
«Համապատասխան նախագիծը ժամկետներով ուղարկել ենք կառավարություն` առանց փոփոխության». Արմեն Ավթանդիլյան

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ հնարավո՞ր է՝ զորակոչն ու զորացրումը հետաձգելու խնդիր առաջանա: 168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանն այս հարցին ի պատասխան՝ նշեց.
«Համապատասխան նախագիծը մենք ուղարկել ենք կառավարություն: Մենք ժամկետներով ներկայացրել ենք` առանց փոփոխության, եթե կառավարությունը որոշում ընդունի, որ ժամկետների փոփոխություն պիտի լինի, մենք ձեզ կտեղեկացնենք: Դեռ կառավարության որոշում չկա: Եթե իրենք փոփոխություն անեն, բոլորդ տեղյակ կլինեք, մենք ուղարկել ենք, որ ժամկետներում կհասցնենք»: