Երեկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, փոխեց գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորում խափանման միջոցը։
ՀՀ Արդարադատության նախարարությունը (ԱՆ) սկսել է բաժանել Մարտի 1-ի դեպքերից տուժածների հատուցման գումարները, և այսօրվա՝ հունվարի 15-ի դրությամբ՝ 575 մլն դրամ արդեն գտել է իր 49 հասցեատերերին։ Այս մասին պաշտոնապես 168.am-ին տեղեկացրել են ԱՆ-ից։ Նշենք, որ ԱՆ-ի կողմից արդեն իսկ բավարարված դիմումների քանակը 49 է։ Շուրջ 600 մլն դրամից իրենց հասանելիք աջակցությունն են ստացել 10 զոհված (մահացած) անձանց իրավահաջորդները, 8 ծանր վնասվածք ստացածներն ու 31 անձ, որոնք դիմել են իրենց առողջությանը միջին ծանրության վնաս ստանալու հիմքերով։ Ի դեպ, մերժվել է դիմումներից 23-ը, իսկ 3 դիմում գտնվում է քննարկման փուլում:
ՀՅԴ Բյուրոյի Տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց, որ 2019թ. արդեն ամբողջությամբ գործող իշխանությունները և՛ օրենսդիր, և՛ գործադիր մարմիններում ունեին որոշիչ դերակատարում, կային դրական սպասումներ, և, ըստ նրա՝ մեծ էր հնարավորությունը՝ նախորդ ժամանակաշրջանի համեմատ շոշափելի տնտեսական առաջընթաց գրանցելու համար:
Օրեր առաջ, երբ բանակի տոնին ընդառաջ ուղեղումս հերթական անգամ հերոսներ էի փնտրում, հանկարծ հիշեցի Սարգիս Գաբրիելյանին, ում մի քանի տարի չէի տեսել, իսկ ծանոթացել էի ադրբեջանական կողմից ձեռնարկված մի դիվերսիոն գործողությունից անմիջապես հետո:
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ վերջին շրջանում նկատվող ակտիվությունը պայմանավորված է նրա ներկայացրած քաղաքական հայտով, ինչը, իհարկե, մտահոգում է Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ որպես Արթուր Վանեցյանի ակտիվության դրդապատճառ դիտարկելով նաև օրերս «Հայկական Ժամանակում» հրապարակված անանուն հոդվածն ու Մարիամ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումները։
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Դատախազության միջնորդությունը՝ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին։ Խափանման նոր միջոց ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին։
Հունվարի 13-ին Արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտացված հանձնաժողովի անդամների թեկնածության հայտեր ներկայացնելու վերաբերյալ:
«Ես չեմ հավատում, որ դատախազությունը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միտում ունենա». Փաստաբան
2019թ. դեկտեմբերի 4-ին դատարանը ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին կալանավորելու որոշում կայացրեց՝ այդպիսով բավարարելով Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:
Այսօր՝ ժամը 18։00-ին, դատախազության նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ դատական նիստ՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը:
Ավտովարորդները Կառավարության մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ընդդեմ ճանապարհային երթևեկության տուգանքների բալային համակարգի։
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․ «Ամիսներ առաջ իմ զգուշացումը երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ առնչվում էին նաև Սահմանադրական դատարանի շուրջ այն օրերից սկսած և մինչ օրս շարունակվող իրադարձություններին»:
Նախորդ տարվա վերջին «Գազպրոմ» ընկերությունը հաղորդագրություն տարածեց այս տարվա հունվարի 1-ից Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի վերաբերյալ։ Ըստ այդ հաղորդագրության` «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետություն ռուսական գազի մատակարարման պայմանագրին կից լրացուցիչ համաձայնագիր են ստորագրել: Համաձայնագրի համաձայն՝ 2020-ի հունվարի 1-ից Վրաստանի և Հայաստանի սահմանին գազի գինը կպահպանվի 2019թ. մակարդակին»։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց, որ խմբակցության ներսում Արթուր Վանեցյանի վերաբերյալ քննարկումներ չեն ունեցել. «Եթե տարբեր առիթներով հանդիպում ենք և ընդհանուր բնույթի զրույցներ ենք ունենում, երևի հազվադեպ անդրադառնում ենք այդ խնդրին, այդպիսի բան չկա: Վանեցյանի հետ կապված ՔՊ-ից արտահոսքը բացառված է»:
1995 թվականից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում աշխատող և վերջին տասը տարում կենտրոնի Ռադիոլոգիայի բաժանմունքի վարիչի պաշտոնում աշխատած բժիշկ Արման Գրիգորյանն արդեն ծանուցվել է՝ 2020 թվականի փետրվարի 18-ից պետք է հեռանա բժշկական կենտրոնից, քանի որ բաժանմունքի վարիչի հաստիքը կրճատվում է, իսկ այս պահին հիվանդանոցն այլ աշխատանք չի կարող առաջարկել իրեն։
Վարկերից պետք չէ խուսափել: Այն իրենից միջոց ու հնարավորություն է ներկայացնում՝ ունենալ ավելի լավը: Ինչ վերաբերում է «սև ցուցակներին», ապա նշեմ, որ այդպիսի հասկացություն առհասարակ գոյություն չունի բանկերի ու վարկային գործունեության շրջանակում: Քաղաքացիներն են դրան այդ անվանումը տվել: Խոսքը վարկային վատ պատմությունների մասին է, իսկ դրանք էլ ըստ էության ուշացրած վարկերն են, որոնք դասակարգվում են՝ որոշակի չափանիշերից ելնելով: Եթե վարկերը վճարվում են ժամանակին, դրանք ստանդարտ վարկերն են:
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հունվարի 13-ի ասուլիսից պարզ դարձավ, որ Ryanair լոուքոսթ ավիաընկերության շուրջ մի քանի ամիս առաջ բարձրացրած դրական աղմուկն այնքան էլ դրական չէ: Հենց Քաղավիացիայի նախագահը հայտնեց, որ Ryanair-ի ոչ բոլոր ավիատոմսերն են 30 եվրո, ինչը նախկինում անընդհատ շեշտվում էր, ու հավելեց, թե լոուքոսթ ավիաընկերությունից օգտվել՝ դեռ չի նշանակում, որ ավիատոմսի ու ծառայությունների ընդհանուր արժեքը լինելու է էժան:
168.am-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վարչության որոշ անդամներ և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ, որոնք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ գրեթե ամենօրյա շփման մեջ են, որպես բանագնացներ՝ ամիսներ շարունակ բազմաթիվ փորձեր են արել՝ նրան համոզելու հետ կանգնել ակտիվ քաղաքականություն մուտք գործելու մտքից։
««Թուրքական հոսք» պրոյեկտով Ռուսաստանը մի քանի խնդիր է լուծում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս տնտեսական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով օրերս գործարկված «Թուրքական հոսքի» քաղաքական և էներգետիկ նշանակությանը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր առավոտյան արձագանքել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի՝ իր հեղինակային «Սա Հայաստան է և վերջ» հաղորդման ժամանակ արած հայտարարությանը, որ 2020 թվականի պետական բյուջեում բացակայում է նոր «Արմաթ» լաբորատորիաների տեղադրման հոդվածը, ինչը կարող է ԿԳՄՍ-ում հանգեցնել սաբոտաժի։
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիբ Էրդողանը հունվարի 8-ին գործարկեցին «Թուրքական հոսք» գազամուղը այն դեպքում, երբ 2014-ից քննարկվող նախագիծը 2015-ից Սիրիայում թուրքական օդուժի կողմից ՌԴ ԶՈւ ինքնաթիռի կործանումից հետո դադարեցվել էր: Այդ օբյեկտի շահագործման հանձնելու պաշտոնական արարողությունը կայացավ օրերս Ստամբուլի «Խալիչ» կոնգրես-կենտրոնում:
Այսօր առավոտյան կտրուկ վատացել է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը, նրան տեղափոխել են «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք. 168.am-ի հետ զրույցում հայտնեց Գրիգորյանի շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանը: ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը ավելի քան 7 ամիս բուժվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում, դատական նիստերին էլ ներկայանում է շնչառական ապարատներով և բժշկի ուղեկցությամբ:
«Ինձ գոնե մեկ անգամ պետք է կանչեն հարցաքննության, որ ես հասկանամ, թե այդ գործն ի՞նչ ընթացք ունի, հասկանամ, թե այդ ի՞նչ մեղադրանք է։ Ես հազար ու մի գործ ունեմ, բայց ինձ ազատ տեղաշարժվելու իմ իրավունքից զրկել են. ես իրենց գերի՞ն եմ, ինչ է, թե՞ իրենց անձնական սեփականությունը, էսպես քանի՞ տարի պիտի պահեն։ Մի խափանման միջոց են ընտրել, ու վերջ. մարդուն մեղադրանք են առաջադրել, խափանման միջոց են ընտրել, ու, ոչ կոմպետենտ որոշումով էսպես պահում են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ալիկ Սարգսյանը։
Ավտոներկրողները կրկին հավաքվել են ՊԵԿ շենքի մոտ՝ հերթական անգամ հայտնելու իրենց դժգոհությունը՝ մաքսազերծման բարձր գների հետ կապված: Նրանց փոխանցմամբ՝ մեքենան արժե 10.000 դոլար, բայց նոր դրույքաչափով 20.000 դոլար պետք է վճարեն: Մաքսատանը քիչ է եղել նաև բրոքերների թիվը, որպեսզի մաքսազերծման գործը կատարվեր:
«Ասելիքս այն է, որ համակարգված, լուրջ մոտեցում է պետք ցուցաբերել, թե չէ՝ վարչապետը մի անգամ հիշում է, կամ իրեն հուշում են, որ մի նման հուշարձան կա, և դա դառնում է գործողության ծրագիր, միանգամից բացենք, փակենք ապակիով: Ո՞նց բացենք, ինչի՞ բացենք, չիմանա՞նք այդ բոլորը, հետո նոր բացենք: Մոտեցումը պետք է լինի այնպես, ինչպես մատենագրությանը, գիտական մոտեցում է պետք: Ոչ մի դեպքում այսօր չի կարելի հապճեպ որոշումներ ընդունել ու միանգամից մտածել, թե հրապարակի այսքան մասը բացենք, տեսնենք տակն ինչ կա»:
«2020 թվականի հունվարի 1-ից թևակոխեցինք մի ժամանակահատված, երբ պետք է ենթարկվենք ԵԱՏՄ շրջանակներում ընդունված կանոնների: Սա նշանակում է, որ զգալի թվով ապրանքների գների փոփոխություն կլինի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանը՝ հավելելով, որ խոսքը հատկապես առաջին օգտագործման ապրանքների մասին է:
Վարչապետ Փաշինյանի իշխանությունը բազմաթիվ քրեական գործերով թիրախավորել է նախկին իշխանության օրոք հարստացածներին, սակայն նրա սուր աչքից կարծես վրիպել է իր ամենամերձավորներից մեկը, ով Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք հարստացել է, իսկ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ՝ մի գործարքով ակնթարթում խոշոր միլիոնատեր է դարձել։
«Ինձ համար իրականում նոնսենս է, երբ տոկոսային հարաբերակցության մեջ ենք նայում. իշխանության բարձր օղակներում ներկայացված պաշտոնյաների աշխատավարձերն արդեն իսկ շեշտակիորեն ավելացել էին, մասնավորապես՝ նախարարների դեպքում այդ գումարը կազմում է 1.5 մլն դրամ, իսկ տարեվերջին էլ իմացանք, որ մի քանի միլիոն դրամների պարգևավճարներ են ստացել բարձր պաշտոններ զբաղեցնողները: Այդ ֆոնին ընդամենը մի քանի հազար դրամով թոշակների կամ աշխատավարձերի բարձրացումը, բնականաբար, առավել քան տարօրինակ է»,- ասաց պատգամավորը:
«Ըստ իս՝ իրենք պատկերացնում են, որ Վանեցյանը վտանգ է ներկայացնում, որովհետև, եթե այդպես չպատկերացնեին, ապա նման գրոհ Վանեցյանի նկատմամբ չէր լինի։ Վանեցյանի վրա քրեական գործ չկարողացան հարուցել, դրա համար անցան երկրորդ փուլին՝ մարդկային հարաբերություններում այդ մարդու անվան հետ խաղալուն։ Այնպես չէ, որ ես խորապես պաշտպանում եմ Վանեցյանին, քանի որ նրա ղեկավարման ժամանակ ԱԱԾ-ն ինձ հետ շատ սխալ է վարվել, և ապագայում դա կապացուցվի, բայց ես հիմա տալիս եմ քաղաքական գնահատական՝ Փաշինյանը ոչնչացնում է իր դեմ խոսացողներին»,- ասաց Արա Վարդանյանը։
«Որևէ խնդիր չեմ տեսնում, թող կանչեն իրավապահ համակարգից, ես ենթադրություն ունեմ, որոնց մասին ասել եմ և կասեմ նորից, որ դա իրականացվել է Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով, որովհետև այն պաշտպանության միջոցները, որոնք իմ էջ մտնողները կարողացել են հաղթահարել, կարող էին անել միայն հատուկ ծառայության աշխատակիցները, որոնք ունեն համապատասխան միջոցներ»: