«Դուք հերթական ակցիան եք անում՝ ձերոնց աջակցելու համար, որովհետև այստեղ միջին մակարդակի տնտեսվարողները հաստատ չեն շահելու, սրա ձայնը կլսեք։ Անունն ինչ ուզում եք՝ դրեք, սա ես համարում եմ նախընտրական խոստում, որը մնացած խոստումների հետ չի կատարվելու։ Իմ իմացած տվյալներով՝ երեկ սկսել են վճարել աշնանացան ցորենի նախորդ տարվա սուբսիդավորման գումարները, այսքան լարվածության մեջ բերեցին ու ընտրություններից 1-2 օր առաջ գումար են փոխանցում»,- ասաց Աշոտ Հարությունյանը։
Անկասկած, ինչպես 2021-ին, հիմա էլ գոյության պայքար է։ Կլինե՞նք մենք՝ որպես պետություն, Հայաստանը կլինի՞ քարտեզի վրա, կմնա՞, թե՞ չի մնա՝ հունիսի 7-ին այդ հարցն է որոշվելու։ 44-օրյա պատերազմից հետո վերընտրվեցին նրանք, ովքեր մեղավոր էին մեր այս ամբողջ ողբերգության համար։ Մենք ամեն օր ավելի ու ավելի ենք մոտենում վերջնակետին։ Ամեն օր թվում է, թե մենք արդեն իջել ենք հատակը, էլ տեղ չունենք, բայց արի ու տես, որ ամեն օր հատակի տակից մեկը թակում է, ու մենք նորից ենք իջնում ներքև։ Մենք մեծ արագությամբ գլորվում ենք անդունդը։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց 44-օրյա պատերազմի հերոս Հայկազ Մկրտչյանի մայրը՝ Աննա Մկրտչյանը:
Հայաստանի հասարակությանը կոչ եմ անում ցուցաբերել քաղաքացիական դիրքորոշում և հունիսի 7-ին մեկ մարդու պես մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին: Դրանք ավելին են, քան խորհրադարանական ընտրություն: Դրանք երկիրը ազգակործան պատուհասից, խրոնիկ կապիտուլյանտից փրկելու վերջին հնարավորությունն է»:
Ոչ մի խնդիր էլ չեն լուծել ու ընտրություններից հետո, եթե ՔՊ-ն շարունակեց մնալ իշխանության, այդ խնդիրներն ավելի են սրվելու։ Այսօր դեռ ընդամենը գյուղմթերքի իրացման շուկան է փակվելը։ Վաղը, երբ գազը թանկանա, ինչպե՞ս են դրա տակի դուրս գալու ջերմոցային տնտեսությունները։ Գյուղմթերքների ինքնարժեքը կտրուկ բարձրանալու է՝ իրացման նվազագույն հնարավորություններն էլ, որն այսօր որոշ շուկաներում ունի հայկական գյուղատնտեսության արտադրանքը, կորցնելու է։
Նարեկ և Սամվել Կարապետյանները հանդես են եկել հատուկ ուղերձով:
Այսօր՝ հունիսի 5-ին, ավարտվում է 2026 թ. հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրության նախընտրական քարոզարշավը։ 168TV-ն շարունակում է ուշադրությամբ հետևել քարոզարշավի շուրջ ձևավորված ընդհանուր իրավիճակին և տեղի ունեցող զարգացումներին։ Թեմայի շուրջ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Հրանտ Միքայելյանն է։
«Հանրապետություն» կուսակցությունը ԿԸՀ հայց ներկայացրեց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով
Երեկ Կառավարության հերթական նիստում որոշում ընդունվեց փոխհատուցում տալ այն անձանց, ովքեր այս ընթացքում չեն կարողանում իրենց լոլիկը, պղպեղը և ելակն արտահանել Հայաստանից։ Որոշումը, սակայն, վերաբերում է առաջիկա մեկ ամսվան, թե ինչ կլինի գալիք ամիսներին՝ Կառավարությունը որևէ լուծում չառաջարկեց։
Հայաստանում արտադրվող գյուղատնտեսական ապրանքների (90–95)%-ն իրացվում է Ռուսաստանի շուկաներում: Այդ գյուղատնտեսական արտադրանքի որակական հատկությունները և ապրանքային տեսքը հիմնականում չի համապատասխանում ԵՄ և այլ զարգացած երկրների միջազգային չափորոշիչներին, իսկ Ռուսաստանում բնակչության մի զգալի մասը վճարունակ չէ և ի վիճակի չի թանկ գնով գնել որակյալ գյուղատնտեսական ապրանք և ստիպված, էժանով գնում է մեր տեղական արտադրանքը: Դիվերսիֆիկացումը, նոր […]
Եթե ընտրում եք Փաշինյանին ու նրա արբանյակ կուսակցություններին, դուք ստանձնում եք Հայաստանն այդ պատերազմին մասնակից դարձնելու պատասխանատվությունը։
Համատարած ձախողումների ֆոնին՝ Նիկոլ Փաշինյանը մշտապես հպարտացել է, որ իրեն հաջողվել է բարձր աճեր ապահովել տնտեսության մեջ։ Մի կողմ թողնենք այն, թե դա ինչի արդյունքում է եղել, և այդ աճերի հետ ինչքան կապ ունի իշխանությունը։ Բայց այն, ինչ վերջին շրջանում տեղի է ունենում տնտեսության մեջ, ցույց է տալիս, որ իշխանությունը կորցնում է նաև այդ հաղթաթուղթը։
Քննչական կոմիտեն այս պահին խուզարկություններ է իրականացնում «Armat Media» լրատական գործակալությունում:
Մի՛ վախեցեք, Դուք նույնպես արժանի եք փոփոխությունների: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ դիմելով պետական աշխատողներին:
Տեղեկացանք նաև, որ նմանատիպ ևս 20 միջնորդություն այսօր էլ քննվելու։
Ակնհայտ է, որ ռեժիմն իր բովանդակազրկության և անարժեքության պայմաններում դիմում է իրեն հարիր միակ գործիքին՝ ճնշումներին, ինչը կարող է հանգեցնել բռնությունների և ձերբակալությունների նոր ալիքին
Հիմա գնում ենք Քննչական կոմիտե
Սրանք այն ոչ բոլոր նախընտրական նախաձեռնություններն են, որոնց միջոցով պետական միջոցներն ու պետական լծակներն օգտագործելով՝ ընտրություններից առաջ փորձեցին ձայներ ապահովել ՔՊ-ի համար։ Այդ շարքն այնքան երկար է, որ ամբողջը նույնիսկ անիմաստ է հիշատակելն ու թվարկելը։ Բայց դա այն է, ինչով իշխանությունը փորձեց ապահովել իր վերարտադրությունը՝ պետական միջոցների հաշվին համատարած կաշառելով ու խոստումներ բաժանելով ընտրողներին։
168TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրն ԱԺ նախկին պատգամավոր Արա Սիմոնյանն է։
Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած զորահանդեսի ընթացքում ցուցադրված սպառազինության և ռազմական տեխնիկայի մասին (որոնք հիմնականում ձեռք են բերվել 2022-2025 թվականներին, չնայած կային նաև դրանից առաջ գնվածներ) տարբեր գնահատականներ եղան, և դրանցում շատ էին քաղաքական և ոչ մասնագիտական գնահատականները։
#ՀԻՄԱ. ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԵԾ ԲԱՆԱՎԵՃԸ՝ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ ԵՎ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ. #ՈՒՂԻՂ
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանը վերածվել է Արևմուտքի և Ռուսաստանի միջև բացահայտ աշխարհաքաղաքական դիմակայության թատերաբեմի։ Մոսկվան այս քարոզարշավի ընթացքում հատկապես օր օրի խստացնում է քաղաքական հռետորաբանությունը Երևանի՝ դեպի ԵՄ ինտեգրման քաղաքականության վերաբերյալ։ Ռուսաստանը տարբեր մակարդակներով հայտարարում է, որ «Հայաստանը չի կարող պարել երկու հարսանիքում»։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էլ այսօր ասել է, թե պետք է տեսնել՝ ով կհաղթի ընտրություններում, և հետո միայն միջոցներ ձեռնարկել, որոշել։
«Ինչով էլ խաբեն՝ Եվրոպա և այլն, ամբողջը սուտ է, ոչ մի իրական բան չկա։ Այս ընտրապայքարում ներկապնակը բազմազան է, և յուրաքանչյուրը հնարավորություն ունի ընտրելու իր ուզածը։ Վե՛ր կացեք, գնացե՛ք, տանը նստելով՝ ի՞նչ պիտի ստացվի։ Ի՞նչ է նշանակում՝ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Քո ապրելու կենսատարածքն է ձեռքիցդ գնում, ի՞նչ քաղաքականության մասին է խոսքը»,- ասաց Գուրգեն Խանջյանը:
Ամերիկացիներն ու մասնավորապես ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (կամ գործակալությունը)՝ ԿՀՎ-ն, հենց այս պահին խաղեր են խաղում Հայաստանում և Հարավային Կովկասում։ Այսպիսի ուշագրավ հայտարարություն է արել ամերիկացի հեղինակավոր միջազգայնագետ, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, միջազգային քաղաքականության վերլուծաբան Ջեֆրի Սաքսը՝ Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Գլեն Դիզենի հետ հարցազրույցում խոսելով դեպի Արևելյան Եվրոպա և Հարավային Կովկասի տարածաշրջան ՆԱՏՕ-ի ընդլայնման թեմայի շուրջ։
Հունիսի 7-ին Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն արդեն ամփոփում են իրենց նախընտրական քարոզարշավը՝ մեծ հանրահավաքներ անցկացնելով։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Միջազգային սոցիոլոգիական ասոցիացիայի անդամ (ISA), Քաղաքական սոցիոլոգիայի հետազոտական կոմիտեի անդամ, Եվրոպական սոցիոլոգիական ասոցիացիայի անդամ, «ԱՐԱՐ» հիմնադրամի տնօրեն, սոցիոլոգ Արմեն Խաչիկյանն է։
Մոտ մեկ շաբաթ առաջ ԱՄՆ նախագահ Թրամփը գրառմամբ իր աջակցությունն էր հայտնել Նիկոլ Փաշինյանին, նրան համարելով մի առաջնորդ, որը «Հայաստանին խաղաղություն է բերում»։
Փաշինյանը 2021-ին հանրությանը ներկայացրեց իր կառավարության հնգամյա ծրագրի ամենից շատ գովազդվող նախաձեռնություններից մեկը՝ մինչև 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց և 500 մանկապարտեզ ու նախակրթարան։ Այս ծրագիրը ներկայացվում էր որպես կրթական հեղափոխության առանցքային բաղադրիչ, «Նոր Հայաստանի» խորհրդանիշ և պետք է դառնար իշխանության արդյունավետության գլխավոր ցուցիչներից մեկը։
168.am-ի հետ զրույցում ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ Թուրքիայի նախագահի կողմից Նիկոլ Փաշինյանին անձամբ շնորհավորելը ոչ միայն սովորական դիվանագիտական էթիկետի դրսևորում է, այլև Անկարայի կողմից ՀՀ իշխանությանն ուղղված քաղաքական աջակցություն։
Օվերչուկը նշել է, որ Ռուսաստանը աջակցության միջոցներ չի ցուցաբերի Երևանին Եվրասիական տնտեսական միության շրջանակներում
Եթե Երևանը համարում է, որ ԵՄ-ում իրեն ավելի լավ կլինի, քան ԵԱՏՄ-ում, նա կարող է կատարել այդ ընտրությունը, բայց ոչ մեր հաշվին, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում ՌԻԱ Նովոստի-ին հայտարարել է Ռուսաստանի կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը։