
Հորդանան գետի մերձակայքում վրացական մշակույթի թանգարան կբացվի

Վրացական մշակույթի թանգարան է բացվելու Հորդանան գետի մերձակայքում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի Պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար ավագ քահանա Անդրիա Ջագմաիձեն։
Վրաստանին է հանձնվել 4 հազար քառակուսի մետր մակերեսով հողատարածք Հորդանան գետի մերձակայքում: Առաջիկայում ակտիվ աշխատանք կսկսվի մշակութային կենտրոնի հայեցակարգի վրա:
Նախագծի մշակմանը կմիանան Պատրիարքարանը, Ազգային թանգարանը եւ Վրաստանի մշակույթի նախարարությունը: «Ստեղծվել է հանձնաժողով, որն աշխատելու է հայեցակարգի վրա:
Այնուամենայնիվ, հիմնական շրջանակը հայտնի է: Դա պետք է մշակութային կենտրոնի լինի Հորդանանում, որտեղ կկառուցվի վրացական մշակույթի թանգարան»,- Ջագմաիձեն հայտարարել է «Իմեդի» հեռուստաընկերության եթերում:
Նրա խոսքով՝ թանգարանի ցուցանմուշների մեծ մասը նվիրված կլինի Ավետյաց երկրում վրացի հոգեւոր այրերի կյանքի ժամանակաշրջանին:
«Դա լինելու է եւս մեկ օջախ՝ վայր, որտեղ Վրաստանը կկարողանա ցուցադրել իր մշակույթը: Այդ վայրը շատ գեղեցիկ է»,-նշել է Ջագմաիձեն, հաղորդել է Sputnik-ը: