Մեզ հետ զրույցում Գեղամ Նազարյանը հայտնեց, որ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վնասվել է աչքը, և այս պահին գտնվում է հիվանդանոցում:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին ԱԺ-ից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, այս մասին լրագրողներին տեղեկացրեց խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը, չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել:
Արան դո՛ւ ես, այ տղա՛․ Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ ԱԺ-ում իրավիճակը կրկին լարվեց
Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. ՈւՂԻՂ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ բոլոր այն պաշտպանության նախարարները, որոնց օրոք զանգով այս կամ այն մարդը բանակում ծառայությունից ազատվել է, դավաճաններ են: Երբ ելույթի ընթացքում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղից արձագանքեց, Հայկ Սարգսյանը հակադարձեց, թե՝ արա բայց քեզ հետ ո՞վ է, որից հետո սկսեցին միմյանց վրա շշեր նետել:
Խելո՛ք պահի քեզ հլը, արա՛․ շշերով «փոխհրաձգություն»՝ ԱԺ-ում
Օգոստոսի 2-ից Ամերիկայի Միացյալ Նհանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան նշանակված Լիլիթ Մակունցը դեռևս ուղերձով չի դիմել համայնքին, չի ունեցել հանդիպումներ ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան կայքէջից տեղեկանում ենք, որ այս ընթացքում տիկին դեսպանի պաշտոնավարումը նշանավորվել է միայն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյի հետ հանդիպմամբ:
«Իմ տպավորությամբ, իշխանություններն անկեղծ մտածում են, որ եթե կատարեն թշնամու բոլոր պահանջները, ապա կլինի խաղաղություն, ընդ որում՝ պահանջներ, որոնք այս պահին գոնե ֆորմալացված են: Դա վերաբերում է և՛ ճանապարհին, որին միջանցք են կոչում, և հակառակվում են, ասում են՝ չենք քննարկում նման տարբերակ, և՛ սահմանների ճշգրտմանը՝ դեմարկացիային և դելիմիտացիային:
Ամիսներ առաջ ստեղծված հայալեզու վրացական դոմեյնով կայքը՝ factcheck.ge համագործակցելով հայկական media.am կայքի հետ, սկսել է պայքարել, իրենց հավաստիացմամբ՝ ապատեղեկատվության, բայց իրականում՝ ընտրողաբար թիրախավորված որոշ լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերի դեմ՝ իբրև թե կեղծ լուրեր, մանիպուլյատիվ հոդվածներ հրապարակելու համար:
Գիտության կարևորության մասին ավելի շատ սկսեց խոսվել պատերազմի ավարտից հետո։ Հասարակական շարժումը՝ Գիտուժը, հասավ որոշակի արդյունքների, մասնավորապես գիտության ֆինանսավորումն ավելացվեց մոտ 2 մլրդ դրամով, որը նույնպես դրական քայլ է, բայց այն շատ փոքր քայլ է։ Ինձ մոտ տպավորություն է, որ այն հիմնականում Գիտուժին և գիտական հանրությանը բավարարելու համար էր, այլ ոչ թե պլանավորված գործողություն։
Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ միջադեպից հետո, երբ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին Պետական պահպանության ծառայության աշխատակիցները, նրանց ղեկավար Սարգիս Հովհաննիսյանի հրահանգով ու մասնակցությամբ, բիրտ ուժ կիրառելով` դուրս բերեցին ԱԺ նիստերի դահլիճից, պատգամավորը հայտարարեց, որ ստացել է մարմնական վնասվածքներ։ Նա նաև ասել էր, որ հաղորդում է ներկայացնելու հանցագործության մասին։
Քաղաքացիներն ահազանգում են, որ որոշ պոլիկլինիկաներում, հատկապես՝ մարզային, պատվաստանյութերի խնդիր կա: Բացակայում են, օրինակ, «Սպուտնիկ V» և «Սինոֆարմ» պատվաստանյութերը:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԱԾ Պետական պահպանության պետ Սարգիս Հովհաննիսյանն է, ով անձամբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով Ազգային ժողովում քաշքշուկ, բռնություն հրահրեց ու անձամբ իրականացրեց։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքին, որի ժամանակ անվտանգության աշխատողները բռնի ուժով դահլիճից դուրս բերեցին նույն խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին, հարվածներ հասցրին «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին:
