Հայաստանի իշխանությունն Ադրբեջանի հետ «խաղաղության» գնալու ֆոնին հայտարարում է նաև Հայաստան-Ադրբեջան առևտրի մասին։ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարել է, որ հայ գործարարները կարող են ներկրումներ իրականացնել՝ օգտագործելով Ադրբեջանի երթուղին, իսկ Գևորգ Պապոյանն էլ իր հարցազրույցներից մեկում նշել է, որ «Ադրբեջանի հետ տարեկան առևտուրը կարող է կազմել 750 մլն դոլար»։
Մոտ 10 օր առաջ Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի՝ ՀՀ այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրայնացրել է Հայաստանի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները, որոնք մինչ այս գաղտնի էին պահվում և ցուցադրվում էին միայն փակ ձևաչափով:
Այս բոլոր խախտումների ամբողջությունը հանգեցնում է անխուսափելի եզրահանգման. Ռուբեն Վարդանյանին զրկել են արդար դատաքննության իրավունքից՝ բոլոր ասպեկտներով: Նրա դատապարտումն արտահայտում է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող քաղաքականության օրինաչափությունը և խորը մտահոգություններ է առաջ բերում իրավունքի գերակայության վերաբերյալ։ Հետևաբար այս դատավարությունը ևս, ինչպես մյուս տասնհինգ հայերի նկատմամբ վերջերս ավարտված դատավարությունը, ապօրինի է:
Ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ որքան էլ տարբեր, սակայն այս երկու բանակցային գործընթացները բազմաթիվ նմանություններ ունեն և պայմանավորված են աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումների փուլին բնորոշ միտումներով։
ՀՀ դատախազությունը քրեական գործ է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ՝ արգելելով, որ կաթողիկոսը լքի երկրի սահմանները, մինչդեռ փետրվարի 16-19-ն Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում նախատեսված է Եպիսկոպոսաց ժողով։ Չնայած այս քրեական հետապնդմանը, օրերս Նաթան սրբազանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Եպիսկոպոսաց ժողովը տեղի է ունենալու։
«Ավտորիտար» վարչապետն արգելում է աշխարհի հնագույն քրիստոնյա ազգի հոգևոր առաջնորդի տեղաշարժը։ Քայլը հաջորդում է տնային կալանքում գտնվող Եկեղեցու ամենահեղինակավոր բարերարի՝ վարչապետի դեմ ընտրություններին մասնակցելու հայտարարությանը։ Այս մասին հայտարարել է միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։
Հենց սա ազգովի գիտակցեցինք, ապա իրական Նյուրնբերգ-2 դեռ առջեւում կլինի՝ մեղադրյալ Նիկոլ-Ալիեւ զույգով
ՀԾԿՀ նախագահն ընդունեց, որ վարկերի տոկոսները կապ չունեն սակագնի հետ. ՀԷՑ-ի կողմից հայցեր են տրվում, մարդը գնում հետ է վերցնում. Ղազինյանը` Մեսրոպյանի թերի թեզերի մասին
Փետրվարի 10-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կնոջ՝ Ուշա Վենսի և երեխաների հետ պաշտոնական այցով Երևանում էր։ Մեկ օր անց նա մեկնեց Բաքու։ «Զվարթնոց» օդանավակայանում Վենսը լրագրողների հետ կարճ զրույցում ասել էր, որ Բաքվում գերիների խնդրին անդրադարձ կլինի։
Ահա թե ով է խառնվում Հայաստանի ներքին գործերի մեջ. Արմեն Աշոտյան
Ադրբեջանի ռազմական դատարանի վճիռը սրասափեցնող է, թեև՝ ոչ անսպասելի։ Դեռևս 874 օր առաջ՝ նրա ապօրինի ձերբակալությունից սկսած, ակնհայտ էր, որ այս գործընթացի արդյունքը կանխորոշված էր։ Այս ընթացքում նրա դեմ առաջադրված մեղադրանքներից և ոչ մեկը հիմնավորող որևէ ապացույց այդպես էլ չի ներկայացվել։
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։
Ադրբեջանի «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչների՝ Հայաստան անարգել ու հանդիսավոր մուտք ապահովելու հաջորդ օրը, Նիկոլ Փաշինյանի հրահանգով փակվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ելքը Հայաստանից:
ԱՄԵՐԻԿԱՆ ՏՎԵ՞Ց, ԹԵ՞ ՏԱՐԱՎ. ՀԱՅԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ` ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը դիրիժոր Վահե Բեգոյանն է:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հերթական անգամ է անդրադարձել Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին: Նա նշել է, որ Արևմուտքում չեն թաքցնում Հայաստանի հետ կապված իրենց ծրագրերը։
