Արցախը հանձնեցին, Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվեցին, ավանդական արժեքներից հրաժարվում են, Հայաստան-Սփյուռք կապն է քանդվել, գոյություն չունի արդեն, և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ պայքար։
Նախօրեին Ազգային ժողովն իր կարիքների համար պաշտոնական պատվիրակության անդամների ընդունելության կազմակերպման ծառայություններ է ձեռք բերել: Գնումը, ըստ պետգնումների էլեկտրոնային armeps համակարգում հանրայնացված պայմանագրի, արժեցել է 3 միլիոն դրամ, և կատարվել է ոչ մրցակցային մեկ անձ ընթացակարգով: Ընտրված մասնակիցը Ստեփանավանում գրանցված «Օլլ Տուրս» ՍՊԸ-ն է:
ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան միջազգային հանրության ուշադրությունը շեղելու, Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության հասնելու համար խոչընդոտներ ստեղծող կոչերից: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
Պատմականն այ էս դեմքի արտահայտությամբ ու կեցվածքով շփվում է ներկայացնելով Հայաստանը աշխարհին այսօր, իսկ իրականը՝ ազնիվ խոսք, չգիտեմ՝ ի՞նչ է անում ու ում համար:
Երբ ես ասում եմ, որ մենք մտնում ենք շատ ավելի խոր ճգնաժամի մեջ, քան քաղաքականն է, նկատի ունեմ համակեցության ճգնաժամը։ Մասնավորապես. ուշ երեկոյան երկրում տեղի է ունենում լուրջ պայթյուն, մարդիկ են ծանր վիրավորվում։ Երկրի մեկ երրորդը ջրհեղեղից հետո աղետալի վիճակում է։ Նախորդ ցերեկը Ալիևը նոր, թարմ ու շատ կոշտ պահանջներ է դնում, որոնք թերևս անհաղթահարելի են։ Մեծ հաշվով նա բանակցային դաշտում ստեղծում է նոր բարդ իրավիճակ, որի լուծումն այս պահին չի երևում։
Ամենայն հավանականությամբ, Getcontact-ի բազան ա։ Ու, ոնց տարիներ զգուշացնում էի, էդ էլ սիրում երեւում ա։ Բազմաթիվ մարդկանց համարներ կան, որտեղ հստակ երեւում է իրենց հատուկ ծառայություններին պատկանելությունը։ Քանի որ ընկերներից մեկը տենց ա նշել մոտը։ Ազգովի ազգային անվտանգության դեմ ենք աշխատում։ Շնորհավոր հերթական անգամ։
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուստամ Բադասյանը բավականին հաջող ձևով հիմնավորում է, որ հարկահավաքության հույժ կարևոր գործը բավականին լավ իրականացնում է իր նախկին գործընկեր, իսկ այժմ՝ Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահ Արգիշտի Քյարամյանի միջոցով:
Ադրբեջանը մզկիթներ է կառուցում օկուպացված Արցախում։ Այս մասին հայտնում է monumentwatch-ը։
Պաշտոնական լրահոսից երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Զբոսաշրջության կոմիտեի 2023թ. հաշվետվությունը։
Մի կողմից, իշխանության ներկայացուցիչները, իբր, չեն անհանգստանում բողոքի շարժման մասով ՝ տեսախցիկների առջև խաղալով ինչ-որ «պատանի հանդիսատեսի թատրոն», իբր նրանք հանգիստ են և հանդարտ, մյուս կողմից ՝ տարբեր իշխանական պատգամավորների և պաշտոնյաների հիստերիան և «նյարդային շարժումները» պարբերաբար լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի բուռն քննարկման առիթ են դառնում։
Ընդ որում՝ եթե ինձնից «զզվում եք», ապա դեմ չեմ, որ խոսեն «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» իմ ընկերները։ Միայն այդ դեպքում է, որ միջադեպը կհամարեմ հարթված։ Հա՛, ու նաև վերջնական նյութը պետք է մեզ հետ համաձայնեցնեք, որ կարևոր մտքերը «չկտրեք»։ Շնորհակալություն»։
ՀՀ իշխանությունները չգիտեն` արդյոք ՀՀ կադաստրի պետական կոմիտեի քարտեզը համապատասխանում է Ալմա Աթայի հռչակագրով ֆիքսված ՀՀ տարածքին։
Լրագրող, քաղաքագետ, միջազգային հարաբերությունների փորձագետ Ահմեթ Շաիրօղլուն տելեգրամյան իր ալիքում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին մեկնելու է Ադրբեջան։
Պետք է համալրել մեր շարքերը, ընդլայնել տեղեկատվական ռեսուրսների հնարավորությունները, նոր մարդկանց ներգրավել և պատրաստվել հունիսի 9-ի Մեծ Հանրահավաքին։
168.am-ի հետ զրույցում ԳԱԱ Արևելագիտության ինստիտիուտի Իրանի բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոհար Իսկանդարյանը խոսելով այս հարցերի շուրջ, նախ ասաց՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում ընտրությունների կարգը տարբերվում է ՀՀ ընտրական համակարգից։
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Համաշխարհային տնտեսական համաժողովի (World Economic Forum) կողմից հրապարակված «Ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքս-2024» զեկույցը։
Եթե իշխանություն ունենայինք, թուրքերին կասեին՝ մեր ներքին գործն է, ձեզ ի՞նչ, բայց չունենք. Սրբազան
Էդ փորձագետներին որ փող տանք, կասեն շարժումը հասել է տիեզերքին. իրենց չափման միավորը փողն է. Սրբազան
Հայաստանի չմտածված քայլերը կարող են անհնարին դարձնել Ռուսաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) այլ երկրների հետ միասնական պաշտպանական տարածք ստեղծելու համատեղ աշխատանքին վերադառնալը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Սրբազան պայքար տելեգրամյան էջում տարածվել են այս լուսանկարները՝ կից գրությամբ. «Ուշադրություն. Շարժման ակցիաներին մասնակից որոշ «ցուցարարներ» վաղ առավոտյան ՆԳՆ շենքի առջև ստանում են իրենց հերթական հանձնարարականը»:
Բարեբախտաբար, մի քանի միջազգային ոչ կառավարական կազմակերպություններ դատապարտել են Հայաստանում մարդու իրավունքների բացակայությունը և քննադատել ոստիկանության դաժանությունը։
Ծեծկռտուքի ընթացքում պարեկային ծառայողներին հանդարտվելու կոչով դիմած պատահական անցորդը նույնպես արժանանում է արցախցու ճակատագրին։
Սա դասական բռնաճնշում է. Ժորան ոչ մի անօրինական բան չի արել. Հենրիխ Դանիելյան
Պարզվում է՝ Տաթևիկ Տեր-Ղահրամանյանն ամենևին էլ պատահական մարդ չէ. ըստ բաց աղբյուրներում տեղ գտած ինֆորմացիայի՝ Տաթևիկ Տեր-Ղահրամանյանը 2022 թվականին Չարենցավան համայնքում ՏԻՄ ընտրությունների ցուցակներում ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
Երևանի քաղաքապետարանը մեկ անձ ընթացակարգով մշակութային միջոցառումների իրականացման ծառայություններ է ձեռք բերել «Փիքարտիքս» ՍՊԸ – ից: Նախօրեին կնքված պայմանագրի գինը 16 միլիոն դրամ է:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սրբազան շարժումն ապացուցել է ամենակարեւորը՝ Նիկոլը լեգիտիմ չէ ու ժողովրդականություն էլ չունի։
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը լուսանկարներ է հրապարակել Տավուշի հանձնված գյուղերից։
Շարժումը չպետք է վերածվի ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ։ Համաժողովրդական շարժումն իր հանդարտությամբ, համառությամբ, հաշտության հաստատակամությամբ, իր բովանդակությամբ, կադրերով, ծրագրերով, ապագայի տեսլականով, պատրաստվածությամբ, հանրային ահռելի ճնշման ալիքով պետք է վերածվի իշխանության։ Սա հանրային առողջացման պրոցես է, ոչ թե քաղաքական պայքար։ Այստեղ «եթե» չկա, շարժման պարտությունը հերթական ընդդիմության պարտությունը չէ, այն ամբողջ հասարակության ու մեր հեռանկարի պարտությունն է։
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՄԻՊ-ի պաշտոնը ներկայումս զբաղեցնող անձին ավելի քիչ եմ հարգում, քան ամենավերջին «բերետին»: Նա ոչ միայն իր գործառույթը վատ է կատարում՝ լռում է երբ պիտի խոսեր և խոսում է, երբ պիտի լռեր, այլև ստվեր է նետում «օմբուդսմանի» գաղափարի վրա ինքնին՝ վերածելով այն ինչ-որ չինովնիկական պաշտոնի։
Ռուս-հայկական «Լազարյան ակումբը», որը միավորում է երկու երկրների քաղաքական գործիչներին, փորձագետներին և դիվանագետներին, միացել է Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի նախաձեռնությանը, որը ստորագրահավաք է անցկացնում Բաքվում ապօրինաբար կալանքի տակ պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս հայ գերիների ազատ արձակման պահանջով: «Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է ակումբի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Մոսկվայում կայացած վերջին նիստի արդյունքներով։