Օգոստոսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 38841 դեպք, որոնցից 29557-ն` առողջացած, 749-ը` մահվան ելքով:
Տնտեսական իրավիճակը Հայաստանում վատ է ու շարունակում է վատանալ։ Չեն երևում նոր մակարդակի տնտեսություն կառուցելու հեռանկարները։ Միայն հայտարարություններով նոր մակարդակի տնտեսություն չեն կառուցում։
Ավարտվեց Դատավորների ընդհանուր ժողովը։ Ի թիվս այլ հարցերի` Ժողովի ընթացքում ընտրվեցին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու և ԲԴԽ թափուր տեղի համար անդամ։
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը Պետական ֆինանսների կառավարման միջազգային փորձաետ, ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանն է։
«Եկեք՝ հետևողական լինենք մեր վերաբերմունքի մեջ: Հետևողական չլինելը դարձյալ գաղափարաբանական հիմքեր ունի: Մենք պետք է հասկանանք, որ ոչ մի առանձին դիտարկվող երևույթ այս դեպքում առանձին չէ. դա նեոլիբերալ գաղափարաբանության հսկա ճնշումն է հայ իրականության վրա, դրսևորվում է որոշ հասարակական կազմակերպությունների գործունեությամբ, չափորոշիչների տեսքով, պատահականորեն կարող է այս կամ այն պաշտոնյայի բերանից որևէ խոսք հնչել, բայց ես վստահ եմ, որ նրանք անձնական հարաբերությունների ժամանակ շատ էլ հարգալից են»,- նկատեց նա:
Այսպիսով, 90 միլիոն 240 հազար դրամ՝ 20 սփյուռքահայ մասնագետի համար, իսկ պարզ թվաբանությամբ՝ 100 մասնակցի համար գումարի չափը իմանալու համար բավարար է 90 միլիոն 240 հազար դրամը բազմապատկել 5-ով: Ստացվում է՝ 100 հոգու համար ՀՀ Կառավարությունը կծախսի 451.200.000 ՀՀ դրամ կամ մոտ կես միլիարդ դրամ:
«Մեծ մասամբ ընտրվել են այն ժամանակակից գրողները, որոնց ստեղծագործությունները հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը։ Դա այն խնդիրն է, որ այսօր հրատարակչությունները տառապում են գնորդ և ընթերցող գտնելու հիվանդությամբ, դա բիզնես է, և իրենք իրենց տպած հեղինակներին պետք է փառաբանեն, գովեն, աշխատեն մտցնեն դասագրքեր, որ հետո էլ դասագիրք գրեն ու շահեն։ Մենք ոչ թե մեղադրում ենք, այլ խոսում այն մասին, որ հանձնաժողովում ավելի լայն հայացքով պետք էր նայել, հակառակ պարագայում՝ կա շահերի բախում, և սա ես ասում եմ, որ հետագայում հաշվի առնեն նման հանգամանքները»,- ասաց Էդվարդ Միլիտոնյանը՝ նշելով, որ խնդիրներ է տեսնում նաև նրանում, որ ժամանակակից գրողները դասագրքերի ցանկ են ներառվել՝ առանց համապատասխանելու անհրաժեշտ չափորոշիչներին։
Երեկ «Սասնա ծռեր» շարժման ֆեյսբուքյան էջը ողողված էր Ժիրայր Սեֆիլյանի՝ այսօր տեղի ունենալիք հարցաքննության մասին լուրերով, տարատեսակ մեկնաբանություններով: Նշել էին, որ Սեֆիլյանը «անհեթեթ և վտանգավոր միտումներ ցույց տվող քրեական գործով հրավիրված է հարցաքննության որպես վկա»:
«Վերջին անգամ երբ երկարաձգեցին արտակարգ դրության ժամկետը, այնտեղ արդեն զգալի քաղաքական բաղադրիչ կար և զգալի մասով այդ ամենը պայմանավորված էր հենց քաղաքական բաղադրիչով։ Դրանով փորձեցին սահմանափակել բողոքի ցույցերը, քաղաքական գործունեությունը և այլն։ Հիմա կարծում եմ՝ այդ բաղադրիչն առավել ևս կլինի, հատկապես, որ իշխանությունը վերջին 1-2 օրվա ընթացքում սկսել է հայտարարել, որ համավարակի մեջքը կոտրվում է, չնայած հիմա ավելի զգուշորեն են հայտարարում։ Կարծում եմ, եթե այժմ կրկին երկարաձգեն արտակարգ դրության ժամկետը, ապա քաղաքական բաղադրիչն այնտեղ առավել մեծ է լինելու»,- ասաց Վիգեն Հակոբյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 28-ին ստորագրած որոշումները, որով միանգամից աշխատանքից ազատվեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի տասը աշխատակիցներ, շատերին զարմացրեց։ Հստակ չէր, թե որն էր աշխատակիցներին միանգամից աշխատանքից ազատելու պատճառը, թեև վարչապետի որոշումների կցկտուր բովանդակությունից և «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածներին կատարված հղումներից կարելի էր ենթադրել, որ պատճառը գուցե կառույցի վերակազմավորումն է: Հանձնակատարի գրասենյակից 168.am-ի հարցին, թե որն է աշխատակիցների ազատման պատճառը, չէին մեկնաբանել։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մերժում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ դիրքորոշումն ու 7 կետերը՝ նշելով, որ 7 պայմաններից ոչ մեկն Ադրբեջանի համար ընդունելի չէ: Ալիևը հայտարարել է, որ այն պայմանը, թե Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ, անընդունելի է, քանի որ, ըստ Ադրբեջանի նախագահի, ԼՂՀ գոյություն չունի:
Այսօր 168.am-ը ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին հարց ուղղեց, թե պաշտոնավարման ընթացքում որքա՞ն պարգևավճար է ստացել և առհասարակ ինչպե՞ս է վերաբերվում այսօր տարբեր գերատեսչություններում տրվող բարձր պարգևավճարներին։
«Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից գիտե՞ք՝ մեզ ինչ պատասխանեցին. «Մենք տեղյակ ենք խնդրին, բայց մենք ներգաղթողների համար հատուկ ծրագիր չունենք աջակցման, մենք ձեզ կարող ենք ուղղորդել հասարակական կազմակերպությունների մոտ, որպեսզի իրենք աջակցեն»: Ինչո՞ւ՝ ես ողորմությո՞ւն էի խնդրում իրենցից:
«Այսինքն՝ բացառման սկզբունքով այս երկրում մեկ պաշտոնյա է մնում, որին կարող էր հնարավոր մեղադրանք առաջադրվել: Պարոն Փաշինյանը թող պատասխանի՝ հրավիրվե՞լ է Հատուկ քննչական ծառայություն, թե՞ չի հրավիրվել: Այդ մեկը պարոն Փաշինյանն է»,-ասաց Լուսինե Սահակյանը:
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ իր և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման վերաբերյալ խոսակցություններին։
«ԱԱԾ են հրավիրել մի անհեթեթ գործի շրջանակներում, որևէ կարգավիճակ չունեմ, նյութերի նախապատրաստման շրջանակներում հրավիրվել եմ բացատրություն տալու։ Որևէ պարտավորություն չունեի գալու, բայց հարգելով ինստիտուտը եկել եմ, սակայն հրաժարվել եմ բացատրություն տալուց։ Իրականում այս գործը ոչնչի մասին է»,-այսօր առավոտյան ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 354 նոր դեպք, ապաքինվել է ևս 631 մարդ:
Պաշտոնական գնաճը երբեք էլ չի արտահայտում թանկացումների իրական պատկերը։ Ինչպես սովորաբար լինում է, թանկացումների իրական ազդեցությունն անհամեմատ ավելի մեծ է, քան պաշտոնական գնաճն է։
Հուլիսի 29-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական առաքելությունը շրջանառել է հայտագիր՝ ի գիտություն ԵԱՀԿ մասնակից պետություններին և Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի անդամ երկրներին, տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետությունը այսուհետ կասեցնում է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի Հանրապետության տեսչությունները կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք տեսչական այցերին։
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի նկատմամբ քաղաքական հետապնդման մասին:
Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը փաստեց, որ լուրջ, հավասարակշռված և հստակ ուղղվածություն և կառուցվածք ունեցող խոսքի մեր հասարակությունը կարոտել էր, որովհետև այս 2.5 տարվա ընթացքում լսած հիստերիկ բղավոցներն անասելի հոգնեցրել էին այդ նույն հասարակությանը։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ Բագրատ Եսայանը։
«Եթե հիշենք Վիեննայի հանդիպումը, այն բարձրաստիճան էր, որոշ համաձայնություններ ձեռք բերվեցին կողմերի միջև, սակայն, երբ վրա հասավ դրանց իրագործման փուլը, հարցը մտավ փակուղի։ Ուստի կարծում եմ, ընդհանուր առմամբ, ավելի բարձր արդյունավետության համար այս հակամարտությանն ավելի մեծ ու բարձր մակարդակի միջնորդություն և ուշադրություն է հարկավոր, քանի որ այն շատ բարդ է։ Եթե հաջողվի նախարարական մակարդակով հանդիպում կազմակերպել, պարզ է, որ Ադրբեջանն այլևս հումանիտար պրոյեկտներ չի քննարկելու, պարզ է նաև, որ Հայաստանը փորձում է վերադառնալ 2016 թվականի հետպատերազմյա պայմանավորվածություններին, որոնք Ադրբեջանը չի ընդունի»։
Մենք պետք է մեր գիծը տանենք՝ ռազմավարական պահվածքի գիծը: Հակառակորդին պետք է պատասխանել, երբ անհրաժեշտ է, բայց պետք է ունենանք մեր ռազմավարական պահվածքի գիծը, որը կմոտեցնի մեզ մեր նպատակներին: Իսկ անընդհատ հակառակորդին պատասխանելը մեզ ոչ մի լավ բանի չի տանի, կարծում եմ՝ այս առումով մեզ մոտ ամեն ինչ նորմալ է:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հարցազրույց է տվել «5-րդ ալիք», «Երկիր Մեդիա» և «Հ2» հեռուստաընկերություններին։ Հարցազրույցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է տավուշյան դեպքերին, Արցախի հիմնահարցի բանակցային գործընթացին, ՀՀ իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը, կորոնավիրուսային իրավիճակին, երկրի արտաքին քաղաքականությանը և այլ հարցերի։
Երկու տարուց ավելի հայկական էկրանից պետական գործչին վայել ելույթների դեֆիցիտի ֆոնին հաճելի էր բովանդակալից խոսք լսելը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրում Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
Հուլիսի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է իր որոշումը, որով բավարարել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի դիմումը։ ՄԻԵԴ-ը պահանջել է ՀՀ կառավարությունից ապահովել Խաչատրյանի առողջական վիճակին համարժեք անհապաղ բուժում քաղաքացիական հիվանդանոցում, ներառյալ՝ արտասահմանյան բժիշկների կողմից։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը վստահեցնում էր, որ «սև ցուցակում» հայտնված 7 ընկերություններից միայն երկուսն են դեպի Եվրոպա չվերթեր իրականացրել՝ «Արմենիա» ավիաընկերությունն ու Atlantis European Airways-ը: Վերջինս միայն չարթերային թռիչքներ է կազմակերպել, այսինքն՝ փաստացի կտուժի միայն «Արմենիա» ավիաընկերությունը, որն ընդամենը մեկ եվրոպական երթուղի էր շահագործում՝ Երևան-Լիոն-Երևան:
Փաստացի ընտրվելու դեպքում Հասմիկ Հարությունյանի գործառույթը հատվում է իր քրոջ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի հանձնաժողովի գործառույթի հետ:
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբե Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը Ռուսաստանում դադարեցված է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը:
20-րդ դարում հրաշքով Հայաստանը երկու անգամ ձեռք բերեց անկախ պետականություն։ Իհարկե, 1918թ․ Սարդարապատի հերոսամարտով ծնված Հայաստանին ենք պարտական և Խորհրդային Հայաստան ունենալու, և 1991թ․ անկախ Հայաստանի համար, որն էլ, ներեցեք, ոչ թե զարգանում, այլ գոյատևում է շուրջ 30 տարի։ Այժմ չեմ ուզում մանրամասն անդրադառնալ 1918-20թթ․ Հայաստանի պետական-քաղաքական գործիչների գործունեությանը, նրանց սխալներին, բացթողումներին, աշխարհաքաղաքական ստեղծված իրավիճակը ճիշտ չգնահատելու հարցերին։ Համենայն դեպս, այն հեքիաթները, որ ինքս լսել և հավատացել եմ տարիներ շարունակ «ռուսական մուրճի և թուրքական սալի արանքում», ընդամենն ինքնաարդարացում է․ «Մենք ի՞նչ կարող էինք անել, Արևմուտքը ծախեց, Ռուսաստանը ծախեց, և այլն»։