Բաժիններ՝

«Բարսելոնան» նախատեսում է 100 միլիոն եվրոյի խաղացողների վաճառք՝ նոր կազմի ձևավորման համար. ESPN

«Բարսելոնան» ցանկանում է գումար հավաքել այնպիսի խաղացողների վաճառքից, ինչպիսիք են Ֆերրան Տորեսը, Ժյուլ Կունդեն ու Ռաֆինյան, որպեսզի ակումբը կարողանա ներդրումներ կատարել նոր տրանսֆերների մեջ, որոնք պահանջել է գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը։ Այդ մասին հայտնում է ESPN-ը։

Ակումբում հասկանում են, որ անհրաժեշտ է թարմացնել կազմը, քանի որ նպատակ ունեն 2015 թվականից ի վեր առաջին անգամ նվաճել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը։

Այս ամռանը «Բարսելոնան» կորոնի հարձակվողի և կենտրոնական պաշտպանի, ինչպես նաև ևս մեկ եզրային հարձակվողի, իսկ հնարավոր է նաև կենտրոնական հարձակվողի, եթե Ռոբերտ Լևանդովսկին ու Տորեսը հեռանան թիմից։ Ակումբը հույս ունի խաղացողների վաճառքից ստանալ մոտ 100 միլիոն եվրո՝ ցանկալի ֆուտբոլիստներին ձեռք բերելու համար, ինչը կարող է նշանակել թիմի մի շարք կարևոր խաղացողների հեռացում։

Սպասվում է, որ ակումբը կլքեն Մարկ Կասադոն ու Անսու Ֆատին, որը ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Մոնակոյում»։

Ամռան գլխավոր տրանսֆերային նպատակների թվում են Խուլիան Ալվարեսը՝ «Ատլետիկո Մադրիդից», և Ալեսանդրո Բաստոնին՝ «Ինտերից»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031