Բաժիններ՝

Կորոնավիրուսից 68-ամյա քաղաքացի է մահացել, վարակվածների թիվն ավելացել է 11-ով. Նիկոլ Փաշինյան

«Երեկ մենք ունեցել ենք կորոնավիրուսի 263 դեպք և դրական է եղել այդ դեպքերից ընդամենը 11-ը: Սա վերջին շաբաթների համար աննախադեպ դինամիկա է»,-ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ սա հանրավոր է  լավ լուր է կորոնավիրուսի դինամիկայի հետ կապված:

Համեմատության համար, երկրի վարչապետը հիշեցրեց նաև, որ ապրիլի 3-ին հետազոտվել է կորոնովիրուսի կասկածանքով 253 դեպք, որից  դրական արդյունք է  գրանցվել 34-ը։

Ուստի, վարչապետի խոսքով, եթե առաջիկա օրերին ևս նման դինամիկա լինի, կնշանակի, որ սահմանափակումները սկսել են դրական արդյունք տալ: Իսկ  եթե  նվազման դինամիկան պահպանվի և առաջիկա շաբաթում ևս խստորեն  պահպանվեն  պարետատան սահմաանփակումները, ապա հնարավորությունը կմեծանա, որ հաջորդ երկուշաբթի օրվանից սկսեն մտածել «ռեժիմի թուլացնելու»  և բնականոն կյանքին վերադառնալու հնարավորության մասին:

Չնայած դրական տվյալներին, վարչապետը նաև հայտնեց, որ կորոնավիրուսից 68-ամյա քաղաքացի է մահացել:

«Ցավոք ևս մեկ մահվան դեպք ենք ունեցել,  68 տարեկան մեր հայրենակիցն է մահացել: Երկկողմանի պոլիսեգմենտար ձուլվող թոքաբորբ ախտանիշով, որը ենթադրաբար կորոնավիրուսի հետևանք է, բայց նաև ունեցել է շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտենզիա, ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում՝ իշեմիկ տիպի: Այսինքն այս դեպքում էլ գործ ունենք այն երկևույթի հետ, երբ խրոնիկ հիվանդությունները իրենց սև գործը անում են»,-ասաց վարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս