«Այսօրվա դրությամբ եղանակի փոփոխության հետ կապված՝ գյուղատնտեսության ոլորտում որևէ վտանգ չենք տեսնում։ Շիրակում, Գեղարքունիքում ցանքը չի սկսվել, իսկ Արմավիրի մարզում դեռ ցրտահարության վտանգ չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը՝ ընդգծելով, որ ուրիշ մտահոգություն ունեն։
«Red Wings» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով երեկ Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնությունում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած Հայաստանի Հանրապետության 222 քաղաքացի:
Իրականում պետք է սպասել։ Չեմ կարծում, որ առաջին բաղադրիչի դեպքում այստեղ կլինի դրական պատասխան, որովհետև բոլորն էլ հասկանում են դրա երկարաժամկետ ռիսկերը և հասկանում են շատ լավ, որ Հայաստանն այսօր օբյեկտիվորեն ի վիճակի չէ աշխատել այս գազատրանսպորտային տիրույթում Ռուսաստանի հետ՝ բացառապես կոմերցիոն տրամաբանության շրջանակներում։
2013թ. պայմանագիրը գազի գնագոյացման հետ կապ չունի, դա այլ խնդիրներ է կարգավորում՝ պայմանավորված «Գասպրոմ-Արմենիայի» հետ։ Ինչ վերաբերում է գազի գնագոյացմանը, ապա դա որոշվում է երկկողմ՝ ՀՀ-ՌԴ հարաբերություններով, հատկապես՝ դրա քաղաքական բաղադրիչով, հետևաբար՝ այս ուղղությամբ պետք է տարվեն հետևողական ու շարունակական բանակցություններ, որը կարող է և արդյունք տալ։
Հայաստանի կառավարությունը դեմ է, որպեսզի ՌԴ-ում գտնվող ՀՀ թվով 195 քաղաքացիները վերադառնան Հայաստան՝ պատճառաբանելով, որ չունեն կորոնավիրուսի թեստերի և մեկուսացման վայրերի անհրաժեշտ քանակ։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն արձագանքել է Ազգային ժողովում ձևավորված Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի` երեկ ուղարկած հրավերին, և ապրիլի 16-ին` ժամը 14:00-ին, ներկա կգտնվի հանձնաժողովի նիստին:
Մոսկվայում ղարաբաղյան օրակարգի մասին այնքան էլ տեղեկացված չեն, այն հայտնի չէ, խոսքը մասնավորապես ներքին դինամիկայի մասին է: Ղարաբաղյան սյուժեն դիտարկվում է ավելի լայն համատեքստում` աշխարհաքաղաքական, ղարաբաղյան հակամարտության:
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի կողմից այսօր պաշտոնական գրություն է ուղարկվել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին` ի պատասխան ս.թ. ապրիլի 6-ին նրա կողմից ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հղված գրության: Գրասենյակի պատասխանատուի ստորագրությամբ ուղարկված գրության մեջ նշվել է, որ չնայած ՀՀ երրորդ նախագահը որևէ օրենքով չի կրում պարտականություն հանձնաժողովի […]
Այսօր Հայաստանում իրականացվում են ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ, որոնք մեծ վնաս են հասցնում կանոնավոր ուղևորափոխադրումներին, և արդեն կա քաղաքական որոշում՝ բոլորին տեղափոխել իրավական դաշտ, և սա հնարավորություն կտա կանոնավոր ուղևորափոխադրողներին ավելի կայուն լինել և իրենց միայնակ չզգալ:
այաստանում ապրիլի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 20 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 853 է, այս մասին տեղեկանցում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Հետկորոնավիրուսային շրջանում տնտեսությունն այս վիճակից հանելու համար ներդրումներ են պետք, մեծ ծավալի ներդրումներ։ Կառավարությունն այժմվանից ոտ ու ձեռ է ընկել. առանց այդ էլ՝ ներդրումները շատ քիչ էին, հիմա՝ առավել ևս, երբ ամեն ինչ խառնվել է իրար՝ է՛լ ավելի դժվար է լինելու օտարերկրյա ներդրողներին համոզել և բերել Հայաստան։ Իսկ առանց ներդրումների հեշտ չի լինելու շտկել իրավիճակը։
Երևանից Սոչի և Մոսկվա մեկնող հարյուրավոր քաղաքացիներ, որոնց մեծ մասն ազգությամբ հայեր են, բայց ՌԴ քաղաքացի, ապրիլի 3-ին այդպես էլ չկարողացան լքել Հայաստանը։18։50-ին նախատեսված «Ուրալյան ավիաուղիներ»-ի՝ Երևան-Սոչի չվերթը չկայացավ, իսկ թռիչքներն անժամկետ հետաձգվեցին, տոմսերի գումարներն էլ չվերադարձրեցին քաղաքացիներին:
«Որևէ երկիր պատրաստ չէր այս վիրուսին և դրա հետևանքների կանխարգելմանը»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց վրացի վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով տարածաշրջանում, Վրաստանում և Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի տարածմամբ ստեղծված իրավիճակին։
Նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի գերմանական փորձի մասին 168.am-ը զրուցել է գերմանաբնակ իրավագիտության դոկտոր Գոռ Հովհաննիսյանի հետ, ով, հիշեցնենք, ՀՀ նախագահի կողմից առաջադրվել էր՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, սակայն Ազգային ժողովում իշխող «Իմ քայլը» խմբակցությունը չընտրեց վերջինիս:
ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող և «Արմավիր» քրեակատարողական հիմնակում Ադրբեջանի քաղաքացու սպանության մեջ մեղադրվող Միսակ Լազարյանին արտահանձնելուց առաջ Հայաստանը նախ պետք է պարզի, թե ինչ է սպասվում Լազարյանին այն երկրում, որտեղ ցանկանում են նրան ուղարկել:
Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մարտի 16-ին հայտարարվեց արտակարգ դրություն, որը ենթադրում էր որոշակի սահմանափակումներ: Օրեր անց պարետի որոշմամբ երկրում մտցվեց տեղաշարժի խիստ սահմանափակում:
Պետեկամուտների կոմիտեն մինչև այսօր՝ ապրիլի 6-ը, ժամը 23:59-ն, ժամանակ է տվել այն ավտոներկրողներին, որոնք 2019-ին մեքենաներ էին ձեռք բերել, սակայն չեն հասցրել ներկրել տվյալ պահին գործող մաքսային գներով, դիմելու ՊԵԿ և ներկայացնելու անհրաժեշտ փաստաթղթեր՝ խնդրի կարգավորման համար: Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ խոսքը մոտ 200 մեքենայի մասին է:
Օրերս 168.am-ը բարձրաձայնել էր 20 տարի Հայաստանում գործունեություն ծավալող գործարարի բիզնեսին սպառնացող խնդիրների մասին: Մասնավորապես գրել էինք, որ 450 աշխատող ունեցող գորրծարարը դիմել է բանկ՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով կառավարության ընդունած աջակցության ծրագրերից մեկից օգտվելու համար:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ երրորդ նախագահին հրավիրել են 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողով` լսումների նպատակով:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանի աշխատակազմում պետական ծառայողների և աշխատակազմի մի շարք աշխատողների միանվագ դրամական պարգևատրմամբ խրախուսելու մասին կարգադրություն է ստորագրել:
Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ հնարավո՞ր է՝ զորակոչն ու զորացրումը հետաձգելու խնդիր առաջանա: 168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանն այս հարցին ի պատասխան՝ նշեց.
168.am-ի տեղեկություններով` օրեր առաջ կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակ քննարկում է անցկացրել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև արտակարգ դրության ու գործող սահմանափակումների երկարաձգման հարցը:
Մեր տեղեկություններով, այսօր ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կողմից ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ գրություն է ուղարկվել, որով ՀՀ երրորդ նախագահին հրավիրել են 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողով` լսումների նպատակով:
168.am-ի տեղեկություններով` օրեր առաջ կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած փակ քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հունիսի զորակոչը և զորացրումը հետաձգելու հարցին:
Հայտնի է, որ պարտադրված հուզական ֆոնի վրա շատ մարդիկ առանց երկար-բարակ մտածելու՝ կարող են հավատալ և իրենց ենթագիտակցության մեջ ամրապնդել ցանկացած միտք և իրողությունների հետ աղերսներ չունեցող ցանկացած տեղեկություն:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի խոսքով՝ դեռևս մարտի 16-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը որոշում էր կայացրել, որի համաձայն՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում բժշկական որոշ ապրանքների վերաբեյալ ներմուծման մաքսատուրքերը զրոյացվել են:
«Գյումրիում խուճապ չկա, բայց գյումրեցիներն անհանգստացած են, որ Մարալիկի կորոնավիրուսով հիվանդ 68-ամյա բնակիչը շփվել է «Գյումրի» ԲԿ աշխատակիցների հետ և հիմա 29 բուժաշխատող մեկուսացված է»,- 168․am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
Հայաստանում ապրիլի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 11 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 833 է, այս մասին տեղեկանցում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«Երեկ մենք ունեցել ենք կորոնավիրուսի 263 դեպք և դրական է եղել այդ դեպքերից ընդամենը 11-ը: Սա վերջին շաբաթների համար աննախադեպ դինամիկա է»,-ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ սա հանրավոր է լավ լուր է կորոնավիրուսի դինամիկայի հետ կապված:
Ապրիլի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Ռոբերտի Շախպազյանը: