Դատավոր Մանվել Շահվերդյանին առևանգել ու պահում են ԱԱԾ-ում

Դեռևս ժամը 20:00-ին պետք է հրապարակվեր բժիշկ Արմեն Չարչյանի վերաբերյալ դատարանի որոշումը, որով պաշտպանական կողմը վիճարկում էր նրա ձերբակալության իրավաչափությունը։

Վերջինիս պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Արամ Վարդևանյանը գրել էին, որ իրենց ժամ չի ասվել` երբ կկայանա որոշման հարցով հրապարակման դատական հետաձգված նիստը։

Եվ ահա 168.am-ի տեղեկություններով, պարզվում է, 19:30-ի կողմերը դատավոր Մանվել Շահվերդյանին առևանգում են խորհրդակցական սենյակից ու տանում ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանի մոտ։
Նրանից պահանջվում է իրավաչափ ճանաչել բժշկի ձերբակալության իրավաչափությունը, ինչը դատավորը կտրուկ մերժում է` ասելով, որ նման հիմքեր չկան։

Տեսնելով, որ չեն կարողանում ազդել դատավորի վրա, նրան փաստորեն պահում են պատանդի կարգավիճակում, որպեսզի թողնեն առավոտյան, երբ արդեն կքննվի բժշկին կալանավորելու հարցը, որպեսզի վերջինս ազատության մեջ չլինի։

Փաստորեն ՀՀ-ում իսկապես աննախադեպ իրավիճակ է, որովհետև երբեք դեռևս խորհրդակցական սենյակից դատավոր չէր առևանգվել։

Մեր տեղեկություններով այդ ողջ գործընթացը կազմակերպվել ու ղեկավարվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի կողմից։

Տեսանյութեր

Լրահոս