ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ԱԺ-ում է. նա մասնակցում է Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ազգային ժողով` ներկա գտնվելու 2016թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին և պատասխանելու թեմայի վերաբերյալ հանձնաժողովի անդամներին հետաքրքրող հարցերին, տրամադրելու այն տեղեկությունները, որոնց, ենթադրաբար, չեն տիրապետում հանձնաժողովում:
Սերժ Սարգսյանն ԱԺ-ում է. նա մասնակցում է ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին. ՈՒՂԻՂ
«Մի անհիմն, շինծու մեղադրանք է առաջադրվել: Իմ պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչել և տվել է բազմակողմանի ցուցմունք՝ հերքելով այն ամբաստանությունները, որոնք կան»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ ԱԱԾ-ում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հարցաքննությանը՝ շեշտեց նրա շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ԿԲ նախագահի «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածու Մարտին Գալստյանին հարց ուղղեց՝ կապված բանկային գաղտնիքի հետ։
Ապրիլի 20-ից սկսած աշխատելու է տեքստիլ արտադրություն, և բոլոր արտադրամասերում ներկա է լինելու պետության ներկայացուցիչը, որը հետևելու է, որ պահպանվեն անհրաժեշտ միջոցառումները: Այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պետությունն իր մասով պատասխանատվություն է վերցնում, սակայն պատասխանատվություն պետք է կրեն նաև գործատուները:
Հայաստանում ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 48 նոր դեպք է գրանցվել:
Կառավարության կողմից ներկայացված «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցն ընդունվեց 80 կողմ, 17 դեմ և 17 ձեռնպահ ձայներով։
Թվում էր, թե կորոնավիրուսի հետևանքով առաջացած ծանր տնտեսական ու սոցիալական իրավիճակը, երբ մարդիկ իրական և ոչ թե՝ ձևական օժանդակության կարիք ունեն, կստիպի իշխանությանը վերջապես սթափվել և դուրս գալ պոպուլիստական գործելաոճից։ Բայց կյանքը ցույց տվեց, որ անգամ այդ պայմաններում այն հակված չէ հրաժարվել հասարակությանը դատարկ թվերով ու փաստերով կերակրելու գայթակղությունից։
«Հայաստանն աշխարհիկ պետություն է, որտեղ եկեղեցին անջատված է, և դրա համար շատ հանգիստ եմ վերաբերվում Կաթողիկոսի այդ կարծիքին կամ խնդրանքին։ Նա իրավունք ունի ցանկացած կարծիք արտահայտել, ցանկացած խնդրանքով դիմել, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի»։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը «Մեդիա կենտրոնի» կազմակերպած քննարկման ժամանակ կարծիք էր հայտնել, որ ճիշտ կլինի կիսամյակը փակել սեպտեմբերին, որովհետև անգամ առցանց կրթություն իրականացնող արտերկրի համալսարանները վերջին քննությունը կազմակերպում են երես առ երես հանդիպմամբ:
«Նախ ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը հայտարարությամբ հանդես չի եկել, լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան՝ ասել է, որ նկատի ունենալով այն հանգամանքը, որ աշխարհի բոլոր երկրներում արդեն կա այդ ավանդույթը՝ համավարակի առնչությամբ ռիսկային տարիքային խմբում գտնվող անձանց նկատմամբ մարդասիրություն ցուցաբերելով՝ փոփոխել խափանման միջոցը, նա էլ հորդորել է, որ մեր հայրենի իշխանություններն այդպես վարվեն»,- 168․am-ի հետ զրույցում ասաց Տեր Սմբատ քահանա Սարգսյանը։
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել՝ «Հեղափոխությունից առաջ և հետո. Սաշիկի կամերաները» վերնագրով: Տեսանյութում հայտնի կադրերն են, որտեղ այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու իր թիմի անդամները փակում էին արագաչափերն ու «Сердечний привет» փոխանցում Զիմզիմովից:
ԿԲ-ն ստեղծման առաջին օրվանից արտարժութային շուկայում արտարժույթ վաճառել և գնել է, դրանով ի թիվս այլ գործիքների` ԿԲ-ն կարգավորում է փողի առաջարկը, ինչպես նաև` դրամի փոխարժեքը: Դա սովորական ռուտին գործողություն է, և բացարձակապես կապ չունի ֆինանսական շուկայի մասնակիցների վստահության հետ: Կենտրոնական բանկը հավանաբար դոլար է գնել, որպեսզի դրամի փոխարժեքը կարողանա կարգավորել կամ ապահովել սղաճի թիրախային մակարդակը:
Ես չգիտեմ, թե ինչ է ասում ԱՀԿ-ն, բայց պիկը հաստատ անցել է: Ամենադժվար ճանապարհը մենք միանշանակ անցել ենք: Հնարավոր է՝ նոր պիկ լինի աշնանը, բայց, բոլոր դեպքերում, դա չի լինի այդչափ դրամատիկ:
«Չնայած կորոնավիրուսի տարածումն աշխարհի համար մեկ օրակարգն է այսօր, Թուրքիան կանխատեսելով դրան հաջորդելիք աշխարհաքաղաքական զարգացումները՝ փորձեց ապրիլի 24-ին ընդառաջ հերթական դիվիդենտը քաղել՝ Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին տեղեկատվություն տարածելով»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին՝ անդրադառնալով վերջին օրերին թուրքական բարձրաստիճան տեղեկատվական սադրանքներին։
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե ինչ վիճակում է ՀՀ Քաղաքացիական ավիացիան, և ով է պատասխանատվություն կրելու այն բացթողումների համար, որի մասին իր ասուլիսում ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը:
«Իշխանությունը գործատուին չի սիրում չի վստահում…» ի՞նչ նկատի ունի փաստաբանը. ՈՒՂԻՂ
Ես այսօր ակնկալում էի, որ պետք է լինի առնվազն պետություն և եկեղեցի հարաբերությունները քննող հանձնաժողովի արտահերթ նիստ, որովհետև երբ ԱԺ փոխխոսնակն այսպես է խոսում, սա պետություն և եկեղեցի հարաբերությունների կտրուկ վատթարացում է նշանակում։ Նորից կրկնեմ՝ Ալեն Սիմոնյանը կարող է խոսել շատ փոքր թվով մարդկանց անունից և չի կարող Կաթողիկոսի հրաժարականը որպես համազգային պահանջ ներկայացնել․ նման բան չկա, դա կեղծիք է։
Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը պատրաստ է համագործակցել և՛ փողոցի, և՛ խորհրդարանի ընդդիմության հետ, և՛ արտախորհրդարանական ուժերի:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր հերթական ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց, որ հարցականի տակ է դնում Արարատ Միրզոյանի անաչառությունը, քանի որ վերջինս չի արձագանքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների վիրավորական ելույթներին, փոխարենը՝ արձագանքում է միայն ընդդիմադիր պատգամավորների ելույթներին:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ նիստում հայտարարեց, որ հարցականի տակ է դնում Արարատ Միրզոյանի անաչառությունը, քանի որ արդեն մի քանի անգամ ԱԺ նախագահն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների վիրավորական ելույթներին չի արձագանքում, փոխարենը՝ արձագանքում է միայն ընդդիմության ելույթներին:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 44 նոր դեպք, առողջացել է ևս 32 մարդ։
Գոնե կառավարությունը պատկերացնո՞ւմ է, թե այս ճգնաժամային իրավիճակում ինչ է մեզ սպասվում, եթե հանկարծ չհաջողվի համաձայնության գալ գազի ներմուծման գնի և ներքին սակագների չբարձրացման հարցում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթվա ավարտին ֆեյսբուքյան ուղիղ եթերում արդեն հայտարարել էր, որ անհրաժեշտ է արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգել, այսինքն՝ ապրիլի 14-ից հետո արտակարգ դրության ռեժիմը կերկարաձգվի մինչև մայիսի 14-ը:
«ԱՊԱՎԵՆ» միջազգային բեռնափոխադրող ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը 168․am-ի հետ զրույցում անդրադարձավ այն խոսակցություններին, թե բեռնափոխադրումների գներում որոշակի փոփոխություն է տեղի ունեցել, ինչն էլ որոշակիորեն ազդել է ապրանքների գների վրա, և նշեց, որ նման բան տեղի չի ունեցել։
Նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության տարածումը վերջին տասնամյակների ամենամեծ սպառնալիքն է դարձել ողջ աշխարհի համար, որը մարտահրավեր է նետում նույնիսկ ամենահզոր տնտեսություն ունեցող երկրներին՝ նոր թե ներքաղաքական, սոցիալ-տնտեսական, նաև արտաքին քաղաքական առաջնահերթություններ սահմանելով կամ այդ առաջնահերթությունները լիովին չեզոքացնելով:
Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրեր է ընդունել, որոնցով նախատեսվում է սոցիալական միջոցառումների դեպքում՝ միանվագ օժանդակություն շահառուների որոշակի խմբերի:
«Գյուղատնտեսական աշխատանքներն սկսել են, կորոնավիրուսը մեծ ազդեցություն չի ունենում գյուղատնտեսության վրա։ Տարածության վրա՝ յուրաքանչյուրն իր հողի վրա աշխատում է, մեծ հաշվով, խնդիրներ չկան։ Միայն տեղաշարժի խնդիրն է մի փոքր դժվարություն առաջացնում, օրինակ, եթե քաղաքի մարդը գյուղում հող ունի, մի փոքր դժվարություններ են առաջանում»,- 168․am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը։
Մարտի 25-ին խորհրդարանն օրենսդրական փաթեթ ընդունեց, որից պարզ դարձավ, որ Հայաստանում դատավորների վեթինգ չի իրականացվի: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր իրավասության շրջանակում կուսումնասիրի դատավորների գույքի, եկամտի և շահերի հայտարարագրերը, այն գործարքներն ու եկամուտները, որոնք արձանագրվել են 2017 թ. հետո միայն։ Բացի այդ, բարեվարքության ստուգում կանցնեն միայն դատավորի թեկնածուները։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն էլ պարզաբանել էր` մարտի 25-ի փաթեթը, որպես այդպիսին, դատավորների վեթինգ չի ենթադրում։