Քրեական աշխարհը կներգրավվի ընդդիմության հանրահավաքի ընթացքում սադրանքներ կազմակերպելու գործին

168.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն իր մերձավոր շրջապատի, մասնավորապես՝ Սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Զարեհ Սարգսյանի որդու՝ հայտնի «Շիշ բռնող» մականունով՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի միջոցով, ով սերտ կապեր ունի քրեական ենթամշակույթ կրող անձանց հետ, քրեական աշխարհին է հասցրել իր մեսիջները:

Մասնավորապես, նրանց ասվել է, որ համապատասխան ծառայության դիմաց կդադարեցվեն նրանց նկատմամբ բոլոր հետախուզումները, ովքեր փնտրվում են  քրեական ենթամշակույթին հարելու հանցակազմի շրջանակներում, և ընդհակառակը, գործեր կհարուցվեն անհնազանդների նկատմամբ:

Խնդիրը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հրավիրված այսօրվա հանրահավաքի ժամանակ սադրանքներ կազմակերպելն ու իրականացնելն է:

Այդ շրջանակներից ոմանց անունները կհրապարակենք ավելի ուշ։

Տեսանյութեր

Լրահոս