UWC Դիլիջան քոլեջն իր դռները կբացի 2014թ. սեպտեմբերին: Առաջին ուսումնական տարում այն կընդունի 90 աշակերտ, որոնց քանակը 2023թ. կհասնի 650-ի` 60 երկրներից: Դպրոցում սովորելու մեկ տարվա արժեքը կկազմի մոտ 30 հազար դոլար, սակայն աշակերտների 90%-ը դպրոցում սովորելու է անվճար` բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների միջոցով:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Ռուսաստանի Դաշնության Հանրային հավատարմագրման ազգային կենտրոնի (Национальный центр общественно-профессиональной аккредитации) տնօրեն Վլադիմիր Նավոդնովը Հայաստանում ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:
Ա.Աշոտյանը հույս հայտնեց, որ ԵՄ ծրագրերն այսուհետ էլ կլինեն մեր բուհերի համար մատչելի և հասանելի, և նշեց, որ բացարձակ հակասություն չի կարող լինել ՄՄ-ի հետ, որովհետև Եվրոպայում գոյություն ունեցող Բոլոնյան գործընթացին մաս են կազմում բոլորը:
Հունվարի 25-ին, ժամը 11.00-ին Միացյալ աշխարհի քոլեջներ (United World Colleges-UWC) կրթական ցանցի Հայաստանի ազգային կոմիտեն և «UWC Դիլիջան» միջազգային դպրոցը կկազմակերպեն «Բաց դռների օր» բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել UWC համակարգում:
«Կարևորը ոչ թե այն է, թե ինչ մասնագիտություն ես սովորում առաջատար համալսարանում, այլ այն, թե ինչպես են քեզ սովորեցնում դառնալ հետազոտող: Հայաստանում նման մոտեցում գրեթե չկա», – ասում է երիտասարդ դասախոսը:
Լուսինե Խաչատրյանը նոր է վերադարձել Հայաստան. նա սովորում էր Շոտլանդիայում, Ստիռլինգի համալսարանում: Լուսինեն Միացյալ Թագավորություն էր գնացել՝ կրթությունը շարունակելու «Չիվնինգ» ծրագրի շրջանակներում: Սա բրիտանական կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որն իրակականացվում է գրեթե բոլոր զարգացող երկրներում (մոտ 120 երկիր), այդ թվում` Հայաստանում:
168.am-ի հետ հեռախոսազրույցում գրքի համահեղինակ Ա. Առնաուդյանը հրաժարվեց մեկնաբանություններ տալ՝ ասելով, որ գրքի մասին կարելի է ճիշտ կարծիք կազմել միայն այն ամբողջությամբ ընթերցելու դեպքում:
Ըստ Աշոտյանի՝ ուշադրության կենտրոնում է լինելու խոցելի խավերի կրթության հարցը, կառավարությունը երաշխավորելու է ուսման վարձի բավականին զգալի զեղչ: ԿԳՆ-ն լիարժեք ուսումնասիրություն է իրականացրել, թե ինչ սոցիալական խնդիր ունի հայ ուսանողը, և նախարարի խոսքով, շուտով, այն կներկայացվի հանրությանը:
«Բայց որ չասեն, որ դա Աշոտյանի ամբիցիան է, ես այդ ժամանակ նախարար չեմ լինի: Մեծ մասամբ ԿԳՆ-ն վաչական առնչություն չունի դպրոցների հետ, մեր սիրտը ցավում է, բայց իրավասու չենք որևէ բան անելու»:
Չգիտեմ, թե ինչի՞ համար է դա արվել, նաև չեմ հասկանում ժուռնալիստների այդ բուռն հետաքրքրությունը: Ճիշտն ասած՝ ինձ համար էլ էր դա զարմանալի:
Այս տարվանից «Այբ» ավագ դպրոցում կգործեն միջին դպրոցի դասարաններ: Այդ մասին Մեդիամաքս-ին ասել է դպրոցի փոխտնօրեն Վիգեն Շիրվանյանը:
«Հաշվի առնելով որոշ դպրոցների ֆիզիկական պայմանները` համապատասխան հաստատությունների տնօրինությունները դիմել են ՀՀ կրթության և գիտության նախարարությանը և ստացել համաձայնություն` գարնանային և ձմեռային արձակուրդները միացնելու վերաբերյալ»
Ընդունելությունը կազմակերպվում է անկախ մարմնի` UWC-ի Հայաստանի ազգային կոմիտեի կողմից: Կոմիտեն կազմավորվում է UWC-ի կողմից, դրանում ընդգրկվում են նաեւ UWC դպրոցների շրջանավարտներ: Ընդունելության մասին վերջնական որոշումը կայացվում է «UWC Dilijan» միջազգային դպրոցի կողմից` UWC-ի Հայաստանի ազգային կոմիտեի ներկայացրած առաջարկությունների հիման վրա:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստը:
Նախարարի խոսքով` կառավարության հաստատած բուհական ֆինանսավորման նոր ռազմավարության շրջանակում որոշվել է ավելի բազմազան դարձնել այդ ֆինանսավորումը` հատուկ ուշադրություն դարձնելով մրցակցության այլ ձևերի դրսևորումներին` նախագծերի տեսքով հնարավորություն ընձեռելով բուհերին փայլուն գաղափարներով և արդիականացման ծրագրերով ստանալ պետության աջակցությունը:
Վերջերս Ծնողական Կոմիտեի նախաձեռնությամբ բուռն քննարկումներ են տեղի ունենում Յուվենալ օրենքի վերաբերյալ, և, ցավոք սրտի, շրջանառվում է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն:
ՀՀ վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել համալսարանի խորհրդի տարեվերջյան նիստը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ Գիմնազիադիայի մասնակիցներին և «Աստղագիտություն» առարկայի միջազգային օլիմպիադայում բրոնզե մեդալ նվաճած դպրոցականներին:
Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ է նշանակվել ԲՈՀ նախագահի երկարամյա տեղակալ Լիլիթ Արզումանյանը, ով Արտյուշա Ղուկասյանի հեռացվելուց հետո նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն էր։
ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցություններ ստորագրահավաք են սկսել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի որոշ դրույթներ հակասահմանադրական ճանաչելու պահանջով Սահմանադրական դատարան դիմելու համար:
Հանրապետության վարչապետն այսօր այցելել է ուսումնական հաստատություն` ստեղծողի մոբիլ դպրոցին ու հեղինակային կրթական ծրագրերի մշակման, կազմակերպման և տարածման համակարգին ծանոթանալու նպատակով:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում հանդիպում է ունեցել քաղաքապետ Միլան Ստաշնիկի հետ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը, որը պաշտոնական այցով գտնվում է Սլովակիայի Հանրապետությունում, այցելել է Բրատիսլավայի Կոմենսկու անվան պետական համալսարան, ծանոթացել համալսարանի կառուցվածքին և մասնագիտություններին, հանդիպել բուհի ղեկավարությանը և քննարկել հայաստանյան բուհերի հետ համագործակցության հնարավորությունը:
Կրթության որակի բարձրացման ու բուհական համակարգի բարեփոխման մասին խոսակցությունները ձանձրացրել են բոլորին: Նույնիսկ նրանց, ովքեր որևէ աղերս չունեն այդ համակարգերի հետ:
Կառավարությունը «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ին թույլատրել է «Glob Education (GB) LTD» ՍՊԸ-ի և Հայաստանի Հանրապետության հետ մասնակցելու «Հայաստանի բրիտանական բիզնես դպրոց» ՓԲԸ հիմնադրմանը:
Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը Բրազիլիայում տեղի ունեցած դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ Գիմնազիադիայում Հայաստանի դպրոցականների մարզական պատվիրակությունը նվաճել է 4 մեդալ՝ 1 ոսկե և 3 բրոնզե:
Դեկտեմբերի 4-6-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Սլովակիայի Հանրապետություն:
Դասադուլ հայտարարած 25 աշակերտներն այսօրվանից որոշել են գնալ դպրոց և համակերպվել այն իրողության հետ, որ Հարություն Ղազարյանի հետ պետք է շարունակեն սովորել նույն դասարանում։
Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը Բրազիլիայում տեղի է ունենում դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ Գիմնազիադան, որին մասնակցում է նաև Հայաստանի դպրոցականների մարզական պատվիրակությունը:
Վարչապետը հարցը ներկայացնող ՀՀ կրթության և գիտության նախարարության ղեկավարությանը հանձնարարել է մամուլի միջոցով սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի սովորողներին հասցնել կառավարության այս որոշման բովանդակությունը: