
Ովքեր են դեմ քվեարկել Ընտրական օրենսգրքին

Քիչ առաջ Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունված Ընտրական օրենսգրքի երրորդ ընթերցման ժամանակ ընդդիմադիրներ խմբակցություններից «Ժառանգության» պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանն ու Ալեքսանդր Արզումանյանը, նաև ՀԱԿ-ից` Լյուդմիլա Սարգսյանը կողմ են քվեարկել նախագծին: ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանն ու Թևան Պողոսյանը դեմ են քվեարկել: Նախագծին դեմ են եղել նաև անկախ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Խաչատուր Քոքոբելյանը: ԲՀԿ-ն ազատ է քվեարկել, խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ձեռնպահ է եղել, Օսկանյանի թևը` Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը և Էլինար Վարդանյանը` դեմ, Օսկանյանն` ինքը բացակայում էր, իսկ Վահան Կարապետյանը, Գրիգոր Մարգարյանն ու Վահե Էնֆիաջյանը` ձեռնպահ են քվերակել: ՕԵԿ-ը դեմ է քվեարկել, բացի Հովհաննես Մարգարյանից, ով չի քվեարկել:Հիշեցնենք, որ ԸՕ նախագիծը և հարակից փաթեթը երրորդ ընթերցմամբ ընդունվեց ձայների մեծամասնությամբ, կողմ քվեարկեց 102, դեմ` 17, ձեռնպահ` 3 պատգամավոր: