ԱԺ-ում միջադեպի հետևանքով վնասվել է Գեղամ Նազարյանի աչքը
168.am-ը տեղեկացրել էր, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին ԱԺ-ից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:
Մեզ հետ զրույցում Գեղամ Նազարյանը հայտնեց, որ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վնասվել է աչքը, և այս պահին գտնվում է հիվանդանոցում:
Պատգամավորը փոխանցեց, որ ԱԺ–ում վեճի ժամանակ իշխանական թիմի ներկայացուցիչներից փորձել է «պոկել» պատգամավորներից մեկին, որի հետևանքով էլ ստացել է հարվածներ ու վնասվածքը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ ԱԺ-ում գրանցվեց հերթական միջադեպը. «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ընթացքում իշխանական պատգամավորները սկսեցին հարձակվել նրա վրա, իսկ առաջինն ընդդիմադիր պատգամավորին հարվածեց Վահագն Ալեքսանյանը: