Քաղաքային իշխանությունն իր առաջ խնդիր է դրել հնարավորինս արագ, ինչքան որ թույլ են տալիս պրոցեսները, իրականացնել մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման պրոյեկտը, և դա քաղաքի զարգացման հեռանկարի մեջ է, ոչ թե ինչ-որ պայմաններ պետք է լինեն, կամ սպասենք, մինչև ՀՆԱ-ն աճի այսքան տոկոսով, և այլն: Այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Գիտե՞ք, այդ հարցի հասցեատերը ես չեմ, և ես էլ հաճույքով կցանկանայի լսել, թե ինչ պատասխաններ են տրվել, կամ ինչ քննարկումներ են եղել ՌԴ գործընկերների հետ: Եվ ես խնդրում եմ, դուք առիթներ շատ եք ունենում, հարցեր տալ հասցեատիրոջը, և դրա համար ես ձեզ շատ շնորհակալ կլինեմ»,- անդրադառնալով 168.am-ի այն հարցին, թե ի՞նչ պատասխաններ է ռուսական կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել Ապրիլյան պատերազմի վերաբերյալ, ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Իմ ասելիքը պայմանավորված է նրանով, որ իրադարձություններ են տեղի ունենում և՛ մեր երկրում, և՛ մեր երկրի շուրջ, և այդ իրադարձությունները, իմ պատկերացմամբ, շատ սերտ շաղկապված են նաև ապրիլյան իրադարձությունների հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով՝ ապրիլյան պատերազմը լոկ պատերազմ չէր:
«Որպեսզի ամբողջովին հասկանալի լինի իմ հայտարարության նպատակը, հիշեցնեմ, որ այդ հայտարարությունը հնչել է քառօրյայից անմիջապես հետո՝ Գերմանիայում, իսկ քաջատեղյակ մարդիկ գիտեն, որ 2016թ. Գերմանիան նախագահում էր ԵԱՀԿ-ում: Իրոք, այդ հայտարարությունը շատ մեծ շահարկումների տեղիք տվեց, առաջին հերթին, այն մարդկանց կողմից, ովքեր լավ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում 80-ականների զենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնաթողությունից հետո իր առաջին և 2016 թվականի Ապրիլյան պատերազմի թեմայով խոստացված ասուլիսի ժամանակ հանդես եկավ ներածական խոսքով, որում անդրադարձ կատարեց այն թեզին, թե Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիային դիմակայելը արդյոք հաղթանա՞կ էր, թե՞ պարտություն։
«Համոզված եմ՝ հնարավոր չէր»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ Ադրբեջանը պատրաստ չէր հայկական կողմերի համար ընդունելի որևէ փոխզիջումային տարբերակի, որովհետև Ադրբեջանը պատրաստ չէր և, իր համոզմամբ, հիմա էլ պատրաստ չէ ընդունել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների` իրենց երկրի կարգավիճակը ազատ կամքի արտահայտությամբ որոշելու իրավունքը:
Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին. ՈՒՂԻՂ
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 210 նոր դեպք, ապաքինվել է ևս 244 մարդ:
Վերջին տարիների ակտիվ վարկավորման և վարկառուների եկամուտների դանդաղ աճի հետևանքով վարկային բեռը Հայաստանում չափից դուրս ծանրացրել է։ Դա նկատելի է հատկապես շուկայի առանձին սեգմենտներում, որոնք կապված են տնային տնտեսությունների հետ։
«Չեմ համարում, որ միայն դրան չեն պատրաստ. շատ-շատ բաների պատրաստ չեն, բայց մտնում են այդ խաղերի մեջ և հերթական անգամ տապալվում են: Եթե տվյալ պարագայում դու պատրաստ չես նման ֆորմատի, ընդ որում՝ ի սկզբանե գիտես՝ ում հետ գործ ունես, գիտես ոչ միայն լրագրողին, թե ինչ ոճի է, այլև այն լրատվամիջոցը, որն ունի հստակ դիրքորոշում նույն Արցախի հարցի շուրջ՝ հաշվի առնելով այդ երկրի հետաքրքրությունները մեր ռեգիոնում… Դու պետք է հստակ պատրաստվես, համապատասխան թրեյնինգներ անցնես»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ անդրադառնալով BBC-ի Hard talk-ին տված՝ Նիկոլ Փաշինյանի, իսկ ավելի վաղ՝ Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցներին:
Բնական է, որ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ վաղը կայանալիք մամուլի ասուլիսը որոշ քաղաքական շրջանակների մոտ պետք է առաջացներ սուր զգացողություններ, որովհետև 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո չենք ունեցել մանիպուլյացիաների և պրովոկացիաների պակաս, բայց եղել են մի շարք հարցեր, որոնց պատասխաններն այդպես էլ չեն տրվել։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հանրապետական կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ շեշտելով, որ ժամանակն է, որ առանց շահարկումների տրվեն անպատասխան մնացած հարցերի պատասխաններն ու գնահատականները, որպեսզի տեղի ունեցածի ամբողջական պատկերը ներկայացվի։
Ասում են՝ երբ մի բանի մասին շատ ես խոսում կամ շատ ես ուզում, կատարվում է: Մտքերը իրականանալու սովորություն ունեն, և, ի վերջո, սահմանադրական ճգնաժամ ասվածն արդեն իրողություն է և բավականին տևական ժամանակ:
«Անկախ նրանից, թե քանի տարի է անցել, ինձ համար բավականին ծանր է այս մասին խոսելը․ պարզապես մի խնդրանք՝ չէի ուզի դեպքը քաղաքականացվի»:
168.am-ը հարցում իրականացրեց՝ պարզելու քաղաքացիների կարծիքը վարչապետի հայտարարության վերաբերյալ:
«Ֆաստմեդ» ստարտափի հիմնադիր Գրիշա Կորկոտյանն օրերս ֆեյսբուքյան էջում բաց նամակով, ի դեմս Նիկոլ Փաշինյանի և Հակոբ Արշակյանի՝ դիմել էր Կառավարությանը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարությանը, նշելով, որ ՏՏ ոլորտն առաջնահերթություն հայտարարած երկրում գործում են երկակի ստանդարտներ:
Այսօր առավոտյան լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մերժել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հանդիպման առաջարկն այն պատճառաբանությամբ, որ Վանեցյանի բռնած քաղաքական կուրսն իր համար անընդունելի է, և իր ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատկերացումներն Արցախի անվտանգության, զարգացման վերաբերյալ նույնական են, և նման հանդիպումը կարող է տարընկալումների, տարբեր մեկնաբանությունների տեղիք տալ: 168.am-ը կապ էր հաստատել Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի հետ՝ ճշտելու համար տարածված տեղեկատվությունը, ինչին ի պատասխան՝ Պողոսյանը բառացիորեն ասել էր.
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ հրապարակվել է համավարակով պայմանավորված երկրում կիրառվող սամանափակումների մասին պարետի նոր որոշում
Հուլիսի 30-ից Բագրատաշենի անցակետում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներն ահազանգում են՝ արդեն ծախսում են վերջին կոպեկները, իսկ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատնից, որ խոստացել էին Վրաստանի հետ բանակցել և ավտոբուսներով սահմանը հատելու հնարավորություն տալ, զանգերին չեն պատասխանում, քաղաքացիների հետ միայն հաղորդագրություններով են շփվում։
Մինչ թեժանում են խոսակցություններն այն մասին, թե կվերադառնա՞ արդյոք արձակուրդից Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, թե՞ ոչ, 168.am-ին ներկուլիսային որոշ մանրամասներ հայտնի դարձան:
2018թ. իշխանափոխությունից հետո նոր ձևավորված կառավարությունը շռայլ խոստումներ տվեց երկրի զարգացման հեռանկարների մասով, հատկապես՝ նաև սոցիալական ոլորտին վերաբերող խոստումներ:
Հայաստանում օգոստոսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 145 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 41 846-ի:
Որոշ երկրներ սկսել են աստիճանաբար բացել իրենց սահմանները զբոսաշրջիկների առաջ։ Հայաստանն այդ երկրների մեջ չկա։ Ոչ միայն չկա, այլև ստիպված է ընդունել նրանց խաղի կանոնները։ Հայաստանը չի մտնում այն երկրների մեջ, որոնց համար բացվում են սահմանները։ Մենք զրկված ենք՝ ինչպես դրսից զբոսաշրջիկներ ընդունելու, այնպես էլ՝ զբոսաշրջության նպատակով այլ երկրներ այցելելու հնարավորությունից։
«Միայն ուղենիշներով հայտարարել և թախտի վրա նստել, որ՝ ես այսպիսի քաղաքականություն եմ իրականացնում, դա քաղաքականություն չէ, դա քաղաքականության իրական բացակայություն է»:
Ազգային ժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, որը, ի թիվս «Բարգավաճ Հայաստան» խմբակցության այլ պատգամավորների, դեռևս 2018 թվականին անձնական երաշխավորություն է ներկայացրել «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների համար, անհեթեթություն է համարում մամուլում շրջանառվող լուրերը, թե այդ քայլին գնացել են, որովհետև առջևում 2018 թվականի արտահերթ ընտրություններն էին, և կարիք կար աջակիցների համախմբելու։
168.am-ի Գեղարքունիքի մարզի աղբյուրների հավաստմամբ՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը պաշտոնի նշանակվելուց հետո ձեռք է բերել սպիտակ Porsche Cayenne մեքենա և հիմնել լիմոնադի արտադրություն՝ իր երեխայի անունով՝ «Սմայլ»:
168.am-ին վերոբերյալ դանակահարության գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել:
168.am-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հետ:
Ստի հերը շուն դառնա, թե Պապիկյան Սուրիկին ու դրա տեղակալին ատկատի վրա չես բռնացրել (իմիջայլոց, Սուրիկդ կաբինետում ժուչոկ էր ման գալիս, գտա՞վ):
168.am-ը Ժիրայր Սէֆիլյանի գրառման վերաբերյալ լսեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի տեսակետը: