Բաժիններ՝

«Բժշկական մի շարք ապրանքների, ինչպես նաև՝ զգայուն որոշ ապրանքների մաքսատուրքերը կզրոյացվեն». Էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի խոսքով՝ դեռևս մարտի 16-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը որոշում էր կայացրել, որի համաձայն՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում բժշկական որոշ ապրանքների վերաբեյալ ներմուծման մաքսատուրքերը զրոյացվել են:

«Ապրիլի 3-ին այս նույն որոշման մեջ փոփոխություն կատարվեց, որի արդյունքում ցանկն ընդլայնվեց, որը վերաբերում է բժշկական նշանակության ապրանքներին, ինչպես նաև դեղորայքի արտադրության մեջ կիրառվող նյութերին, ցանկն արդեն հասանելի է և տեղադրված է հանձնաժողովի կայքում:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ այս բոլորն ունեն նպատակային նշանակություն, որի մասին համապատասխան եզրակացություն տալու համար ՀՀ կառավարությունը համապատասխան որոշմամբ հաստատել է եզրակացություն ստանալու կարգը, ներմուծման ժամանակ նշածս ապրանքատեսակների հետ կապված՝ համապատասխան դիմում-հայտ են  ներկայացնում Առողջապահության նախարարությանը, և դրական պատասխան ստանալու դեպքում տվյալ ապրանքները Հայաստան կամ ԵԱՏՄ անդամ այլ երկիր ներմուծվելու են զրոյական մաքսատուրքերով»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Էկոնոմկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:

Ըստ Վ. Սիմոնյանի՝ ցանկում կան գրեթե բոլոր բժշկական սարքավորումները, ինչպես նաև այն հումքատեսակները, որոնք անհրաժեշտ են դեղորայքի արտադրության համար: Ցանկում ներառված ապրանքների մասով ժամկետը գործում է մինչև սեպտեմբերի 30-ը, այսինքն՝ 6  ամիս ժամկետով:

Վարոս Սիմոնյանը նաև տեղեկացրեց, որ մարտի 31-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան ընդունել է մեկ այլ որոշում, որի համաձայն՝ 3  ամիս ժամկետով՝ ապրիլի 1-ից մինչև հուլիսի 30-ն արգելվում է որոշ ապրանքատեսակների արտահանումը ԵԱՏՄ-ից, խոսքն այստեղ վերաբերում է առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներին:

«Այս սահմանափակումը գործում է ԵԱՏՄ-ից դուրս, բայց բոլոր տեսակի ներքին առևտրում, եթե ներմուծում ենք այդ ապրանքատեսակները, որոնք ցանկում կան, ապա դրանց վրա արգելքը չի տարածվում: Միևնույն ժամանակ՝ արգելքը չի տարածվում հումանիտար նշանակության, այսինքն՝ բեռների փոխադրման վրա, եթե մենք ունենք համապատասխան ապրանքից, որն արգելված է ցանկում, հումանիտար ձևով  կարող ենք արտահանել որևէ երրորդ երկիր:

Կա նաև երրորդ որոշումը, որն ընդունվել է ապրիլի 3-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի կողմից, այն վերաբերում է այն զգայուն ապրանքներին, որոնց ներմուծման մաքսատուրքերը կզոյացվեն, օրինակ՝ կարտոֆիլ, սոխ, սխտոր, գազար և մի շարք այլ ապրանքատեսակներ»,- հավելեց Վարոս Սիմոնյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս