««Գյումրի» ԲԿ 29 աշխատակիցներ մեկուսացվել են․ գյումրեցիներն անհանգստացած են»․ Գագիկ Համբարյան

«Գյումրիում խուճապ չկա, բայց գյումրեցիներն անհանգստացած են, որ Մարալիկի կորոնավիրուսով հիվանդ 68-ամյա բնակիչը շփվել է «Գյումրի» ԲԿ աշխատակիցների հետ և հիմա 29 բուժաշխատակող մեկուսացված է»,- 168am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

Քաղաքագետը նշեց, որ «Գյումրի» ԲԿ քաղաքի միակ խոշոր բուժհաստատությունն է, որից օգտվում է գյումրեցիների մեծամասնությունը․ «Եվ հիմա աշխատակիցների մեկուսացումը մարդկանց մոտ անհանգստություն է առաջացրել։ 29 աշխատակցի մեկուսացված լինելն արդեն մեծ անհանգստություն է, իհարկե»։

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Մարալիկ քաղաքի կորոնավիրուսով հիվանդ 68-ամյա բնակիչը մահացել է։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930