Տիգրան Ավինյանը 871 միլիոն դրամ արժեցող պետական գույքը վաճառել է 10 անգամ էժան գնով՝ 87 միլիոնով. Միքայել Մինասյանի նոր բացահայտումը

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարկել է փաստաթղթեր՝ ապացուցելով, որ փոխվարչապետ Տիգրան Ավիյանի հրամանով՝ պետական գույք հանդիսացող շինությունը վաճառվել է 10 անգամ էժան գնով և այդ մեկ գործարքից նրանք աշխատել են շուրջ 2 միլիոն դոլար։

«Տիգրան Ավինյանի ուղիղ հրամանով Հանրապետության փողոցի վրա գտնվող, նախկին ՊՊԾ տարածքը, որը Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից գնահատվել է ավելի քան 871 միլիոն դրամ, Ավինյանի նամակի հիման վրա, ուղիղ վաճառքի ձևով վաճառվել է վերջինիս ընկերոջը՝ 10 անգամ ավելի քիչ գումարով։ Մեկ գործարքից նրանք աշխատել են շուրջ երկու միլիոն դոլար»,- «Requiem/4. Ժողովուրդ» թողարկման մեջ ասել է նախկին դեսպանը՝ հրապարակելով փաստերը։

Մինասյանի հրապարակած փաստաթղթերից երևում է, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն նամակ է գրել Ավինյանին՝ հայտնելով, որ գործընթացն անօրինական, է, սակայն ի հեճուկս այդ փաստի, գործարքը կայացել է։

«Սա է թալանը, երբ ժողովրդի սեփականությունը վաճառվում է էժան գնով՝ անթաքույց գողանալով ժողովրդից»,-նշել է Մինասյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031