Հրադադարի երրորդ ձախողված փորձի մասին ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հանրությանն իր դիտարկումներն ու տեղեկությունները ներկայացնելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր բնորոշմամբ, շատ կարևոր հարց բարձրացրեց, որի պատասխանը, ըստ նրա, շատ կարևոր է ունենալ:
Հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ մտավ ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը, սակայն ադրբեջանական կողմը ժամը 08:45-ի սահմաններում կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը հրադադարը խախտել է նաև 09:10-ի սահմաններում` թիրախավորելով հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ:
Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ հոկտեմբերի 29-ին Ժնևում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտինի (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) հերթական հանդիպումը։
Նիկոլ Փաշինյանը՝ հերթական ձախողված հրադադարի մասին․ ՈՒՂԻՂ
Ժամը 17:00-ից Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է: Հակառակորդը ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառում է փողային և ռեակտիվ հրետանի, նաև՝ տանկեր:
Եթե միակողմանի դիմենք, ոչ ոք չի գալու: Ըստ այդմ՝ պետք է գանք մի կետի, որ Ադրբեջանն ինքը խնդրի՝ կանգնում ենք, թող խաղաղապահները գան: Բայց սա նշանակում է՝ մենք մարտի դաշտում այնպիսի գործողություններ պիտի անենք, որ Ադրբեջանը «ցավ» զգալով՝ նույն ձևի դիմի այդ խնդրով: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ խաղաղապահների տեղակայումն ընդունելի և կոմպրոմիսային տարբերակ համարելու հայտարարությանը:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում»։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկություն է ստացել, որ ադրբեջանական կողմը, խախտելով հոկտեմբերի 25-ին հաստատված՝ հրադադարի մասին պայմանավորվածությունը, շարունակել է հրթիռակոծել Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակավայրերը:
Սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ ասվում էր, որ Վրաստանն արգելել է Ռուսաստանից ուղարկված շտապ օգնության մեքենաների մուտքը Հայաստան: Տեսանյութում նկարահանողն ասում է, որ մեքենաները վերադառնում են Ռուսաստան:
Արցախյան հակամարտության գոտում պատերազմի 30-րդ օրը տեղական ժամանակով 08:00-ին ուժի մեջ մտավ այս ընթացքում համաձայնեցված երրորդ հրադադարը ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահության նախաձեռնությամբ։
ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում թշնամական ուժերի գրոհները կասեցնելու և վերջինիս ելման դիրքեր հետ շպրտելու համար:
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել են իրենց երկրների հանձնառությունը՝ կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել Մոսկվայում՝ հոկտեմբերի 10-ին։
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ԱՄՆ նախագայի հայտարարությունը՝ ասաց. «Վերջերս Կոսովոյի և Սերբիայի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, և դա վերաբերում է առևտրային համագործակցությանը: Երբ Թրամփը հղում էր անում Կոսովոյին, չեմ կարծում, որ նկատի ունե՝ր որպես միջազգային իրավունքի նախադեպ Կոսովոյի գործը, և այս առումով դրան հղում անելն այդքան էլ կոռեկտ չի լինի: Բայց միևնույն ժամանակ, կարծում եմ, որ սա հնարավոր է օգտագործել քաղաքական, դիվանագիտական նպատակներով մեզ համար, և այս առումով մեր դիվանագետներն անելիք ունեն»:
Ադրբեջանական կողմը հոկտեմբերի 26-ին հրադադարի ռեժիմը խախտել է նաև Արցախի խաղաղ բնակավայրերում։
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել էին իրենց երկրների հանձնառությունը՝ կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին։
Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերում ժամը 08։00-ից հետո համեմատաբար հանգիստ է։
Ադրբեջանական կողմը հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը կոպտորեն խախտեց նաև երրորդ անգամ:
«Հերթական խախտումը գրանցվեց ժամը 09:10-ի սահմաններում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ»:
Հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը:
Հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը։
Միացյալ Նահանգները կկարողանա հեշտությամբ հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Նման հայտարարությամբ կիրակի օրը հանդես էր եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով իր աջակիցների առաջ Նյու Հեմշիրում:
ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարություն:
«Մի քանի օր առաջ Արցախի նախագահն ասել էր, որ, եթե Ադրբեջանը շարունակի խախտել զինադադարը, ապա նա կդիմի Հայաստանին՝ Արցախի անկախությունը ճանաչելու համար։ Հետո եղավ այս նամակը, որի մեջ պատերազմը դադարեցնելու դիմումն էր։ Պարզ է, որ Արցախը կարող է բոլորին դիմել, որպեսզի իրեն աջակցեն, օգնեն, բայց եթե այլ նպատակ ունի Արցախի նախագահն իր նամակով, ապա այդ նամակից ավելին չենք կարող պատկերացնել ու եզրահանգումներ անել։ Կարելի է ենթադրություններ անել, բայց այս պահին չպետք է առաջնորդվենք ենթադրություններով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՌԴ նախագահին ուղղված նամակից հետո հայկական կողմն ի՞նչ պետք է սպասի Ռուսաստանից։
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է մարտական գործողությունների ընթացքը. ՈՒՂԻՂ
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները:
16-ամյա Յուլիա Ասրյանը՝ մախմուր՝ թուխ մազերով աղջիկը, Արցախից է՝ Ստեփանակերտից: Նա պարում է պատերազմի ժամանակ՝ գուցե չիմանալով, որ դեռ այս պատերազմից շատ առաջ գրող Հովիկ Աֆյանն իր «Կարմիր» վեպը հենց Յուլիային ու նրա նման պատերազմի ժամանակ պարող ու նկարող այլ երեխաներին է նվիրել:
Հայաստանում հոկտեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2314 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 77 837-ի:
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր:
Էդուարդ Շարմազանովը նկատեց՝ փաստն այն է, որ Հարավային Կովկասում ՀՀ-ն և Արցախը բախվել են ոչ միայն Ադրբեջանի, այլև համաթուրքական շահերի հետ, պանթուրքիզմի հետ. «Եթե նայեք, Էրդողանի և Ալիևի հայտարարությունները գրեթե ոչնչով չեն տարբերվում, ավելին՝ տեղ-տեղ Էրդողանն ավելի ագրեսիվ է խոսում: