Արթուր Վանեցյանը կմնա ազատության մեջ․ դատարանը մերժեց կալանքի միջնորդությունը

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հրապարակվեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին կալանավորելու միջնորդության մասին որոշումը: Արթուր Վանեցյանը կմնա ազատության մեջ:

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը որոշում կայացրեց մերժել նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Ընդ որում, դատարանն իր որոշումը պատճառաբանեց նրանով, որ բացակայում է հիմնավոր կասկածը, թե Արթուր Վանեցյանը, հնարավոր է՝ առնչություն ունենա առհասարակ իրեն վերագրվող արարքներին»,- ասաց Արթուր Վանեցյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Այսօր Վանեցյանը հրավիրվել էր նաև ԱԱԾ:

«Հերթական անգամ հրավիրվեց՝ իբրև հարցաքննության: Ես կարծում եմ, որ դա պայմանավորված է հանրահավաքով»,- ասաց փաստաբանը:

Տեսանյութեր

Լրահոս