ՌԴ և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու եմ. գործընթացը սկսվել է. Սամվել Կարապետյան

Այսօր Հակակոռուպցինոն դատարանում մեկնարկեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը: Նիստը նախագահող դատավորը Վահե Դոլմազյանն է:

Դատական նիստի սկզբում Կարապետյանի փաստաբանական թիմը միջնորդություն ներկայացրեց դատական նիստը առանց տեսանկարահանման ու ուղիղ հեռարձակման անցկացնելու մասին: Դատարանը բավարարեց միջնորդությունը:

«Ունեմ ՌԴ և Կիպրոսի անձնագրեր, որոնց վերաբերյալ գործընթաց է սկսվել: Ես ՀՀ քաղաքացի եմ: Քանի որ հիմա «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահն եմ ու մասնակցելու ենք ընտրություններին և վստահ ենք՝ հաղթելու ենք, այդ անձնագրերից հրաժարվելու եմ:

Այո՛, ՌԴ և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու եմ: Կրթությունս բարձրագույն է, ունեմ տնտեսագիտության դոկտորի կոչում: Նախկինում դատապարտված չեմ եղել:

Կարդացեք նաև

Այո՛, աշխատում եմ, աշխատում եմ որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, մինչև կալանքս այլ աշխատանք ունեի, Երևանում եմ բնակվում, հաշվառված եմ Տաշիր քաղաքում: Մեղադրական եզրակացությունը չեմ ստացել»,-ասաց Սամվել Կարապետյանը:

Դիմելով դատավոր Դոլմազյանին՝ Սամվել Կարապետյանն ասաց՝ Արշակ Վարդանյանն իր հետ բերել էր թղթի կույտ, բայց ինքը դա մեղադրական եզրակացություն չի համարում:

«Մեղադրողները, նրանց հրաման տվողներն այդ թղթի կույտի հետ ավելի շատ կապ ունեն, քան ես: Ասացի՝ Արշակ Վարդանյանից եմ ստացել, մեղադրողներից չեմ ստացել, եթե սա համարում եք, որ ստացել եմ, ուրեմն ստացել եմ»,- ասաց Սամվել Կարապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930