Ադրբեջանն ընտրվել է որպես տարածք՝ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողություններ սկսելու նպատակով։ Այսպիսի կարծիք հայտնեց 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀՀ ԶՈՒ պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ խոսելով ԱՄՆ-Իրան լարված հարաբերությունների և Միացյալ Նահանգների կամ Իսրայելի կողմից Իրանին հարված հասցնելու հնարավորության մասին։
ՀՀԿ խորհրդի անդամ, ուսանողական կազմակերպության փոխնախագահ Նանե Կարապետյանն այն կարծիքին է, որ ԱՄՆ-ի կողմից AI գործարանի հիմնումը՝ ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական հետևանքներ կարող է ունենալ։
Փետրվարի 13-ին «Հայկական բանակին «հանցագործ» հռչակած, նախկին նախագահներին «Խոջալուի ցեղասպանության» մեջ մեղադրած ու «արևմտյան Ադրբեջան» պահանջող Ալիևի վստահելիները՝ Երևանում» վերտառությամբ հոդված ենք հրապարակել, որտեղ անդրադարձել ենք «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում ադրբեջանական «քաղհասարակության» ներկայացուցիչների հերթական այցին: Մենք ներկայացրել էինք ադրբեջանական պատվիրակության որոշ անդամների ով լինելը, նրանց հայատյացության աստիճանը:
Փետրվարի 13-ին Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները Հայաստան էին եկել ցամաքային սահմանով՝ երկու երկրների միջև եղած ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը։
Քազիմ Կարաբեքիրը ճիշտ էր. չարժեր նեղություն քաշել՝ ներխուժելով ոչնչացնելու Հայաստանի Հանրապետության մնացյալ վերջին կորիզը. ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։
ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն այսօր ասուլիսով ամփոփեց 2025 թվականին արվածը, խոսեց ՀԷՑ-ի շուրջ մեկնարկած պրոցեսների մասին։
«Սա նյութամոլ մասսային Մայր Աթոռ Էջմիածնի դեմ տրամադրելու անհաջող փորձ է։ Օրինակ, ինչպե՞ս պետք է տեղափոխենք, հո մենք թափառախո՞ւմբ չենք, վեշ-մեշոկը վերցնենք ու տեղափոխվենք։ Այդ մարդու ասածը շատ անլուրջ չէ։ Եթե մեկը կա, որ եկեղեցու ունեցվածքը, գանձերը, մշակույթը մատնել է կորստյան՝ Նիկոլ Փաշինյանն է։ Նա կորստյան է մատնել Արցախում եղած մեր վանքերը, եկեղեցիները և մնացած արժքերը, որոնք Ադրբեջանի կողմից այսօր ոչնչացվում են»,- հավելեց մեր զրուցակիցը։
Հիշո՞ւմ եք, չէ՞, իշխանափոխության օրերին շատ հայտնի դարձած այս պատկերը, որը հայհոյանքներով, անեծքներով ու վիրավորանքներով հանդերձ ակտիվ տարածվում էր մայիսի 1-ին Փաշինյանին ԱԺ-ում վարչապետ չընտրելուց հետո։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Մյունխենի անվտանգության համաժողովի ելույթը պետք է դիտարկել որպես նախագահ Թրամփի կողմնակիցների, ինչպես նաև հետթրամփյան Հանրապետական կուսակցության՝ արտաքին քաղաքականության ուրվագիծ։
Հոգու նվիրական ապրումներով վերստին մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան։ Ներաշխարհի քննությամբ, զղջման և ապաշխարության սրբարար ճանապարհով ընթանալու ենք դեպի բերկրալի և լուսավոր տոնը մեր Փրկչի Սուրբ և Հրաշափառ Հարության։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ օրերս ԱԺ-ի կողմից ընդունված անհետ կորած անձանց մասին օրենքի նախագծին։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարցազրույցում հնչեցրած մտքերի առնչությամբ պետք է իրավական ընթացք տրվի, քանի որ նա ռուսական ալիքին տված հարցազրույցում հայ հոգևորականներին մեղադրել էր «մանկապղծության մեջ»։
ՀՀ տարածք մխրճված ադրբեջանցիներն ամրաշինական աշխատանքներ են կատարում. Տիգրան Աբրահամյան
ալենը օտարերկրյա մի լրատվամիջոցում խոսել է այն մասին, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 4-5 բարձրաստիճան հոգևորականներ, մեղա՜, մեղա՜, մանկապղծության մեջ են «թաթախված» (բառացի՝ «погрязли в этих ситуациях»):