րդ տարում դասագիրքը նույն արժեքով է տրվում աշակերտին, ինչ առաջին տարում:

Կա ահազանգ այն մասին, որ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին միայն ԴՇՀ-ի (Դասագրքերի շրջանառու հիմնադրամի) հրատարակած դասագրքերն են տրվում անվճար, իսկ պետբյուջեով հրատարակված գրքերը՝ գումարով:

Տեղեկացված եմ նաև, որ ծնողները  դասագրքերը հաճախ չեն  ուզում վերցնել՝ ասելով, որ դրանք կայքում տեղադրված են, և երեխան օգտվում է կայքից, կամ երկու հոգով մեկ գիրք են ուզում վերցնել, որը դպրոցի գրադարանավարներին և տնօրեններին հաճախ ծանր կացության առջև է կանգնեցնում:

Կարծում եմ, որ ժամանակն է վերանայել Դասագրքերի շրջանառու հիմնադրամի գործունեությունը, և գտնել դասագրքերի  օգտագործմանը նպաստող ավելի արդյունավետ ու փոխշահավետ  մեխանիզմ»:

Կարդացեք նաև

«Բարև Երևան»

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031