«Պատռվել է վերնաշապիկս, հարված ստացա ճակատիս, ոտքերիս. Այս ամենը վկայությունն են այն մասին, որ մենք գործ ունենք հանցավոր խմբավորման հետ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Ես ասում էի՝ դուք էստեղ ախրաննիկներ եք բերել, առաջին անգամ ՀՀ ԱԺ պատմության մեջ, դահլիճում գտնվում են անվտանգության աշխատակիցներ, որ վարչապետի աթոռը զավթած Նիկոլն իրեն հարմար զգա: Հիմա հարցս հետևյալն է, որ իրենց պողպատյա մանդատները հավաքեն, փորձեն իրենց մեջ ուժ գտնեն, այդ տեղեկատվությունը հայտնեն, որ մեր թշնամի Ադրբեջանի ներքաղաքական իրադրությունը տրաքի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
«Էս ի՞նչ եք անում, արա… Նիկոլ, դավաճան». ծեծկռտուք ու հայհոյանքներ՝ ԱԺ նիստերի դահլիճում
«Ֆաս» հրամանը ստանալուց հետո եկան, որ Նիկոլը նոպաների մեջ չընկնի. Աննա Մկրտչյան․ ՈւՂԻՂ
Անվտանգության ծառայողները ուզում են Աննա Մկրտչյանին հեռացնել դահլիճից, ընդդիմությունը թույլ չի տալիս
ԱԺ-ում լարված իրավիճակ է
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն ի նշան բողոքի լքեց ԱԺ նիստերի դահլիճը։ Այս մասին նիստի մեկնարկին հայտարարեց խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Մինիմում 1.5 միլիարդի ներդրում եմ արել, ամեն տարի 25.000, 30.000 դոլար ներդրում ենք արել, տնկիներ ենք գնել, աշխատողներին ենք վճարել։ Եթե ուզում են՝ հրաժարվենք վարձակալությունից, պետք է այդ գումարը փոխհատուցեն»։
«Իրականում և՛ Արմեն Չարչյանի հետևից ենք ընկած, «Հայաստան» դաշինքի երկու այլ պատգամավորներ են բանտարկված, Գորիսի քաղաքապետն է բանտարկված, բոլորս հիշում ենք՝ ինչ մասկի-շոուներ արեցին, երբ փոխքաղաքապետներ Իրինա Յոլյանին և Մենուա Հովսեփյանին էին կալանավորում: Սա ուղղակի ցույց է տալիս, որ Նիկոլը ինչպես կար փոքրոգի, ճղճիմ անձնավորություն, որը դուրս չի եկել դեղին մամուլի լրագրողի շղարշի տակից, այդպես էլ շարունակում է իր գործունեությունը: Այս երեք տարվա ընթացքում նա այդպես էլ չդարձավ պետական և քաղաքական գործիչ, որը վեր է անձնական խնդիրներից և վրեժխնդրությունից»:
«Արդյունքում պետությունը, համաներում հայտարարելով, գնահատում է ռազմական գործողությունների ընթացքում իր զինված ուժերի կողքին կանգնելու քաղաքացիական պարտքի կատարման վեհ գործին նվիրումը, ինչին ի պատասխան ցուցաբերում է մարդասիրական մոտեցում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ»,- նշված է նախագծի հակիրճ բնութագրում:
«Նորից ինչ-որ բաներ են առանձնացվել, որ, օրինակ, կարևորվելու է մեդիագրագիտությունը և օտար լեզուների ուսուցումը: Սա ինձ համար տարօրինակ է. ինչո՞ւ հենց այդ երկուսը, ընդ որում, ասենք՝ ինչո՞ւ հայոց լեզուն չկա, կամ՝ ինչո՞ւ թվարկվող լեզուների շարքում գերմաներենը չկա»:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր մասնակցել է Կիևի նախաձեռնած «Ղրիմի հարթակ» ֆորումի առաջին հանդիպմանը։ Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ հանդիպման շրջանակներում Թուրքիայի արտգործնախարարը խոսել է լրատվամիջոցների հետ և հայտնել, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։
ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի (ՕԴՔԳՏԿ) աշխատակիցները հաստատության տարածքում բնակելի շենքի կառուցումն արգելելու համար մի շարք նամակներ են հղել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություններին, սակայն ստացել են անորոշ պատասխաններ:
«Ամեն ինչ կախված է լինելու Թուրքիայից, եթե Հայաստանն ու Թուրքիան միմյանց հետ հաստատեն դիվանագիտական հարաբերություններ, Թուրքիան կկարողանա՝ ելնելով Հայաստանի հետ հարաբերությունների հաստատվելու փաստից, ինչ-որ տեղ ճնշում գործադրել նաև Ադրբեջանի վրա։ Տեսեք, Ադրբեջանն այսօր մտել է մեր տարածք, մի քանի կիլոմետր խորացել է և կարծում է, որ իր մնալն արդարացված է, քանի դեռ Արցախը միացրած չէ Ադրբեջանին։ Նա պայման է դնում, երբ հայկական զորքերը դուրս գան Արցախից, ինքն էլ իր զորքերը դուրս կհանի Հայաստանից»։
Օգոստոսի 22-ին, ժամը 21։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանը, առանց վերադաս հրամանատարության թույլտվության դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից հետո որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է։
Պրոֆեսոր Չարչյանն իր կամքով այսօր ներկայանալու է «Վարդաշեն» ՔԿՀ. Արամ Վարդևանյան