Երկրի ղեկավարության՝ իրականությունից կտրված լինելու հանգամանքը վաղ թե ուշ հանգեցնում է ներպետական լուրջ տուրբուլենտության. Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Հայաստանում ձևավորվում է մի իրավիճակ, որը վտանգավոր նմանություններ ունի 108 տարի առաջ՝ Ռուսաստանի հեղափոխական փուլի քաղաքական և սոցիալ-տնտեսական դրսևորումների հետ։

Դրանք ներառում են համակարգային ռեֆորմների բացակայությունը, ունևոր դասի նկատմամբ պետական թշնամանքի քարոզչությունը, իրավական պատրանքի ներքո ունեցվածքի բռնազավթման փորձերը, ինչպես նաև նախկին իշխանությունների նկատմամբ իրավապահ գործիքակազմի իդեոլոգիզացված կիրառումը։

Պատմական փորձը վկայում է, որ երկրի ղեկավարության՝ իրականությունից կտրված լինելու հանգամանքը վաղ թե ուշ հանգեցնում է ներպետական լուրջ տուրբուլենտության, որն իր հետ բերում է քաղաքական, սոցիալական և անվտանգային էսկալացիա»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031